Հայաստանն ըստ Սևրի պայմանագրի

Օգոստոսի 20-ին լրացավ Սևրի պայմանագրի հեևթական տարեթևը:  Հայերիս համար կարևոր դարձած մի տարեթիվ, երազանքի իրականացումը, որն այդպես էլ մինչև հիմա  իրողություն չդարձավ, սակայն սխալ է այդ պայմանագրի նշանակության թերագնհատումը և համարել այն ոչ կարևոր:

1920թ. օգոստոսի 20-ին Փարիզի Սևր արվարձանում ստորագրվեց Սևրի պայմանագիրը մի կողմից Թուրքիայի և մյուս կողմից 1-ին աշխարհամարտում հաղթած պետությունների միջև: Պայմանագիրը բաղկացած էր 97 մասից և 578 հոդվածներից, որոնք վերաբերվում էին սահմանային և քաղաքական, փոքրամասնությունների պաշտպանության, ռազմական, ծովային և օդային գերիների և պատիժների, տնտեսական և ֆինանսական, օդային նավագնացության, ջրային և երկաթուղային ճանապարհների, աշխատուժի հարցերին։ Պայմանագրի համաձայն  Թուրքիան հրաժարվում էր Թրակիայից, Էգեյան ծովի կղզիներից, Կիպրոսից, Եգիպտոսից և արաբական տիրույթներից։ Հունաստանը կառավարելու էր Զմյուռնան (Իզմիրը) ու նրա շրջակայքը: Ասիական Թուրքիան սեղմվում էր մինչև Արևմտյան Անատոլիայի սահմանը։ Հեջազը անկախություն էր ստանում, իսկ Եգիպտոսը, Պաղեստինը, Սիրիան ու Միջագետքը (Իրաք) Ազգերի Լիգայի միջոցով, որպես ենթամանդատային տարածք, հանձնվում էին Մեծ Բրիտանիային ու Ֆրանսիային, իսկ Հայաստանը ստանում էր Վանի, Էրզրումի, Բիթլիսի և Տրապիզոնի նահանգների տարածքների մեծ մասը:

Ներկայումս սխալ կարծիք կա, որ Սևրը այլևս անցյալ է և այդ պայմանագիրը չեղյալ է համարվել արդեն քեմալական Թուրքիայի և եվրոպական տերություններ միջև կնքված հետագա պայմանագրերով՝ նամանավանդ նշվում էր 1323թ. կնքված Լոզանի պայմանագիրը:  Մի կողմ թողնելով քաղաքական բոլոր հարցերը ներկայացնեմ մի քանի իրավական  փաստարկներ, որոնք ապացուցում են այս տեսակետի սխալ լինելը:

Նախ Լոզանի պայմանագիրը որևէ կերպ չի կարող առնչվել Սևրի պայմանագրի հետ, քանի, որ դրանք տարբեր պայմանագրեր են: Սևրի պայմանագիրը վերաբերվում էր առաջին համաշխարհային պատերազմի արդյունքներին, Լոզանի պայմանագիրը վերաբերվում էր 1919-1922թ.թ. տեղի ունեցած պատերազմական գործողությունների արդյունքներին՝ այսինքն, եթե  Սևրի պայմանագիրը  պաշտոնապես  վերջ էր դնում առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողություններին պայմանագիրը ստորագրած կողմերի միջև, ապա Լոզանում քննարկվում էր Թուրքիայում և նրա շուրջը պատերազմական գործողություններին վերջ դնելու հարցը: Ի դեպ Լոզանում պայմանագրի կողմ էր ոչ թե Թուրքիա պետությունը, այլ Թուրքիայի ազգային մեծ ժողովի կառավարությունը: Այսինքն Լոզանի պայմանագիրը կոչված էր միայն տարածաշրջանում պատերազմական իրավիճակի վերջ տալուն, և ոչ մի առնչություն չունի առաջին համաշխարհային պատերազմի և դրա արդյունքում ստեղծված իրավիճակի հետ, ուստ այս տեսանկյունից երկու պայմանագրերը անհամեմատելի են: Իսկ հայերի ցեղասպանությունը և դրա արդյունքների ինչ-որ կերպ վերացումը համարվում է առաջին աշխարհամարտի արդյունք:

Լոզանի պայմանագրի մեջ նշված պատերազմական իրավիճակ եզրույթը նույնպես պատահական չէ:  Միջազգային նորմերի տեսանկյունից միայն ինքնիշխան երկրները կարող են մղել պատերազմներ, մնացած դեպքերում այն համարվում է պատերազմական իրավիճակ: Ուստի թուքիան այդ պայմանագրում չէր ճանաչվում որպես պետություն: Սա ի դեպ ու մի կողմ թողնելով այս հարցը անդրադառնամ մեկ այլ ավելի կարևոր հարցի:

Հարկ եմ համարում մանրամասն անդրադառնալ այն սխալ կարծիքին, որ իբր Լոզանի պայմանագիրը չեղյալ է համարել Սևրի պայամանգիր: Նախևառաջ Լոզանի պայմանագիրը ոչ միայն չի վերանայում կամ չեղյալ չի համարում  Սևրի պայմանագիրը, այլև այդ պայմանագրի մեջ ընդհանրապես չի խոսվում Սևրի պայմագրի մասին : Ընդհանրապես պայմանագիրը վերանայելու համար միջազգային իրավունքը նախատեսում է հստակ պայմաններ “1969թ. Վիենայի Պայմանգրերի մասին  կոնվեցիայում”  հստակ նշվում է պայմանագրի վերանայման կամ չեղյալ համարման  պայմանները (Վիանյաի կոնվեցիան իր մեջ ընդգրկել է մինչ այդ միջազգային իրավահարաբերություններում գործող պայմանագրերի վերաբերյալ ընթացակարգերը) : Մասնավորապես վերը նշված Կոնվեցիայում նշված է, որ պայմանագրի բովանդակության վերանայումը հնարավոր է, միայն այդ պայմանագիրը կնքած բոլոր կողմերի համաձայնությամբ: Ինչպես նաև նշվում է, որ պայմանագրի փոփոխությունների առաջարկությունների մասին պետք է տեղեկացվեն պայմանագրի բոլոր մասնակիցները: Փոփոխության համաձայնությունը որևէ կերպ չեն առնչվում այն երկրներին, որոնք չեն ընդունել այդ համաձայնությունը, նրանց համար պայմանագիրը գործում է առանց փոփոխությունների:  Եվս մեկ կարևոր հանգամանք. վերը նշված Կոնվեցիայում նշվում է, որ պայմանագրի  փոփոխությունները չպետք է ազդեն մյուս մասնակիցների իրավունքների վրա և պայմանագրի նպատակներին չպետք է հակասեն: Երկրոդ փաստարկն այն է, որ Վիենայի կոնվենցիայի  59-րդ հոդվածի 2-րդ կետն է, որտեղ նշվում է, որ.  “Ավելի վաղ կնքված պայմանագրի գործունեությունը կհամարվի դադարեցված միայն այն դեպքում, եթե դա ակնհայտ է ավելի ուշ կնքված պայմանագրից կամ մեկա այլ ձևով հաստատում է, որ այդպիսին է եղել կողմերի մտադրությունը”, իսկ ինչպես արդեն նշեցի Լոզանի պայմանագրում որևէ բան չկա նշված Սևրի պայմանագրի մասին և ընդհանրապես չի անդրադառնում այդ պայմանագրին:

ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գծած Հայաստանի սահմանները, որն կնիքված է ԱՄՆ նախագահի մեծ կլոր կնիքով և ունի անբեկանելի կարգավիճակ

Մանրամասցնելով վերը շարդրվածը հանգում ենք հետևյալին. նախ Սևրի պայմանագրի գործունեությունը ոչևէ կերպ չի դադարեցվել համապատասխան կարգով՝ ահսինքն պայմանագիրը կնքած բոլոր կողմերի պայմանագիրը դադարեցնելու մասին հայտարարությամբ, երկրորդ, որ Լոզանի պայմանագիրը որևէ իրավական նշանակություն չի կարող ունենա Հայաստանի Հանրապետության  համար և որևէ իրվական ազդեցություն չունի  Սևրի պայմանագրով նշված Հայաստանի շահերի վրա, քանի որ Հայաստանի Հանրապետությունը , որը կողմ էր հանդիսանում Սևրի պայմանագրին չի ստորագրել Լոզանի պայմանագիրը և երրորդ Լոզանի պայմանագիրը չի կարող փոփոխել Սևրի պայմանագրով նախատեսված Հայաստանի իրավունքները, քանի որ կողմերի միջև նոր պայմանագրի ստորագրումը չեն կարող ազդել կամ փոփոխել մեկ այլ կողմի իրավունքները: Եվս մեկ կարևոր հավելում, ընդհանրապես Թուրքիայի և Հայաստանի միջև պարտավորությունները, այդ թվում նաև նրանց միջև սահմանների հարցը, բախում էր, ոչ թե Սևրի պայմանագրից, այլև դրա ածանցյալ համարվող “Վուդրո Վիլսոնի իրավարար վճռից”, որը համարվում է անբեկանելի:  Նշեմ նաև, որ ԱՄՆ նախագահ Վ. Վիլսոնի իրավարար վճիռը, այդ թվում նաև Թուրքիայի և Հայաստանի միջև գծված սահմանի քարտեզը հաստատվել է ԱՄՆ նախագահի “Մեծ, կլոր կնիքով”, իսկ այդ կնիքով կնքված բոլոր փաստաթղթերը ԱՄՆ-ում մեկնդմիշտ համարվում են անբեկանելի և փոփոխության չենթարկվող, ուստի առնվազն ԱՄՆ-ի համար Հյաստանի և Թուրքիայի միջև սահմանը իրավաբանորեն համարվում է Սևրի պայմանագրով գծված սահմանը: Չգիտեմ ինչու այս մասին չի խոսվում:

Իսկ ընդհանրապես Սևրի պայմանագիրը միջազգային իրավունքի համապատասխան ընթացակարգով կնքված լիովին վավեր փաստաթուղթ է, որը սակայն ուժի մեջ չի մտել: Սակայն եթե օրինակ այդ պայմանագիրը կնքած բոլոր երկրները վավերացվեն, ապա այն կմտնի օրինական ուժի մեջ և կհամարվի պարտադիր:

Հայտնի է, որ Լոզանի պայմանագիրը իրավական հիմք տվեց նոր Թուրքիային, այսպես ասած վերացրեց օսմանական Թուրքիան և ստեղծեց քեմալական Թուրքիան՝ իր նոր սահմաններով ու իրավազորություններով: Լոզանի պայմանագրում մանրամասնորեն անդրադառնուվում է Սևրի պայմանագրից էապես տարբերվող նոր Թուրքիայի և նրա հարևանների միջև նոր սահմաններին՝ բացառությամբ Հայաստանի, իսկ ավել մանրամասն Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի առաջին պարբերությունում նշված է.  “Թուրքիան հրաժարվում է բոլոր այն տարածքներից ու դրանց նկատմամբ բոլոր իրավունքներից, որոնք գտնվում են այս պայմանագրով գծված սահմաններից դուրս, բացառությամբ այն տարածքների, որոնց նկատմամբ այս պայմանագրով ճանաչվել է նրա իրավուքները, այդ տարածքների հարցը և ապագան լուծել կամ լուծելու են շահագրգիռ կողմերը” Լոզանի պայմանագիրը առանձին կետերով հստակորեն սահմանում է Թուրքիայի և Հունաստանի, Թուրքիայի և Բուլղարիայի, Թուրքիայի և Սիրիայի, Թուրքիայի և Իրաքի միջև սահմանները: Այստեղից կարելի է եզրակացնել, որ Թուրքիայի իրավազորության ներքո են անցնում միայն պայմանագրի մեջ նշված սահմաններից ներս ընկած տարածքները, իսկ Հայաստանի հետ սահմանի մասին Լոզանի պայմանագիրում չի նշված, ուստի նոր Թուրքիայի իրավազորությունը Վիլսոնի գծած սահմաններից այն կողմ՝ այսինքն Արևմտյան Հայաստանի վրա,  չի տարածվում, ավելին՝ ստորագրելով Լոզանի պայմանագիրը, Թուրքիան իրավաբանորեն հրաժարվել է այդ տարածքների նկատմաբ իր իրավունքներից:   Հիշառժան է նաև Լոզանի պայմանագրի 16-րդ հոդվածի 2-րդ մասը, որտեղ նշված է, որ. “Այս հոդվածի դրույթները չեն վերաբերվում բարիդրացիական հարաբերություններց բխող այն հատուկ պայմանավորվածություններին, որոնք կայացվել են կամ կարող են կայացվել Թուրքիայի և նրան սահմանակից որևէ երկրի միջև”: Այսինքն՝ այստեղ խոսվում է սահմանները հստակեցնող հատուկ պայմանավորվածության մասին, այլ ոչ թե պայմանագրի մասին, ուստի այն վերահաստատում է Վ. Վիլսոնի իրավական վճռի իրավազորությունը, ինչպես նաև  Լոզանի պայմանագիրը հաստատումէ Սևրի պայմանագրով Թուրքիայի կողմից Վ. Վիլսոնի իրավակն վճռով Հայաստանին փոխանցված տարածքների նկատմամբ իրավունքներից հրաժարվումը:

Այսպիսով՝ այսքանից հետո կարող ենք գալ այն եզրահանգմանը, որ Միացյալ Հայաստանը ոչ թե երազանք է, այլև իրողություն, որը վաղ թե ուշ իրականություն պիտի դառնա: Ուղղակի պետք է հավատալ և այդ գաղափարը ու իրավատիրությունը  մեր մեջ ամուր պահել ու փոխանցել սերունդներին: Երբեք չպետք է հրաժարվենք մեր ազգային իրավունքներց:  Համոզված եմ, եթե ոչ մեր սերունդը, ապա մեր հաջորդ սերունդը պետք է ապրի Ազատ Անկախ ու Միացյալ Հայաստանում: Ահա, թե ինչու է թուրքիան համառորեն պայքարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և հայկական հարցի բարձրացման ցանկացած գործողության դեմ՝ վատնելով մեծ քանակությամբ  ֆինանսական, դիվանագիտական և այլ ռեսուրսներ:

P. S. Եթե ասենք 70-ական թվականներին որևէ մեկին ասեիր, որ Խորհրդային Միությունը՝ այդ հզոր պետությունը,  պետք էր փլուզվեր և կստեղծի անկախ Հայաստան, ապա ոչ ոք չէր հավատա՝ ավելին դա ծիծաղ կառաջացներ: Սակայն իրականությունը և միջազգային փորձը ցույց է տալիս, որ երբեմն անհավատալի թվացող բաները կարող են իրականություն դառնան: