Գլխավոր

Ես ուզում եմ ապրել ԱԶԱՏ և ՀԱՅԿԱԿԱՆ Արցախում….

Թողնել մեկնաբանություն

9134   Վերջերս մամուլում և սոցիալական ցանցերում քննարկման առարկա դարձած Զորի Բալայանի նամակը, որի շուրջ քննարկումները արդեն հասցրել են օնլայն տիրույթից տեղափոխվել օֆֆլայն տիրույթ  ու լայնորեն քննարկվում է արդեն հասարակության մեջ, շատերն է ծանոթ:  Այստեղ կարևորը  Զորի Բալայանի նամակը չէ, ինձ համար այդ նամակը հանդիսանում է որպես  Արցախի հետ կապված այդ մարդու մտահոգություններ,  և միգուցե նաև այդ նամակով նա փորձել է բարձրաձայնել Արցախի հետ կապված որոշակի մարտահրավերների մասին, որը առայժմ լայն հանրությանը հայտնի չէ, (ինչու՞ այս տեսանկյունից չեք նայում այդ ամենին): Ես չեմ ուզում ինչ-որ քննադատականներ հնչեցնել այդ մասին, միայն նշեմ, որ իրավական առումով որևէ հիմք չկա Արցախը Ռուսաստանին միացնելու՝ ինչպես նշվում է Գյուլիստանի պայմանագրի «հավերժական ժամանակներով» կնքված լինելը հիմք ընդունելով, պատմության ընթացքում հազարավոր «հավերժական ժամանակներով» կնքված պայմանագրեր են եղել և միամտություն կլինի կարծել, որ այդ պայմանագրերը կարող են գործել ներկա իրավաքաղաքական հարթույթում: Ինձ համար առավել մտահոգիչ է այդ նամակի հետ կապված որոշ մեկնաբանություններ, ինչպիսիք են օրինակ «Ղարաբաղը միցնենք Ռուսաստանին ու պրծնենք էտ հարցից», «Ռուսները մեր դարավոր բարեկամներն են ու Արցախը Ռուսաստանի կազմում ավելի լավ կլինի», «Ռուսաստանին միացնելով կփրկենք Արցախը» և նմանատիպ այլ բաներ, որոնք հնչում են և քաղաքական գործիչների, և մամուլի, և հասարակ քաղաքացիների կողմից: Նաև մտահոգիչ է, որ այս ամենը լայն քննարկման առարկա է դարձել հասարակության մեջ և առավել մտահոգիչ է, որ մարդիկ այն ընկալում են ոչ ճիշտ ու այստեղ անելիք ունեն ոչ, թե պետական մարմինները, այլև հասրակական կազմակերպությունները և և Արցախի խնդրով հետաքրքրված անհատները, որոնք պետք է լայն քննարկումներ կազմակերպեն այդ ամենի մասին, որպեսզի պարզեն դրա էությունը ու հասարակությանը ճիշտ իրազեկեն կատարվող գործընթացների մասին և ասյտեղ անելիք ունեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արցախյան հասարակական դաշտը: Հաճախակի ենք հանդիպում լրատվամիջոցներում, որ արցախցիները դեմ չեն Ռուսաստանի հետ միավորմանը, պետք չէ նման թյուր կարծիքներ տարածել, արցախցիների մեծ մասը՝ նամանավանդ երիտասարդությունը, ինչը պետք է կարևորել,  ուզում են ապրել ԱԶԱՏ ու ՀԱՅԿԱԿԱՆ Արցախում, նրանք դրա համար էին պայքարում:

   Եվ պարզապես ես զարմանում են, թե ինչպես կարելի է Արցախը միացնել Ռուսաստանին: Մի կողմ թողնելով բոլոր հուզական պահերը, ու դատելով ներկա իրավաքաղաքական տեսանկյունից հասկանում ես, որ դա պարզապես անհնարին է և միջազգային իրավունքի տեսանկյունից, և քաղաքական տեսանկյունից: Որևէ իրավական նորմ չկա, որով կարելի է հիմնավորել դա, եթե լիներ նման բան, ապա պարզապես կարելի է Արցախը միացնել  Հայաստանին: Եվ նորից եմ կրկնում 200 տարի առաջ կնքված պայմանագրը բերել ներկա իրավքաղաքական դաշտում հիմնավորում տալ պարզապես անհնարին է: Հազարով նմանատիպ պայմանագրեր են կնքվել պատմության ընթացքում և պարզապես միամտություն է կարծել, որ դրանք կարող են իրագործվել ներկա ժամանակաշրջանում:

   Այս ամենի մեջ ինձ համար և կարծում եմ շատ ու շատ արցախցիների համար՝ նամանավանդ երիտասարդների,  մի բան է կարևոր. ես պարզապես ուզում եմ ապրել ԱԶԱՏ ու ՀԱՅԿԱԿԱՆ Արցախում և ցանկացած այլ բան ինձ համար օտար է: 1988-ին մարդիկ պայքարում էին ՀԱՅԿԱԿԱՆ Արցախի համար, արցախյան պատերազմի տարիներին մարդիկ գիտակցված մահվան էին գնում ու իրենց կյանքն էին զոհում ՀԱՅԿԱԿԱՆ Արցախի համար: Ահա սա պետք է միշտ գիտակցել:

Մոռացված պատմություն, անպատիժ ոճրագործություններ

Թողնել մեկնաբանություն

Ruins of the Armenian part of the city of Shusha after the March 1920 pogrom by Azerbaijani armed units. In the center church of the Holy Savior

Շուշին 1920թ.-ի հայերի ջարդերից հետո

Դեռևս 1918թ. թուրքական պանթյուր-քիստների կողմից, իրենց պանթյուրքիս-տական ծրագրերը իրականացնելու համար, Կովկասում ստեղծվեց  Ադրբեջան պետությունը, որի մուսավաթական  կառավարությունը ուեր միևնուն յաթաղանի ծրագրերը: Դեռևս 1918թ. բաքվում իրականացնելով բազմահազար հայերի ջարդ, իր գոյատևման վերջին շնչում կարողացավ նաև իրականացնել ևս մեկ հրեշավոր ծրագիր՝ այս անգամ Արցախի սրտում՝ Շուշիում, որ զոհ դարձավ մոտ 20000 հայ:

Շուշիում, Բաքվում և այլ բնակավայրերում կովկասյան թաթարենի կողմից 20-րդ դարասկզբին իրկնացված ջարդերը մոռացության տրվեց և սովետական պրոպագանդան ամեն ինչ արեց, որպեսզի պատմության էջերից ջնջի այդ ոճրագործությունը: Ցավոք սրտի մենք՝ հայերս, նույնպես լռում ենք, հաճախակի մոռացության մատնելով այն, այդ մասին հրապարակումներ շատ քիչ կարելի է հանդիպել: Ի տարբերություն հայերիս, ադրբեջանական և թուրքական մամուլը և ինտերնետը մեծ թափով, նամանավանդ վերջերս, մեծ քարոզարշավ են սկսել՝ արդեն իսկ հայտնի տեխնոլոգիաներով խեղաթյուրելով պատմությունը և հենց Բաքվի և նույնիսկ Շուշիի հայերի ջարդերը ներկայացնում են որպես այսպես կոչված  “հայերի կողմից ադրբեջանցիների կոտորած”

Սակայն դեռևս պահպանվել է որոշակի փաստեր իրական դեպքերի մասին: Ցանկանում եմ ներկայացնել այդ փաստերից մի քանիսը:

Արտասահմանյան մամուլը և հատկապես ամերիկյան մամուլը լայնորեն անդրադարձել է    20-րդ դարասկզբին կովկասյան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացված կոտորածներին:

Սկզբի համար մեջբերում ամերիկյան  “The Christian  Scinece Monitor” թերթից, որի 1915թ. օգոստոսի 5-ին լույս տեսած համարում գրված է.

“Karabagh is inhabited exclusively by Armenians, and was formerly practically independent and self-governing”

“Ղարաբաղը բնակեցված է  բացառապես հայերով, և եղել է փաստորեն անկախ և ինքնակառավարվող”

Նույն պարբերականը 1919թ. օգոստոսի 28-ի համարում, անդրադառնալով Անդրկովկասում հայերի և թաթարների միջև հակամարտությանը, գրում է հետևյալը.

“The cause of the trouble is said to be apparently political, due to the desire of  Tartars to annex the Armenian province of Karabagh to the Tartar Republic of Azerbaijan. The information from Paris gives the following details: “it was on June 4 at 3 o’clock in the morning, that the Armed forces of the Tartar government of Azerbaijan directed by Dr Soultanoff, who had been imposed by force as governor of Armenian Karabagh, began the attack upon the city of Chouci, the capital of Karabagh”

“Խնդրի պատճառը ինչպես ասվոմ է հավանաբար քաղաքական է, որը կապված է  հայկական Ղարաբաղ նահանգը Թաթարական Ադրբեջան Հանրապետությանը բռնակցելու թաթարների ցանկության հետ: Փարիզից ստացված տեղեկատվությանը տալիս է հետևյալ մանրամասնները. “դա տեղի է ունեցել  Հունիսի 4-ի առվոտյան ժամը 3-ին, երբ Ադրբեջանի թաթարական կառավարության զինված ուժերը, որոնք ղեկավարվում էին Սուլթանովի կողմից, որը ուժի միջոցով նշանակվել է որպես հայկական Ղարաբաղի նահանգապետ, սկսեցին հարձակումը Ղարաբաղի մայրաքաղաք Շուշի քաղաքի վրա”

Ինչպես տեսնում ենք ամերիկյան հեղինակավոր  “The Christian Scinece Monitor”  պարբերականը Արցախը ներկայացնում է որպես հայկական նահանգ՝ բնակեցված բացառապես հայերով և  ինքնակառավարվող: Սա թերևս կարևոր փաստարկ է պատմությունը խեղաթյուրելու փորձ անողների համար: Ցավեք սրտի Հայաստանում նույնպես կան փաստերց ու պատմությունից անտեղյակ մարդիկ, որոնք մինչ օրս մտածում են, որ Արցախը հանդիսացել է Ադրբեջանի մաս: Եվս մեկ թերևս փոքրիկ, բայց կարևոր հանգամանքը հոդվածում Շուշի քաղաքը գրված է հայահնչյուն “Շուշի”, այլ ոչ թե աղավաղված “Շուշա”:

Բազում փաստեր կան նաև կովկասյան թաթարների՝ այսինքն ներկայիս ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին:

Ամերիկյան հեղինակավոր “The New York Times” պարբերականի 1920թ. մայիսի 3-ին լույս տեսած թերթում հանդիպում ենք հետևյալ վերնագրով հոդվածի. “Baku Armenians face extermination. Allied High Commissioners message  tells of  Azerbaidjan muslims crimes” “Բաքվի հայերը կանգնած են ոչնչացման առաջ. Դաշնակիցների Բարձր հանձնաժողովականները հայտնում են ադրբեջանական մուսուլմանների հանցագործությունների մասին: Որտեղ կարելի է կարդալ հետևյալը. Без имени-1

“The situation of the Armenians resident in Baku is critical. Crimes of every type are committed daily against the Armenians by local minor officials and natives of Baku. The rich Armenians are mulcted of large sums under various pretexts. Armenian shopkeepers are robbed by Azerbaidjan soldiers, Baku police, or any one so disposed, without redress.”

“Բաքվում հայ բնակիչների իրավիճակը ծայրահեղ ծանր է: Ամեն օր ամեն տեսակի հանցագործություններ են կատարվում հայերի դեմ տեղական ցածրաստիճան իշխանավորների և Բաքվի տեղաբնիկների կողմից:  Զանազան պատրվակներով հարուստ հայերը տուգանվում են ահագին չափերի գումարով: Հայ խանութպանները թալանվում են Ադրբեջանի զինվորների, Բաքվի ոստիկանության կամ ցանկացած մեկի կողմից՝ առանց փոխհատուցման:

Այնուհետև հոդվածում նշվում է ականատեսի վկայությունը գնացքում հայերի կոտորածի մասին.

“The Near East Relief guard on one train reports that Armenians were dragged from the train and butchered before his eyes.”

“Մերձավոր Արևելքի նպաստամատույց կազմակերպության ներկայացուցիչը հայտնում է, որ հայերը դուրս են բերվում գնացքներից և սպանվում իր աչքերի առաջ”

Այնուհետև հաղորդագրության հեղինակը տալիս է այդ իրավիճակի պատճառը և նշում, որ Բաքվի հայերը որևէ առնչություն չունեն իրավիճակի սրման հետ և նրանք օրինավոր և խաղաղասեր բնակիչներ են:

“The recent crisis in Baku is the result of  the hostility between the Azerbaidjan Hariars and the Armenians in the mountain district of the Karabakh, in dispute between the two countries. I feel impelled to tell the Peace conference that the Armenian inhabitants of Baku face extermination, although they are not parties to the questions at issue between the two governments, and although they are peaceful and law abiding.”

“Բաքվում իրավիճակի սրման պատճառ է հանդիսանում հայերի և Ադրբեջանի միջև թշնամությունը, վիճելի տարածք լեռնային շրջան Ղարաբաղի համար, որը վիճելի տարածք է երկու երկրների միջև: Ես կարևոր եմ գտնում, որպեսզի հայտնեմ Խաղաղության կոնֆերանսին, որ հայ բնակչությունը բաքվում կանգնած են բնաջնջման առջև, նաև այն, որ նրանք չեն հանդիսանում երկու կառավարությունների միջև  խնդրի մասնակից և նաև նրանք խաղաղասեր են և օրինապահ:

Ինչու որոշեցի հենց այս հոդվածը մանրամասնորեն ներկայացնել: Պատճառն այն է, որ հոդվածում նկարագրվող 20-րդ դարասկզբի իրավիճակը շատ նամն է 20-րդ դարավերջին տեղի ունեցածին:  Արցախում սկսված արդարության շարժմանը Ադրբեջանը պատասխանեց հայերի կոտորածով Բաքվում, նույնը կրկնվեց 20-րդ դարավերջին Սումգաիթում, Բաքվում և այլուր: Դեպքերի ձեռագիրը նույնպես նույն է մանր չինովնիկներին տրված ամենքթողություն, ոստիկանության անտարբերություն և նույնիսկ մասնակցություն հայերի ունեցվածքի թալանին ու ոչնչացմանը, հայերի մասայական կոտորածներին: Այո’, պատմությունը կրկնվեց և կրկնվեց նաև այն բանի համար, որ մենք մոռացութան էինք մատնել անցյալը: massacre

“The New York Times” պարբերականի մեկ այլ համարում հանդիպում ենք  “Tatatars massacre refugees. Attack five wagon loads of Armenians -Elizapethpol in Peril”

“Թաթարական կոտորածների փախստականները. Հայ փախստականների գնացքը հարձակման է ենթարկվել Ելիզավետապոլիսում” վերանագրով հոդվածի, որտեղ գրված է.

“Five wagons filled with Armenian refugees from Shushi were attacked by Tatars. Most of the refugees were killed and women were carried off. Similar outrage are occurring in various districts”

“Հինգ վագոն լցված հայ փախստականներով Շուշից հարձակման է ենթարկվել թաթարների կողմից: Փախստականների մեծ մասը սպանվել են, կանայք առևանգվել են: Նման գազանություններ տեղի են ունենում տարբեր շրջաններում:”

Հատված այդ տարիներին Կալիֆորնիայում լույս տեսնող Սաուսալիտո Նյուզ թերթից

Վերը նշվածը վկայում է այն մասին, որ հայերը զանգվածային կոտորածների էին ենթարկվում կովկասյան թաթարների կողմից, ոչմիայն արցախյան Շուշիում կամ Բաքվում, այլև Ադրբեջանի տարբեր շրջաններում:

Ամերիկյան մամուլի պահոցում կարելի է գտնել շատ հոդվածներ Արցախում ու նրա շրջակայքում կովկասյան թաթարների կողմից հայերի նկատմամբ իրականացված ոճրագործություններիմ մասին: Հատկապես ուշագրավ է հետևյալ հոդվածը. “The New York Times”  պարբերականի 1919թ. սեպտեմբերի 4-ի համարում  (այս մասին գրել են նաև ամերիկյան այլ թերթեր)  լույս է տեսել մի հոդված, որը պատմում է Շուշիի ջարդերի և վիրավորներին չլքելու  ամերիկացի բուժքույրերի վճռականության մասին: “Nurses stuck to post.” “Բուժքույրերը կպած մնում են իրենց գործին” վերնագրով հոդվածում նշվում է ամերիկյան երկու բուժքույրերի մասին, ովքեր անտեսելով իրենց կյանքին սպառնացող վտանգը, նախընտրեցին մնալ Շուշիում և օգնել վիրավոր հայերին.

“Two American nurses Miss Margaret Mark of Hillburn N.Y.  and MissRuth Stuart of New York City working for American Comission for Relief in the Near East, diclined to abandonshushifacts the sick and wounded in Shusha, Armenia, after having survived massacre by Tatars of 700 Christian inhabitens of the town, according to letter just recived here.”

“Երկու ամերկացի բուժքույրեր, Միսս Մառգարետ Մաքը Հիլբուրնից և Միսս Ռութ Ստյուարտը Նյու Յորքից, ովքեր աշխատում էին Մերձավոր արևելքում օգնություն ամերիկյան հանձնաժողովում, հրաժարվել են լքել Հայաստանի Շոիշի քաղաքում վիրավորներին, որոնք ողջ են մնացել թաթարների կողմից իրականացված կոտորածից հետո, որին զոհ է գնացել 700 քրիստոնյա, այդ մասին հաղորդվում է հենց նոր ստացված նամակում:”

Նյու Յորք Թայմսի այս հոդվածը ոչ միայն փաստում է Ադրբեջանի թաթարներ կողմից Շուշիի հայերի կոտորածների մասին, այլև ապացույց է այն մասին, որ այդ կոտորածները ոչ միայն մեկ կամ մի քանի օր են եղել, այլև պարբերական բնույթ են կրել, որն իր գագաթնակետին է հասել 1920թ. մարտին, երբ Շուշիում կոտորվեցին տասնյակ հազարավոր հայեր:

Հայերի զանգվածային ջարդեր տեղի են ունցեցել ոչ միայն Շուշիում, այլև քաղաքի մոտ գյուղերում, այդ մասին նույնպես կարելի է կարդալ 1919թ. լույս տեսած ամերիկյան մամուլի էջերում.

“However, a new wave of violence then swept through Shusha neighbouring Armenian-populated villages: in mid-June Azeri mounted “irregulars”, about 2,000 strong leading by Sultanov’s brother, attacked, looted and burnt a large Armenian village, Khaibalishen, just outside Shusha, and approximately 600 Armenians lay dead.”

“Ինչևէ վայրագությունների նոր ալիք է սկսվել Շուշիին հարակից հայաբնակ գյուղերում. Հունիսի կեսին լավ զինված 2000 հոգուց բաղկացած խմբավորում, որը առաջնորդում էր Սուլթանովի եղբայրը հարձակվել է մեծ Ղայբալիշեն (Գայլատուն)  հայկական գյուղի վրա, որը գտնվում է հենց Շուշիի մոտ, թալանել և վառել են այն, մոտավորապես 600 հայեր սպանվել են:”

Կովկասյան թաթարների կողմից հայկական գյուղերի վրա հարձակումներին է անդրադառձել նաև  ռուսալեզու «Кавказское слово» պարբերականը.

“4-5 июня 1919 г. в Шуше и её окрестностях произошли столкновения между армянами, курдами и азербайджанцами. Курдскими и азербайджанскими кочевниками под предводительством брата генерал-губернатора Султанова было вырезано армянское селение Гайбалу. Жители других армянских селений, подвергшихся нападению, соорганизовались и дали отпор. По данным представителя британской военной миссии, из 700 жителей селения Кайбаликенд в живых осталось лишь 11 мужчин и 87 женщин и детей. После этих событий Хосров-бек Султанов установил блокаду армянской части г. Шуши.”

“1919 թ. հունիսի 4-5-ը Շուշիի եւ նրա շրջակայքում տեղի են ունեցել բախումներ ադրբեջանցիների, քրդերի և հայերի միջև: Քուրդ եւ ադրբեջանցի քոչվորները առաջնորդվող  նահանգապետ Սուլթանովի եղբոր կողմից կոտորեցին հայկական Ղայբալի (Գայլատուն)  գյուղի բնակիչներին: Հարձակման ենթարկված այլ հայկական այլ գյուղերի բնակիչները կազմակերպել են ինքնապաշտպանություն և հարձակումները հետ են մղել: Ըստ Բրիտանական ռազմական առաքելության ներկայացուցչի Ղայբալիքենդ  (Գայլատուն) գյուղի 700 բնակիչներից կենդանի են մնացել, միայն 11 տղամարդ և 87 կին և երեխա: Այդ դեպքերից հետո Սուլթանովը շրջափակել է Շուշիի  հայկական թաղամասը”:

Արցախի հայկական գյուղերի վրա 20-րդ դարասկզբին թաթարական հարձակումներին անդրդարձել է նաև ֆրանսիական մամուլը “Le Temps” թերթը գրում է.

“Aujourd’hui de fort contingents du tatars ont attaqué la passe d’Askéran, qui était aux mains d’Arménians,mais ils n’ont pu la force. On ce bat e ce moment des les villages de Harmhut, de Haldat e de Haranluk. Vendredi des Kurds e des Tatars attaquer les villages de l’Armenians de Kalibalikend, de Kirkijan c’efforçant de se frayer chemin vers Choucha. Repris de plus belle autour de Choucha en flammes.”

“Այսօր թաթարական հզօր ուժեր հարձակվել են Ասկերանի անցման վրա, որը գտնվում էր հայերի վերահսկողության տակ, բայց չկարողացան այն վերցնել: Դրա համար հարձակվեցին Հարմհութ (Խրամորթ) և այլ գյուղերի վրա: Երեքշաբթի քրդերը և թաթարները հարձակվել են հայկական Ղայիբալիքենդ  (Գայլատուն) և Կրկժան գյուղերի վրա, որպեսզի ճանապարհ բացեն Շուշիի հասնելու համար: Շուշիի շրջակայքը մատնված է կրակի:”

Այսպիսով հստակ երևում է, որ 20-րդ դարասկզբին Ադրբեջանի թաթարներ կողմիցհայերի զանգվածային ջարդեր կազմակերպվել են ոչ միայն Շուշիում, այլև Արցախի տարբեր վայրերում:

Շուշիի կոտորածը հետևյալ կերպ է բնութագրել հայտնի կոմունիստական գործիչ Սերգո Օրջանիկիձեն, ով գլխավորել է 1920թ. գլխավորել է  ЦК РКП (б) (Խորհրդային Միության բարձրագուկն ղեկավար մարմին) կովկասյան բյուրոն.

“Я с ужасом вспоминаю и сегодня ту картину, которую мы увидели в Шуше в мае 1920 года. Красивейший армянский город был разрушен, разгромлен до основания, а в колодцах мы увидели трупы женщин и детей”

“Այսօր ես սարսափով եմ հիշում, այն տեսարանը, որոնք մենք տեսանք 1920թ. մայիսին Շուշիում: Գեղեցիկ հայկական քաղաքը հիմնովին ավերվել, թալանվել էր, իսկ ջրհորներու մենք տեսանք կանանց և երեխաների դիակներ”

Ադրբեջանցի կոմունիստական գործիչ Մուսաևը այսպես է բնութագրել 1920թ. մարտին Շուշիում տեղի ունեցածը.

“Беспощадного уничтожения беззащитных женщин, детей, стариков началась. Армяне подвергались массовой резни. Красивые армянские девушки были изнасилованы, а затем выстрелены, по приказу Хосров-бек Султанова, погромы продолжались в течение более шести дней, дома в армянской части были разгромлены, разграблены исводины в пепел. Во время этих событев Хосров-бек Султанов, говорил мусульманам о священной войне (Джихада) и призвал их, чтобы закончить армяными города Шуши, не щадя женщин, детей.

“Անխնա ոչնչացում անպաշտպան կանանց, երեխաների ու ծերերի: Հայերը ենթարկվել են մասայական կոտորածի: Սիրուն հայ աղջիկները բռնաբարվում էին այնուհետև գնդակահարվում: Խոսրով-բոկ Սուլթանովի հրամանով ջարդերը շարունակվեցին վեց օր, հայկական մասի տները թալանվեցին և վերածվեցին մոխրի: Այդ դեպքերի ընթացքում Խոսրով-բեկ Սուլթանովը մուսուլմաններին ասում էր սուրբ պատերազմի (Ջիհադի) մասին և կոչ էր անում նրանց վերջ տալ Շուշի քաղաքի հայերին՝ չխնայելով կանանց և երեխաներին: Ruins of Armenian part of Shushi after 1920 Armenians massacre

Ադրբեջանի թաթարների կողմից 20-րդ դարասկզբին հայերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին կան շատ փաստեր, սակայն չգիտես ինչու պատմությունը լուռ էր ու անտեսում էր այդ ողբերգությունները: Ցավոք սրտի մեր ժողովրդի պատմության գրեթե յուրաքանչյուր օր կապված է ողբերգության հետ, սակայն չպետք է լրել ու անտեսել այն, նամանավանդ, երբ ոճրագործները փորձում են խեղաթյուրել տեղի ունեցածը և իրենց վայրագությունները ոչ միայն արդարացնում են, այլև դրանք վերագրում են այդ վայրագությունների զոհերին: Իսկ վերջում ուղղակի թվերի ապացույց: 1883թ մարդահամարի տվյալներով Շուշիի բնակչությունը կազմում էր 25656 մարդ, որի 57% հայեր էին  43%-ը կովկասյան թաթարներ, իսկ 3%-ը ռուսներ և հրեաներ: 1930թ. Շուշիում բնակվում էր ընդամենը 300 հայ:

Մայիսի 9. Ինչպես Ստալինգրադը …, այնպես էլ Շուշին …

Թողնել մեկնաբանություն

  Shushi liberation celebration                                                                                                   Այսօր մայիսի 9-ն է, հայ ժողովուրդի պատմության մեջ ամենանշանավոր օրերից մեկը: Համայն հայությունը նշումէ եռատոնը՝ Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի տոնը:

21 տարի առաջ ազատագրվեց Շուշին՝ հայոց բերդաքաղաքը: Շուշիի ազատգրումը հայ ժողովրդի համար լոկ միայն ռազմական նշանակություն չուներ: Ինչպես մայիսյան հերոսամարտերը 20-րդ դարասկզբին կանխեց հայ ժողովորդի ոչնչացումը և փրկեց արևելահայությանը թուրքական յաթաղանից և կանխեց հայ ժողովրդի լիովին ոչնչացոմը, այնպես էլ Շուշիի ազատագրումը 20-րդ դարավերջին փրկեց հայ ժողովուրդին իր բնորանում ոչնչացվելու վտանգից: Հիշում եմ այդ օրերը, Արցախը շրջափակված էր ու արցախահայությունը դատապարտված էր սովի ու ոչնչացման, Ստեփանակերտը գնդակոծվում էր մեկ տասնյակից ավելի կրակակետերից, Արցախի բոլոր բնակավայրերի վրա ազերիների կողմից մահ ու սարսափ էր թափվում,  ու եթե չլիներ Շուշին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնը կկրկնվեր Արցախում, Արցախը ոչ միայն կհայաթափվեր այլև ողջ արցախահայությունը կոչնչացվեր իր բնօրանում, իսկ այնուհետև հերթը կհասնի հայաստանաբնակ հայությանը և աշխարհը կնայեր կողքից և ոչինչ չի անի: Սա չափազանցում չի, սա իրականությունն է: Ուստի հազար փառք բոլոր նրանց ովքեր իրենց կյանքի գնով կանխեցին այդ ամենը: Շուշին ոչ միայն հաղթանակի, այլև փրկության, կյանքի և ազատության խորհրդանիշն է:

Ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում և երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշին արցախյան ազատամարտում առանձին կարևորություն ունեն: Ստալինգրադը բեկում մտցրեց Հայրենական պատերազմում, իսկ Շուշին՝ արցախյան ազատամարտում  բեկում ոչ միայն պատերազմում, այլև մարդկանց մեջ՝ հաղթանակի հույս ներշնչելով նրանց, հույս տալով, որ ագրեսորն կպատժվի, որ իրենց տառապանքների վերջը մի օր կգա, ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում կանխեց հրեա, սլավոն և այլ ժողովուրդների լիովին ոչնչացումը, այնպես էլ Շուշին կանխեց հայ ժողովուրդի ոչնրացումը: Ստալինգրադը սկիզբ դրենց Հայրենական պատերազմի հաղթանաիկին, իսկ Շուշին՝ արցախյան պատերազմի հաղթանաիկին:

azaramartikner

Հազար փառք բոլոր նրանց, ովքեր պարգևեցին մեզ հաղթանակ ու խաղաղություն:

Հազար փառք կենդանի և ողջ հերոսներին, ովքեր պարգևեցին մեզ կյանք, ազատություն և խաղաղություն:

Հազար փառք արցախահայությանը, ովքեր ոտքի կանգնեցին և մեծ տառապանքների ու  կյանքի գնով ազատագրեցին իրենց բնօրանը:

Նրարնց սխրանքները անգնահատելի են ու երբեք չպետք է մոռանանք այդ մասին:

 

Մայիսի 9. Ինչպես Ստալինգրադը …, այնպես էլ Շուշին …

Թողնել մեկնաբանություն

  Celebration of Shushi liberation                Այսօր մայիսի 9-ն է,    հայ ժողովուրդի պատմության մեջ ամենանշանավոր օրերից մեկը: Համայն հայությունը նշումէ եռատոնը՝ Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի տոնը:

21 տարի առաջ ազատագրվեց Շուշին՝ հայոց բերդաքաղաքը: Շուշիի ազատգրումը հայ ժողովրդի համար լոկ միայն ռազմական նշանակություն չուներ: Ինչպես մայիսյան հերոսամարտերը 20-րդ դարասկզբին կանխեց հայ ժողովորդի ոչնչացումը և փրկեց արևելահայությանը թուրքական յաթաղանից և կանխեց հայ ժողովրդի լիովին ոչնչացոմը, այնպես էլ Շուշիի ազատագրումը 20-րդ դարավերջին փրկեց հայ ժողովուրդին իր բնորանում ոչնչացվելու վտանգից: Հիշում եմ այդ օրերը, Արցախը շրջափակված էր ու արցախահայությունը դատապարտված էր սովի ու ոչնչացման, Ստեփանակերտը գնդակոծվում էր մեկ տասնյակից ավելի կրակակետերից, Արցախի բոլոր բնակավայրերի վրա ազերիների կողմից մահ ու սարսափ էր թափվում,  ու եթե չլիներ Շուշին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնը կկրկնվեր Արցախում, Արցախը որ միայն կհայաթափվեր այլև ողջ արցախահայությունը կոչնչացվեր իր բնօրանում, իսկ այնուհետև հերթը կհասնի հայաստանաբնակ հայությանը և աշխարհը կնայեր կողքից և ոչինչ չի անի: Սա չափազանցում չի, սա իրականությունն է: Ուստի հազար փառք բոլոր նրանց ովքեր իրենց կյանքի գնով կանխեցին այդ ամենը: Շուշին ոչ միայն հաղթանակի, այլև փրկության, կյանքի և ազատության խորհրդանիշն է:

Ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում և երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշին արցախյան ազատամարտում առանձին կարևորություն ունեն: Ստալինգրադը բեկում մտցրեց Հայրենական պատերազմում, իսկ Շուշին՝ արցախյան ազատամարտում  բեկում ոչ միայն պատերազմում, այլև մարդկանց մեջ՝ հաղթանակի հույս ներշնչելով նրանց, հույս տալով, որ ագրեսորն կպատժվի, որ իրենց տառապանքների վերջը մի օր կգա, ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում կանխեց հրեա, սլավոն և այլ ժողովուրդների լիովին ոչնչացումը, այնպես էլ Շուշին կանխեց հայ ժողովուրդի ոչնրացումը: Ստալինգրադը սկիզբ դրենց Հայրենական պատերազմի հաղթանաիկին, իսկ Շուշին՝ արցախյան պատերազմի հաղթանաիկին:

azaramartikner

Հազար փառք բոլոր նրանց, ովքեր պարգևեցին մեզ հաղթանակ ու խաղաղություն:

Հազար փառք կենդանի և ողջ հերոսներին, ովքեր պարգևեցին մեզ կյանք, ազատություն և խաղաղություն:

Հազար փառք արցախահայությանը, ովքեր ոտքի կանգնեցին և մեծ տառապանքների ու  կյանքի գնով ազատագրեցին իրենց բնօրանը:

Նրարնց սխրանքները անգնահատելի են ու երբեք չպետք է մոռանանք այդ մասին:

Ջահաերթ Արցախում / Torch march in Artsakh — commemoration victims of Armenian Genocide

Թողնել մեկնաբանություն

Ապրիլյան այս օրերին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց  Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 23-ի երեկոյան Արցախում  պահանջատիրության, հատուցման ու արդարության ոգով տեղի ունեցավ ջահաերթ: Մոտ հազար երիտասարդներ ջահերով և մոմերով Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցուց, պատարագի ավարտից հետո,  շարժվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Երթի ընթացքում հնչում էին պահանջատիրության և արդարության կոչեր, իսկ մարդիկ իրենց տների պատուհանագոգերին և պատշգամբներին վառել էին մոմեր:

Ինձ համար այդ երթը կարևորվում է հատկապես նրանով, որ երթին մասնակցում էին երիտասարդներ, որպեսզի արդարության ու պահանջատիրության ոգին փոխանցվի նոր սերունդներին, որպեսզի հայը երբեք չմոռանա 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը ու դրան հաջորդած և առայժմ դեռևս առկա անարդարությունը ու միշտ պայքարի այդ անարդարությունը վերացնելու համար: Արդարության համար պայքարը միշտ սուրբ է եղել ու այն կարևոր է ոչ միայն հայության, այլև համայն մարդկության համար, որպեսզի այլևս երբեք չկրկնվի հայերի նկատմամբ իրականցված ոճրագործությունը: Հանցագործը պետք պատժվի, այլապես նա կկրկնի և կիրականացնի նորանոր հանցագործություններ:

   In April Armenians all over the world commemorate the innocent victims of the Armenian Genocide in Ottoman Turkey. On the  evening April 23 with a demands of compensation and justice in Artsakh took place torch march, more than thousands young people with the torch and candles form  Stepanakert’s St. Jacob church  moved to Stepanakert’s Memorial. During the march they called for justice and compensation. During the march, people in there windows and balconys burnt candles.

  This is important, that mostly young people participated in the march, because it’s important that the spirit of justice and demands will transfer to new generation, that they’ll never forget greatest tragedy in 1915 and and the injustice after it. Armenians all over the world still waiting for justice. The struggle for justice in all times is sacred. This is important not only for Armenians, but also for all humanity, that such crimes will never be again. The offender must be punished, otherwise he will repeat and will do new crimes.

Ռոումինգ Հայաստանում կամ ՄԻԱՑՄԱՆ արհեստական ջրբաժանի մասին

Թողնել մեկնաբանություն

Artsakh-Hayastan      Վերջերս նկատեցի Ստեփանակերտի փողոցներում և երթուղայինների վրա Ղարաբաղ Տելեկոմի նոր գովազի պաստառները: Սկզբից, երբ կարդացի այդ գովազդի վրա մեծ-մեծ տառերով գրված <<Ռումինգ Հայաստանում>> բառակաբակցությունը մի տեսակ տարակուսանքի մեջ ընկա, ու ակամա մտածեցի միթե՟ Արցախը Հայաստանի մի մասնիկը չէ, ի՟նչ  Հայաստանի մասինէ խոսքը, մի պահ իրոք ինձ օտար զգացի, քանի որ ես համարում եմ, որ ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, ու այսօր, որ  իմ Հայաստանի մի մասնիկ Արցախում հանդիպում եմ նման գրառումների ես իրոք ցավ եմ զգում: 1988թ. մեր ժողովուրդը ՄԻԱՑՈՒՄ էր կանչում պայքարում էր Մայր Հայաստանի համար, պայքարում էր, որ աղջատված, մաս-մաս եղած Հայաստան աշխարհի մի մասնիկը վերադարձնի Հայաստանի գիրկը ու մեծ զրկանքների ու տառապանքների գնով դա հաջողվեց: Ու այսօր իրոք ցավալի է, որ մեծ պայքարի գնով ձեռք բերվածը, մեր  ՄԻԱՑՈՒՄԸ աղավաղվում է նման կերպ, ինչո՟ւ պիտի մեր հայրենիքի երկու հատվածների միջև գործի ռումինգ՝ այդ արհեստական ջրբաժանը, ինչու՟ պետք է Արցախի հայը գտնվելով իր հայրենիքում՝ Հայաստանում, հեռազանգի ռումինքի միջոցով, ինչպես օրինակ դա կարվեր Ֆրանսիայում կամ Ճապոնիայում գտնվելու դեպքում: Երևի սա շատերիդ կթվա երկրորդական խնդիր, բայց միթե՟ իմ մտորումները ճիշտ չեն ու նվազ կարևորություն ունի:

Հ. Գ.

Աշխարհում դժվար թե գտնվի մի երկիր, որտեղ միևնուն միջազգային կոդ ունեցող տարածքում գուրծեր ռումինգ: Զավեշտտալի է իրոք, և Հայաստանի Հանրապետությունում, և Արցախում գործում է +374 միջազգային կոդը, փաստորեն այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախը համարվում են մի երկիր՝ մեկ կոդով , բայց արի ու տես Հայաստանում հնարավոր է, որ նույն երկրում խոսել ռումինգով:

ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի իրական բնույթը և Արցախյան հիմնահարցը

Թողնել մեկնաբանություն

Արցախի հիմնախնդրի հետ կապված հաճախակի ենք լսում Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին: Ու սովորաբար սիրում են կրկնել, որ Արցախյան հիմնահարցը պետք է կարգավորել Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկոզբունքների հիման վրա, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների: Վերջերս այնքան շատ է կրկնվում դա, որ որոշեցի գրել դրա մասին, որպեսզի բոլորս կարողանանք հասկանանք, թե ընդհանրապես ինչ է այդ ակտը և ինչ սկզբունքների մասին է խոսքը: 

US_RU_FR

ԵԱՀԿ (ԵԱՀԽ)  Եզրափակիչ ակտն ընդունվել է 1975թ. Հելսինկիյում, այն անվանում է ննաև Հելսինկյան Եզրափակիչ ակտ, հիմնականում նրա  վրա  են  հիմնվում Եվրոպայում, այդ  թվում, նաև Հարավային Կովկասում, հակամարտությունների և վեճերի  կարգավորման ժամանակ:

Հելսինկյան Եզրափակիչ ակտում սահմանվում են  տարբեր սկզբունքներ, այդ թվում,նաև  տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Հելսինկյան եզրափակիչ ակտում, բացի վերը նշված սկզբունքներից, ընդգրկված են նաև այլ սկզբունքներ, որը պետք է դիտարկվի ամբողջությամբ, այլ ոչ թե մաս-մաս:

        Այսպիսով` փորձենք հասկանալ այդքան շատ թմբկահարվող Հելսինկյան Եզրափակիչ ակտի նշանակությունը:

Հելսինկյան եզրափակիչ ակտը ինքնին կարևոր միջազգային փաստաթուղթ է և կարելի է ասել` այն լրացնում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով սահմանված սկզբունքները, այն կազմված է 10 սկզբունքներից, որոնք այդ ակտը ստորագրած երկրները պարտավորվում են հարգել, կատարել և պաշտպանել:  Հելսինկյան եզրափակիչ ակտը հրապարակումէ, որ “….մասնակից երկրները  պայմանավորվում են  հարգել 10 սկզբունքները և գործել դրանց համաձայն, այդ սկզբունքները համակարգում են նրանց  միջև  հարաբերությունները”:  Ուշադրություն դարձրեք այս նախադասությանը, որն ինքնին շատ կարևոր է Արցախի համար, քանի որ Ադրբեջանը, ստորագրելով փաստաթուղթը, պարտավորվել է հարգել և պաշտպանել բոլոր 10 սկզբունքները՝ այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

            Ես կանդրադառնամ այդ սկզբունքներից մի քանիսին, որոնք առավել կարևոր են Արցախի համար, նամանավանդ այդքան շատ խոսվող երեք սկզբունքների` ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին, ի դեպ, բոլոր 10 սկզբունքները հավասար կարևորություն ունեն:

            Այսպիսով` Արցախի համար ինչ կարևոր սկզբունքներ են ներառված Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ: Ուժի  կամ ուժի սպառնալիքի չ·ործածումը  (2-րդսկզբունք), սահմանների  անխախտելիությունը (3-րդսկզբունք), պետության տարածքային ամբողջականությունը (4-րդսկզբունք), վեճերի խաղաղ կարգավորումը (5-րդսկզբունք), մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  հարգում` ներառյալ մտքի, խղճի, դավանանքի և համոզմունքի (8-րդսկզբունք), ժողովուրդների հավասարությունը և իր  ճակատագրի տնօրինման  իրավունքը (9-րդ սկզբունք),   միջազգային իրավունքով նախատեսված պարտականությունների բարեխիղճ կատարում (10-րդ սկզբունք):

            Այսպիսով` տեսնենք, թե ինչ կարևոր սկզբունքներ են ներառված այդ փաստաթղթում.

Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները կարելի է ասել, որOSCE and Artsakh համարժեք են և ունեն միևնույն բնույթ: Թերևս այս սկզբունքները մանրամասնորեն ներկայացնել հարկ չեմ համարում, քանի որ հենց սկզբունքների անվանումից պարզ է դառնում, որ պետությունները պարտավորվում են ուժ և ուժի սպառնալիք չկիրառել այլ պետությունների դեմ` ցանկացած իրավիճակում, և միմյանց միջև առաջացած վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այս սկզբունքները կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից և, չգիտես ինչու, այդ ամենը կատարվում է ԵԱՀԿ և միջազգային հանրության տարօրինակ լռության ներքո և միջազգային հանրության կողմից նման անփույթ և անթույլատրելի վերաբերմունքի արդյունքում է, որ ադրբեջանական իշխանությունների լկտիությունը հասել է այն աստիճանի, որ նախագահի մակարդակով հայտարարվում է, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին համարվում է աշխարհասփյուռ հայությունը: Այստեղ հարկ եմ համարում մեր եվրոպական բարեկամներին հիշեցնել, որ սկզբունքը ներառում է ոչ միայն ուժի կիրառման արգելքը, այլ նաև ուժի կիրառման սպառնալիքի արգելքը, իսկ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարում է իր իսկ անկատարելի երազանքի՝ Հայաստան պետությունը վերացնելու մասին: Իսկ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի կատարման համար միջազգային իրավունքում նշված կարևորագույն պայմաններից է  բանակցությունները հակամարտող կողմերի միջև` առաց ուժի կիրառման սպառնալիքի: Թերևս տարօրինակ է թվում, թե ինչու Ադրբեջանը անհասկանալի պատճառներով հրաժարվում է բանակցել Արցախի Հանրապետության հետ, որը, ի դեպ, հենց նույն ԵԱՀԿ շատ փաստաթղթերում ճանաչված է` որպես հակամարտող կողմ, ու առավել տարօրինակ է ԵԱՀԿ կողմից լռությունը ու Ադրբեջանի քմահաճույքներով շարժվելը: Փաստացի տեսանք, որ ադրբեջանական կողմը լիովին խախտում է Հելսինկյան եզրափակիչ ակտի այս երկու հիմնարար սկզբունքները: Սակայն սրանով չի ավարտվում ամեն ինչ, անցնենք առաջ, տեսնենք այս տարօրինակ ու կարևոր փաստաթղթում` էլ ինչ  կա, որ խոսվում է, բայց չի արվում:

Անդրադանանք նաև մեծ հետաքրքրություն ներկայացնող 3-րդ և 4-րդ սկզբունքներին`սահմանների  անխախտելիությանը և պետության տարածքային ամբողջականությանը:

Երրորդ սկզբունքին` այսինքն`սահմանների անխախտելիությանը, վերաբերվող դրույթը  շարադրված է շատ  հստակ. “Մասնակից պետությունները միմյանց սահմանները   համարում են անխախտելի ….Նրանք  ձեռնպահ  կմնան այժմ և ապագայում  այդ  սահմանների  վրա   ցանկացած ոտնձգություններից: Ինչպես նաև նրանք  համապատասխանաբար ձեռնպահ կմնան  ցանկացած պահանջներից  կամ գործողություններից, որոնք  ուղղված կլինեն ցանկացած  մասնակից երկրի լրիվ տարածքի  կամ  նրա  մի մասի բռնազավթմանը”: Պարզից էլ պարզ է, որ երբեք հայկական կողմը, Ադրբեջանի կողմից հայկական պետությունների նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում տեղի ունեցած պատերազմից հետո, Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարել, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ամեն մակարդակով  ռազմական սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմաններում սարդրանքներ է կատարում:  Ընդհանրապես սահմանների անխախտելիության սկզբունքը, այսպես ասած, կարծր բնույթ չունի, ինչը ապացուցվել է միջազգային պրակտիկայով, այսօր  Եվրոպայում փոխվել է այն սահմանները, որոնք գործում էին Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրման ժամանակ, և ներկայումս այլևս չկան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավսլավիան, Չեխոսլովակիան, ԽՍՀՄ-ը, փոխարենը նրանց տեղը զբաղեցրել են նորանկախ երկրներ` իրենց նոր սահմաններով և սահմանների անձեռմխելիությամբ, իսկ ԳՖՀ-ն և ԳԴՀ-ն միավորվել են և ստեղծել միասցյալ Գերմանիա ` իր նոր սահմաններով:

            Իսկ ի՟նչ է տարածքային ամբողջականության սկզբունքը:  Այս սկզբունքի մասին կարելի է խոսել երկար, սակայն լակոնիկ լինելու համար մեջբերեմ միայն քննարկվող ակտում ներկայացված սահմանումը. “Մասնակից  երկրները  ձեռնպահկմնան ՄԱԿի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին   հակասող  ցանկացած գործողություններից, այսինքնª ցանկացած  մասնակից  երկրների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ  միասնականության դեմ, և մասնավորապես ցանկացած այնպիսի  գործողություններից, որոնք իրենցից  կներկայացնեն  ուժի կիրառում  կամ ուժի կիրառման սպառնալիք: Մասնակից  երկրները հավասարապես ձեռնպահ կմնան միմյանց  տարածքները  ռազմական բռնազավթման օբյեկտի  վերածելուց, կամ այլ  ուղղակի կամ անուղղակի ուժի  կիրառման գործողություններից և  միջազգային իրավունքի խախտմանն ուղղված այլ գործողություններից: Ոչ մի բռնազավթում  կամ նման   այլ  ձեռքբերումները  օրինական չեն  ճանաչվի”: Փաստացի երևում է, որ ադրբեջանական կողմին ներկայացվող տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման մասին, մեր դեպքում խոսք լինել չի կարող: Նախ ճշտենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին է խոսքը, այստեղ կա մի ուշագրավ փաստ, որը թերևս դուրս է մնացել հակամարտության կարգավորման շրջանակներից, Ադրբեջանի Հանրապետությունը Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրել է 1992թ. և  Արցախի Հանրապետությունը  չէր կարող մաս կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քանի որ չէր գտնվում Ադրբեջանի իրավազորության ներքո, նամանավանդ, որ Ադրբեջանը, հռչակելով իր անկախությունը, ԽՍՀՄ-ից իրեն հայտարարել է որպես 1918թ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, որն, ի դեպ, չէր ճանաչվել միջազգային հանրության կողմից, իսկ Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքներով չէր մտնում 1918թ. Ադրբեջանի Հանրապետության մեջ:  Ուստի, նախ պետք է ճշտել, թե տվյալ դեպքում, ինչ պետության տարածքային ամբողջականության մասին է խոսքը` ԱդրԽՍՀ, թե Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության, երկուսն էլ չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուստի նաև չունեին սուվերեն երկրին հատուկ հստակ սահմաններով պարփակված տարածքային ամբողջականության հատկություններ, ուստի ներկայիս Ադրբեջանի նկրտումները Արցախի Հանրապետության նկատմամբ իրավական որևէ հիմք չունեն: Ի դեպ, հենց Ադրբեջանի Հանրապետությունն է խախտել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հիշենք, արդեն իսկ մոռացված Արծվաշենի մասին, որը օկուպացված է առ այսօր Ադրբեջանի կողմից, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը իրեն համարում է հայկական երկրորդ Հանրապետության իրավահաջորդը: Եվս մեկ ուշագրավ փաստ, քննարկվող ակտի մեջ հստակորեն նշված է տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման հատկանիշները և մասնավորապես նշվում է. “…Մասնակից  երկրները հավասարապես ձեռնպահ կմնան միմյանց  տարածքները  ռազմական բռնազավթման օբյեկտի  վերածելուց, կամ այլ  ուղղակի կամ անուղղակի ուժի  կիրառման և  միջազգային իրավունքի խախտմանն ուղղված այլ գործողություններից”: Վերը նշվածից հստակ երևում է, որ ոչ միայն Հայաստանը չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ընդհակառակը, հենց Հայաստանի տարածքն էր դեռևս 1990-ականների սկզբներին բազմիցս ենթարկվել Ադրբեջանական զինված ուժերի հարձակումներին ու մինչև հիմա անընդհատ տեղի են ունենում սահմանային միջադեպեր, դրան ավելացնել կարելի է Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի հասցեին հարևան Ադրբեջանից անընդհատ հնչող հակահայկական, ռազմաշունչ և ֆաշիստական հայտարարությունները: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն երբեք չի ձգտել իր իրավազորության տակ առնել  Արցախի Հանրապետությանը, Հայաստանը ընդամենը աջակցել և աջակցում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործմանը, ինչը ոչ միայն չի արգելվում միջազգային իրավունքում, այլ նաև ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների պարտականությունը: Ուստի ադրբեջանական կողմի ցանկացած փորձ, որն ուղղված է Հայաստանին ագրեսորի կերպար տալուն հանդիսանում է ոչ այլ ինչ, քան անհիմն հայտարարություններ: Ի դեպ, Հելսինկյան եզրափակիչ ակտում տալիս է բոլոր այն գործողությունների տեսակները, որոնք կարող են բնութագրվել որպես պետության տարածքային ամբողջականության խախտում:

Հաջորդ կարևոր սկզբունքը, որի մասին կուզենայի գրել արդեն իսկ քիչ թե շատ մեզ ծանոթ ազգերի01f9758e99f223f9a1b01dbb6ddf6fff ինքնորոշման իրավունքի սկզբունքն է: Քանզի այս սկզբունքն ունի շատ ծավալուն բնույթ կուզենայի հնարավորինս սեղմ անդրադառնալ այս սկզբունքին: Բազմիցս փորձում են ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքները հակասության մեջ դնել, սակայն դա հանդիսանում է քաղաքական դիրքորոշում, իրականում ոչ մի հակասություն չի կարող լինել այդ երկու սկզբունքների միջև: Հենց քննարկվող ակտի ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերվող սկզբունքը վկայում է դա.Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը` մշտապես գործելով ըստ ՄԱԿի Կանոնադրությանն նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի` ներառյալնրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը: Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Մասնակից պետությունները վերահաստատում են ժողովուրդների իրավահավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի հարգման և արդյունավետ իրականացման համընդհանուր նշանակությունը` նրանց միջև, ինչպես նաև բոլոր պետությունների միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար. նրանք նաև ընդգծում են այդ սկզբունքի խախտման ցանկացած ձևը վերացնելու կարևորությունը:”  Վերը նշվածը վկայում է ոչ միայն այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը պետք է իրականացվի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից, այն, որ իրականացնելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված սկզբունքներին համաձայն` այդ թվում նաև տարածքային ամբողջականության սկզբունքի, հարկ է նշել, որ քննարկվող ակտը հստակ սահմանազատում է ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքից: Իսկ տարածքային ամբողջականության սկզբունքն ուղղված է ապահովվել պետություններին արտաքին ագրեսիայից և այն ոչ մի կերպ չի սահմանափակում ազգերի ինքնորոշման իրավունքին, ի դեպ Հելսինկյան եզրափակիչ ակտի ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքում նշվում է. “….Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:Փաստորեն քննարկվող ակտը ազգերի ինքնորոշման իրավունքը միավորում է ժողովուրդների հավասարության  սկզբունքին, ինչը նշանակում է, որ բոլոր ազգերը հավասար իրավունքներ ունեն սեփական հայեցողությամբ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության` այսինքն բացառապես տվյալ ազգի իրավասությունն է որոշել իր քաղաքական և այլ իրավունքների իրականացման ձևը և բնույթը, տնօրինել իր ապագան: Քննարկվող փաստաթուղթն որևէ ժամանակային, նպատակային կամ ձևային սահմանափակում չի դնում ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Վերը նշվածից հստակ երևում է, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է Հելսինկյան եզրափակիչ ակտում ազգերի ինքնորշման իրավունքին վերապահված բոլոր պայմաններն ապահովվմամբ և առնվազն տարօրինակ է թվում, թե ինչու՟ միջազգային հանրությունը, որ անընդհատ կոչ է անում պահպանել ՄԱԿ-ի, Հելսինկյան ակտի և այլ  փաստաթղթերով սահմանված սկզբունքները անտեսում է այն հանգամանքը, որ  Արցախի ժողովուրդն ընդամենը օգտվել է այդ  փաստաթղթերով սահմանված իր իրավունքից, ինչին հաջորդել է հարևան Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան` այսինքն փորձ է կատարվել բռնի ուժով միջամտել ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Ի դեպ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կիրառվում այն պետությունների նկատմամբ, որոնք բացահայտ ագրեսիա են կիրառում և խտրականության քաղաքականություն են վարում այլ ազգերի նկատմամբ, իսկ Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին բոլորն էլ տեղյակ են, Ադրբեջանը մի երկիր է, որտեղ հայ սպանելը ոչ միայն հանցագործություն չի համարվում, այլև խրախուսվում է: Այսօր ադրբեջանական իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ ադրբեջանական հասարակությունը հիվանդ է արմենոֆոբիայի խոր և աճող հիվանդությամբ: Իսկ ութսունականներին և իննսունականներին Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին և Արցախի բնակչությանը բնաջնջելու նպատակով սանձազերծված պատերազմի մասին բոլորն էլ տեղյակ են: Նման դեպքում անհնար է խոսել տարածքային ամբողջականության մասին, քանի որ համաձայն միջազգային իրավունքի նորմերին տարածքային ամբողջականության սկզբունքը չի օգտագործվում այն երկրների հանդեպ, որոնք  չեն ապահովում իրենց տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների հավասարությունը և չեն թույլատրում այդ ժողովուրդների ազատ ինքնորոշումը, բացահայտ ոտնահարում են այլ ազգերի իրավունքները և ռասիստական քարոզչություն է տարվում: Ուստի արցախյան հիմնահարցը լուծելու շուրջ, խոսել տարածքային ամբեղջականության սկզբունքի մասին անհեթեթություն է և Մինսկի խմբի համանախագահ երկրները այս ամենին կարծում եմ տեղյակ են, ուղղակի ժամանակ առ ժամանակ պետք է նրանց հիշեցնել որոշակի կարևոր բաների մասին ու թույլ չտալ Արցախի նկատմամբ երկակի ստանդարտներով մոտենան, քանի որ միջազգային փաստաթղթերում ամրագրված դրույթները վերաբերվում են բոլորին և որևէ ժողովուրդ որևէ առավելություն չունեն, եթե Կոսովոյի կամ նման իրավիճակում հայտնված այլ ժողովուրդների նկատմամբ մոտեցումներում հաշվի են առնվել վերը նշված հանգամանքները, ապա նման մոտեցուում պետք է կիրառվի բոլոր ազգերի նկատմամբ` առանց որևէ խտրականության` անկախ նրանից թե ինքնորոշման ինչ ձև և բնույթ է ընտրել տվյալ ազգը:

            Հաշվի առնելով այս ամենը` հստակ երևում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ոչ մի դրույթ ոչ միայն չի պահպանվում Ադրբեջանի Հանրապետության կողմից առաջ քաշվող պայմաններին, այլև Ադրբեջանը որևէ իրավական կամ բարոյական իրավունք չունի Հելսինկյան ակտի հիման վրա որևէ պահանջ ներկայացնի Արցախի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետությանը:

Older Entries