Գլխավոր

Ջահաերթ Արցախում / Torch march in Artsakh — commemoration victims of Armenian Genocide

Թողնել մեկնաբանություն

Ապրիլյան այս օրերին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց  Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 23-ի երեկոյան Արցախում  պահանջատիրության, հատուցման ու արդարության ոգով տեղի ունեցավ ջահաերթ: Մոտ հազար երիտասարդներ ջահերով և մոմերով Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցուց, պատարագի ավարտից հետո,  շարժվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Երթի ընթացքում հնչում էին պահանջատիրության և արդարության կոչեր, իսկ մարդիկ իրենց տների պատուհանագոգերին և պատշգամբներին վառել էին մոմեր:

Ինձ համար այդ երթը կարևորվում է հատկապես նրանով, որ երթին մասնակցում էին երիտասարդներ, որպեսզի արդարության ու պահանջատիրության ոգին փոխանցվի նոր սերունդներին, որպեսզի հայը երբեք չմոռանա 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը ու դրան հաջորդած և առայժմ դեռևս առկա անարդարությունը ու միշտ պայքարի այդ անարդարությունը վերացնելու համար: Արդարության համար պայքարը միշտ սուրբ է եղել ու այն կարևոր է ոչ միայն հայության, այլև համայն մարդկության համար, որպեսզի այլևս երբեք չկրկնվի հայերի նկատմամբ իրականցված ոճրագործությունը: Հանցագործը պետք պատժվի, այլապես նա կկրկնի և կիրականացնի նորանոր հանցագործություններ:

   In April Armenians all over the world commemorate the innocent victims of the Armenian Genocide in Ottoman Turkey. On the  evening April 23 with a demands of compensation and justice in Artsakh took place torch march, more than thousands young people with the torch and candles form  Stepanakert’s St. Jacob church  moved to Stepanakert’s Memorial. During the march they called for justice and compensation. During the march, people in there windows and balconys burnt candles.

  This is important, that mostly young people participated in the march, because it’s important that the spirit of justice and demands will transfer to new generation, that they’ll never forget greatest tragedy in 1915 and and the injustice after it. Armenians all over the world still waiting for justice. The struggle for justice in all times is sacred. This is important not only for Armenians, but also for all humanity, that such crimes will never be again. The offender must be punished, otherwise he will repeat and will do new crimes.

1993թ. հուլիսի 21-ին ոչնչացվեց Աղդամի ռազմական հենակետը

Թողնել մեկնաբանություն

1993թ. հուլիսի 21-ին, Արցախի զինված ուժերը վերացրեցին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտին, Ասկերան շրջկենտրոնին և մի շարք այլ բնակավայրերին սպառնացող Աղդամի ռազմակայանը: Ադրբեջանի ղեկավարությունը Աղդամը վերածել էին ռազմական հենակետի, որտեղից զօրուգիշեր հրետակոծվում էր Ստեփանակերտը, Ասկերանը և այլ հայկական բնակավայրեր` ավերելով բնակելի տներ, գործարաններ, դպրոցներ, հիվանդանոցներ և այլ քաղաքացիական շինություններ: Աղդամից արձակված արկերից միայն Ստեփանակերտում զոհվել են հարյուրից ավելի խաղաղ բնակիչներ` կանայք, երեխաներ, ծերեր:

Աղդամը Արցախյան պատերազմի ժամանակ ոչ թե հանդիսանում էր քարտեեզի վրա տեղակայված բնակավայր, այլև մի ահռելի ռազմակայան էր, որն օգտագործվում էր արցախյան բնակավայրերը ոչնչացնելու համար: Դեռևս 1991թ. փետրվարի 23-ին առանց որևէ դիմադրության ադրբեջանական հրոսակախմբերը գրավեցին Աղդամում տեղակայված խորհրդային զինված ուժերի 4-րդ բանակի ռազմապահեստները, որտեղ կային  228 վագոն հրետանային, 223 վագոն հռթիրային ռազմամթերք և 121 վագոն զինամթերք, որն ըստ ռազմական վերլուծաբաների կբավարարեր մի քանի տարի ինտենսիվ ռազմական գործողություններ իրականացնելու համար: Միայն 1992թ.-ի առաջին կեսին  Ստեփանակերտը, Ասկերանը և հարակից բնակավայրերը Աղդամի ուղղությունից հրետակոծվել են 20 000 անգամ, որի ժամանակ ավերվեցին բնակելի տներ և զոհվեցին հարյուրավոր խաղաղ բնակիչներ: Բացի հայկական բնակավայրների հրետակոծությունից ադրբեջանցիները Աղդամը օգտագործում էին նաև հարակից հայկական բնակավայրերի նկատմամբ ցամաքային ռազմագործությունների համար: 1992թ.-ին Աղդամի կողմից հարձակման ենթարկվեց հարակից հայկական գյուղերը, որի արդյունքում ադրբեջանցիներին հաջողվեց գրավել Նախիջևանիկ, Խրթամորթ, Սառնաղբյուր, Դահրավ և մի քանի այլ հայկական գյուղեր և շարժվեցին դեպի Ասկերան, նրանց նպատակն էր Ասկերանի ուղղությամբ մտնել Ստեփանակերտ, սակայն արցախյան զինված ուժերին հաջողվեց կանգնեցնել ադրբեջանական հրոսակախմբերին Ասկերանի մատույցներում:

Ադրբեջանական ղեկավարությունը Աղդամը վերածել էր իրական ռազմական հենակետի ի հավելումն խորհրդային զինված ուժերի կողմից այնտեղ թողած ռազմական  տեխնիկայի և մեծ քանակությամբ ռազմամթերքի, ադրբեջանական ղեկավարները Աղդամ տեղափախեցին մեծ քանակությամբ հրետանի Գյանջաից, ինչպես նաև Կասպից ծովի ռազմանավերց հանվեց հերետանային կայանքները և տեղափոխվեց Աղդամ: Ադրբեջանական ղեկավարները Աղդամն դարձրել էրն Ստեփանակերտի և այլ հայկական բնակավայրերի համար իրական մահվան աղբյուր, ամեն օր ու գիշեր Աղդամից արկեր էին թափվում Ստեփանակերտի վրա ավերելով ամեն ինչ և պատճառելով մեծ քանակությամբ մարդկային զոհեր խաղաղ բնակչության շրջանում և Աղդամի ռազմակետի ոչնչոցնումը օրհասկան էր արցախյան զինված ուժերի համար, քանզի Աղդամից արձակված արկերից Ստեփանակերտում և այլ հայկական բնակավայրերում ամեն օր զոհվում էին կանայք, երեխաներ և ծերեր: 1993թ. հուլիսի 21-ին արցախյան զինված ուժերի կողմից ձեռնարկվեց Աղդամի ռազմական հենակետի ոչնչացման ռազմական գործողությունները, երկու օր տեված մարտերից հետո Աղդամի ռազմական հենակետը լիովին ոչնչացվեց, որտեղից զօրուգիշեր մահ ու ավերածություններ էր թափվում Ստեփանակերտի վրա, վերացվեց:  Աղդամի ռազմական հենակետը կորցնելուց հետո Ադրբեջանի իշխանությունները հրադադար խնդրեցին Արցախի իշխանություններից, սակայն արդեն 1993թ օգոստոսի 9-ին  խախտելով հրադադարը ադրբեջանցիները փորձեցին կրկին հաստատվել Աղդամում, սակայն արցախյան զինված ուժերը կասեցրեցին նրանց առաջխաղացումը:

Աղդամի վերածումը ռազմական հենակետի Ադրբեջանի իշխանությունների հերթական ռազմական հանցագործություններից է. քանզի բնակավայրի վերածումն ռազմական հենակետի արգելված է: Իսկ բոլոր փաստերը վկայում են այն, որ Աղդամը ոչ միայն ադրբեջանցիներով բնակեցված քաղաք էր, այլ նաև ռազմական հզոր հենակետ, որտեղից արձակված հռթիրները ավերում էին Ստեփանակերտը, Ասկերանը և մի շարք այլ արցախյան բնակավայրեր` պատճառելով մեծ քանակությամբ զոհեր խաղաղ բնակչության շրջանում: