9134   Վերջերս մամուլում և սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած Զորի Բալայանի նամակը, որի շուրջ քննարկումները արդեն հասցրել են օնլայն տիրույթից տեղափոխվել օֆֆլայն տիրույթ  ու լայնորեն քննարկվում է արդեն հասարակության մեջ, շատերն է ծանոթ:  Այստեղ կարևորը  Զորի Բալայանի նամակը չէ, ինձ համար այդ նամակը հանդիսանում է որպես  Արցախի հետ կապված այդ մարդու մտահոգություններ,  և միգուցե նաև այդ նամակով նա փորձել է բարձրաձայնել Արցախի հետ կապված որոշակի մարտահրավերների մասին, որը առայժմ լայն հանրությանը հայտնի չէ, (ինչու՞ այս տեսանկյունից չեք նայում այդ ամենին): Ես չեմ ուզում ինչ-որ քննադատականներ հնչեցնել այդ մասին, միայն նշեմ, որ իրավական առումով որևէ հիմք չկա Արցախը Ռուսաստանին միացնելու՝ ինչպես նշվում է Գյուլիստանի պայմանագրի «հավերժական ժամանակներով» կնքված լինելը հիմք ընդունելով, պատմության ընթացքում հազարավոր «հավերժական ժամանակներով» կնքված պայմանագրեր են եղել և միամտություն կլինի կարծել, որ այդ պայմանագրերը կարող են գործել ներկա իրավաքաղաքական հարթույթում: Ինձ համար առավել մտահոգիչ է այդ նամակի հետ կապված որոշ մեկնաբանություններ, ինչպիսիք են օրինակ «Ղարաբաղը միցնենք Ռուսաստանին ու պրծնենք էտ հարցից», «Ռուսները մեր դարավոր բարեկամներն են ու Արցախը Ռուսաստանի կազմում ավելի լավ կլինի», «Ռուսաստանին միացնելով կփրկենք Արցախը» և նմանատիպ այլ բաներ, որոնք հնչում են և քաղաքական գործիչների, և մամուլի, և հասարակ քաղաքացիների կողմից: Նաև մտահոգիչ է, որ այս ամենը լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ և առավել մտահոգիչ է, որ մարդիկ այն ընկալում են ոչ ճիշտ ու այստեղ անելիք ունեն ոչ, թե պետական մարմինները, այլև հասրակական կազմակերպությունները և և Արցախի խնդրով հետաքրքրված անհատները, որոնք պետք է լայն քննարկումներ կազմակերպեն այդ ամենի մասին, որպեսզի պարզեն դրա էությունը ու հասարակությանը ճիշտ իրազեկեն կատարվող գործընթացների մասին և ասյտեղ անելիք ունեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արցախյան հասարակական դաշտը: Հաճախակի ենք հանդիպում լրատվամիջոցներում, որ արցախցիները դեմ չեն Ռուսաստանի հետ միավորմանը, պետք չէ նման թյուր կարծիքներ տարածել, արցախցիների մեծ մասը՝ նամանավանդ երիտասարդությունը, ինչը պետք է կարևորել,  ուզում են ապրել ԱԶԱՏ ու ՀԱՅԿԱԿԱՆ Արցախում, նրանք դրա համար էին պայքարում:

   Եվ պարզապես ես զարմանում են, թե ինչպես կարելի է Արցախը միացնել Ռուսաստանին: Մի կողմ թողնելով բոլոր հուզական պահերը, ու դատելով ներկա իրավաքաղաքական տեսանկյունից հասկանում ես, որ դա պարզապես անհնարին է և միջազգային իրավունքի տեսանկյունից, և քաղաքական տեսանկյունից: Որևէ իրավական նորմ չկա, որով կարելի է հիմնավորել դա, եթե լիներ նման բան, ապա պարզապես կարելի է Արցախը միացնել  Հայաստանին: Եվ նորից եմ կրկնում 200 տարի առաջ կնքված պայմանագրը բերել ներկա իրավքաղաքական դաշտում հիմնավորում տալ պարզապես անհնարին է: Հազարով նմանատիպ պայմանագրեր են կնքվել պատմության ընթացքում և պարզապես միամտություն է կարծել, որ դրանք կարող են իրագործվել ներկա ժամանակաշրջանում:

   Այս ամենի մեջ ինձ համար և կարծում եմ շատ ու շատ արցախցիների համար՝ նամանավանդ երիտասարդների,  մի բան է կարևոր. ես պարզապես ուզում եմ ապրել ԱԶԱՏ ու ՀԱՅԿԱԿԱՆ Արցախում և ցանկացած այլ բան ինձ համար օտար է: 1988-ին մարդիկ պայքարում էին ՀԱՅԿԱԿԱՆ Արցախի համար, արցախյան պատերազմի տարիներին մարդիկ գիտակցված մահվան էին գնում ու իրենց կյանքն էին զոհում ՀԱՅԿԱԿԱՆ Արցախի համար: Ահա սա պետք է միշտ գիտակցել: