Գլխավոր

Մայիսի 9. Ինչպես Ստալինգրադը …, այնպես էլ Շուշին …

Թողնել մեկնաբանություն

  Celebration of Shushi liberation                Այսօր մայիսի 9-ն է,    հայ ժողովուրդի պատմության մեջ ամենանշանավոր օրերից մեկը: Համայն հայությունը նշումէ եռատոնը՝ Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի տոնը:

21 տարի առաջ ազատագրվեց Շուշին՝ հայոց բերդաքաղաքը: Շուշիի ազատգրումը հայ ժողովրդի համար լոկ միայն ռազմական նշանակություն չուներ: Ինչպես մայիսյան հերոսամարտերը 20-րդ դարասկզբին կանխեց հայ ժողովորդի ոչնչացումը և փրկեց արևելահայությանը թուրքական յաթաղանից և կանխեց հայ ժողովրդի լիովին ոչնչացոմը, այնպես էլ Շուշիի ազատագրումը 20-րդ դարավերջին փրկեց հայ ժողովուրդին իր բնորանում ոչնչացվելու վտանգից: Հիշում եմ այդ օրերը, Արցախը շրջափակված էր ու արցախահայությունը դատապարտված էր սովի ու ոչնչացման, Ստեփանակերտը գնդակոծվում էր մեկ տասնյակից ավելի կրակակետերից, Արցախի բոլոր բնակավայրերի վրա ազերիների կողմից մահ ու սարսափ էր թափվում,  ու եթե չլիներ Շուշին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնը կկրկնվեր Արցախում, Արցախը որ միայն կհայաթափվեր այլև ողջ արցախահայությունը կոչնչացվեր իր բնօրանում, իսկ այնուհետև հերթը կհասնի հայաստանաբնակ հայությանը և աշխարհը կնայեր կողքից և ոչինչ չի անի: Սա չափազանցում չի, սա իրականությունն է: Ուստի հազար փառք բոլոր նրանց ովքեր իրենց կյանքի գնով կանխեցին այդ ամենը: Շուշին ոչ միայն հաղթանակի, այլև փրկության, կյանքի և ազատության խորհրդանիշն է:

Ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում և երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշին արցախյան ազատամարտում առանձին կարևորություն ունեն: Ստալինգրադը բեկում մտցրեց Հայրենական պատերազմում, իսկ Շուշին՝ արցախյան ազատամարտում  բեկում ոչ միայն պատերազմում, այլև մարդկանց մեջ՝ հաղթանակի հույս ներշնչելով նրանց, հույս տալով, որ ագրեսորն կպատժվի, որ իրենց տառապանքների վերջը մի օր կգա, ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում կանխեց հրեա, սլավոն և այլ ժողովուրդների լիովին ոչնչացումը, այնպես էլ Շուշին կանխեց հայ ժողովուրդի ոչնրացումը: Ստալինգրադը սկիզբ դրենց Հայրենական պատերազմի հաղթանաիկին, իսկ Շուշին՝ արցախյան պատերազմի հաղթանաիկին:

azaramartikner

Հազար փառք բոլոր նրանց, ովքեր պարգևեցին մեզ հաղթանակ ու խաղաղություն:

Հազար փառք կենդանի և ողջ հերոսներին, ովքեր պարգևեցին մեզ կյանք, ազատություն և խաղաղություն:

Հազար փառք արցախահայությանը, ովքեր ոտքի կանգնեցին և մեծ տառապանքների ու  կյանքի գնով ազատագրեցին իրենց բնօրանը:

Նրարնց սխրանքները անգնահատելի են ու երբեք չպետք է մոռանանք այդ մասին:

Ջահաերթ Արցախում / Torch march in Artsakh — commemoration victims of Armenian Genocide

Թողնել մեկնաբանություն

Ապրիլյան այս օրերին աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է Հայոց  Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Ապրիլի 23-ի երեկոյան Արցախում  պահանջատիրության, հատուցման ու արդարության ոգով տեղի ունեցավ ջահաերթ: Մոտ հազար երիտասարդներ ջահերով և մոմերով Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցուց, պատարագի ավարտից հետո,  շարժվեց դեպի Ստեփանակերտի հուշահամալիր: Երթի ընթացքում հնչում էին պահանջատիրության և արդարության կոչեր, իսկ մարդիկ իրենց տների պատուհանագոգերին և պատշգամբներին վառել էին մոմեր:

Ինձ համար այդ երթը կարևորվում է հատկապես նրանով, որ երթին մասնակցում էին երիտասարդներ, որպեսզի արդարության ու պահանջատիրության ոգին փոխանցվի նոր սերունդներին, որպեսզի հայը երբեք չմոռանա 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը ու դրան հաջորդած և առայժմ դեռևս առկա անարդարությունը ու միշտ պայքարի այդ անարդարությունը վերացնելու համար: Արդարության համար պայքարը միշտ սուրբ է եղել ու այն կարևոր է ոչ միայն հայության, այլև համայն մարդկության համար, որպեսզի այլևս երբեք չկրկնվի հայերի նկատմամբ իրականցված ոճրագործությունը: Հանցագործը պետք պատժվի, այլապես նա կկրկնի և կիրականացնի նորանոր հանցագործություններ:

   In April Armenians all over the world commemorate the innocent victims of the Armenian Genocide in Ottoman Turkey. On the  evening April 23 with a demands of compensation and justice in Artsakh took place torch march, more than thousands young people with the torch and candles form  Stepanakert’s St. Jacob church  moved to Stepanakert’s Memorial. During the march they called for justice and compensation. During the march, people in there windows and balconys burnt candles.

  This is important, that mostly young people participated in the march, because it’s important that the spirit of justice and demands will transfer to new generation, that they’ll never forget greatest tragedy in 1915 and and the injustice after it. Armenians all over the world still waiting for justice. The struggle for justice in all times is sacred. This is important not only for Armenians, but also for all humanity, that such crimes will never be again. The offender must be punished, otherwise he will repeat and will do new crimes.

Ազգերի ինքնորոշման իրավունքը՝ որպես մարդու հիմնական իրավունքների երաշխիք

Թողնել մեկնաբանություն

THE-WORLD-FLAG           Ազգերի ինքնորոշման կամ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին բոլորս շատ թե քիչ գիտենք: Դրա մասին շատ է խոսվել, և նպատակահարմար չեմ գտնում կրկին անգամ մանրամասնորեն անդրադառնալ այդ հարցին, և ուզուոմ եմ ներկայացնեմ այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնց մասին քիչ է խոսվում կամ ընդհանրապես չի անդրադառնվում և ուստի կներկայացնեմ ազգերի ինքնորոշման իրավունքը մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից և մասնավորապես կանդրադառնամ մարդու իրավունքների միջազգային դաշնագրերին: Այն ներառում է երեք փաստաթուղթ, որոնք ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների  մասին միջազգային համաձայնագիրը և դրա Կամընտրական (ֆակուլտատիվ) արձանագրությունը: Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի մասնագետների կողմից կարևորվում է նրանով, որ այն հանդիսանում է կարևոր երաշխիք և հիմնաքար մարդու հիմնարար իրավունքների իրականացման համար: Այս տեսակետին փորձ է արվում հակադարձել նրանով, որ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները համահավասար են և հավասար արժեքներ ունեն և մասնավորապես նշվում է տարածքային ամբողջականության և պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները, ու հաճախակի ազգերի ինքնորոշման իրավունքը դիտարկվում է այդ հակասության համատեքստում, այս հակասության պատասխանը տրվում է մարդու իրավունքների միջազգային դաշնագրերում: Ամբողջական լինելու համար սկսեմ հենց սկզբից՝այդ դաշնագրերի ընդունումից: Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ ժողովուրդնորի կամ ազգերի ինքնորոշման իրավունքի ներառումը վիճաբանությունների առարկա էր դարձել, քանի որ միջազգային իրավունքի մասնագետների մի մասը գտնում էր, որ սխալ է այն ընդգրկելը մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ, քանի որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է կոլեկտիվ իրավունք, իսկ մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը ընդգրկում է մարդու անհատական իրավունքները: Սակայն, երկար բանավեճների արդյունքում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն որոշվեց ներառել մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ, ելնելով հետևյալից`

1. Այն հանդիսանում է աղբյուր կամ անհրաժեշտ պայման մարդու մյուս իրավունքների համար, քանի որ չի կարող ճշգրիտ և պատշաճ իրականացվել մարդու անձնական իրավունքները, առաց ինքնորոշման իրավունքի իրագործման.

2. Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի իրագործման համր պիտի հաշվի առնվի ՄԱԿ-ի Կանոնադրության իրագործումը և սկզբունքների պաշտպանումը, այդ թվում նաև համահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները.

3. Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի որոշ դրույթներ անքակտելիորեն կապված են ինքնորոշման իրավունքի հետ.

4. Եթե այդ իրավունքը չընդգրկվի մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ, ապա այն կլինի ոչ լրիվ և անգործունակ: Վերը նշվածից հստակորեն երևում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ միայն սկզբունք է, այլև կարևոր երաշխիք մարդու հիմնարար իրավունքների իրագործման համար և առանց ազգորի ինքնորոշման իրավունքի անհնար կլինի մարդու հիմնարար իրավունքների պատշաճ իրագործումը և այդ իրավունքները, ինչպես նաև դրանք երաշխավորող ցանկացած փաստաթուղթ, պարզապես չի կարող ի կատար ածվել:

      1951 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 6-րդ նստաշրջանում քննարկումների ժամանակ ինքնորոշման իրավունքը մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ ընդգրկելու համար կողմնակիցները հայտարարեցին, որ ինքնորոշման իրավունքի կենսագործումը կարևոր պայման է հանդիսանում խաղաղության, անվտանգության և բարեհաջող միջազգային համագործակցության համար, և ուստի առանց ինքնորոշման իրավունքի ընդունվող դաշնագրերն իմաստ չեն ունենա: ՄԱԿ-ի Գլախավոր Վեհաժողովի 1955 թ.-ի X նստաշրջանում հակասական քննարկումներ էին ընթանում, որի ժամանակ ազգերի ինքնորոշման իրավունքը մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ ընդգրկոլու հակառակորդները գտնում էին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի Կանոնադրությունում ընդունվում է որպես սկզբունք, այլ ոչ, թե իրավունք, բացի դրանից ազգերի ինքնորոշման իրավունքը կոլեկտիվ իրավունք է և նպատակահարմար չէ այն ընդգրկել ՄարUnited-Nationsդու իրավունքների դաշնագրերի մեջ, քանի, որ այն վերաբերվում է մարդու անհատական իրավունքներին: Սակայն հաղթեց այն տեսակետը համաձայն, որի չնայած ինքնորոշման իրավունքը կոլեկտիվ իրավունք է հանդիսանում, բայց այն վերաբերվում է յուրաքանչյուր մարդու և նրա դուրս թողումը Դաշնագրերից մարդու իրավունքների սահմանափակման համար հղում կլինի: Բոլոր այն պետությունները, որոնք ընդունել են ՄԱԿ-ի Կանոնադրությունը պետք է հարգեն ՚ինքնորոշման սկզբունքը  և դրանից ելնող ՚իրավունքներըՙ, որոնք ունեն համընդհանուր և անքակտելի բնույթ: ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում նշվում է. “Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:” Չնայած ՄԱԿ-ի Կանոնադրությունում ինքնորոշման իրավունքը ներառված է որպես սկզբունք և հավասարապես է դիտարկվում բոլոր մնացած սկզբունքների հետ, սակայն վերը նշվածից հստակորեն երևում, որ ազգերի ինքնորոշման իրավունքին տրվում է երաշխավորի դերակատարություն` մասնավորապես բոլոր ազգերի միջև բարեկամական հարաբերությունների ապահովման համար:

        Միջազգային հեղինակավոր փաստաթղթերից կարելի է շատ օրինակներ բերել, որը փաստում է և կարևորում է ազգերի ինքորոշման իրավունքը, որպես միջազգային իրավունքի հիմնաքար հանդիսացող մարդու իրավունքների համար կարևոր երաշխավորի հանգամանքը: Իսկ ըստ ինձ ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող համահավասար լինի տարածքային ամբողջականության կամ սահամանների անխախտելության սկզբունքների հետ, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, իր իսկ անվանումից փաստում , որ այն իրավունք է` այսինքն ուղղակիորեն կապված է մարդու հետ, բացի դրանից միջազգային իրավահարաբերությունների փորձը փաստում , որ սահմաննեն այդքան էլ անխախտելի չեն, իսկ տարածքներն էլ փոփոխվում են, այնինչ մարդը ու նրա իրավունքների բնույթը երբեք չի կարող փոփոխության ենթարկվել:

Սումգաիթ. իրական ցեղասպանություն

Թողնել մեկնաբանություն

 Սումգաիթ. այս քաղաքի անվանումը հայերիս համար  դարձել է ոճրագործության, հանցագործության ու դաժանությունների հոմանիշ: Խորհրդային իշխանությունները իսկ նրանից հետո ադրբեջանական իշխանություններ ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի Սումգայիթում, իսկ նրանից հետո նաև Բաքվում, Կիրովաբադում, Հյուսիսային Արցախում և հայաբնակ այլ վայրերերում տեղի ունեցածը որակեն պարզապես խուլիգանություն: Սումգայիթյան հանցագործությունը դեռևս չի ստացել իրական իրավական որակավորումը և դեռևս անպատիժ է մանցել, իսկ անպատժելիությունը ծնում է ներանոր հանցագործություններ: Կատարվածի իրավական որակավորումը հետևևյալն է.

Այն ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում 1988-ին և շարունակվել 1990-1991 թ.թ. Բաքվում, Կիրովաբադում, Հյուսիսային Արցախում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում անկասկած ցեղասպանություն է: Նրանց համար, ովքեր թերահավատորեն կընդունեն վերոնշված խոսքերս նշեմ, որ այն ինչ կատարվել է Ադրբեջանում 1988 թ-ից մինչև 1991 թ-ը հայ ազգաբնակչության նկատմամբ միջազգային իրավունքը որակում է որպես ցեղասպանություն՝ այսինքն կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը՝ սպանություններ, լուրջ մարմնական վնասվածքների և հոգեկան խանգարումների պատճառում, դիտավորյալ ստեղծվել է այնպիսի կենսական պայմաններ, որն ուղղված էր ազգությամբ հայ քաղաքացիների ոչնչացմանը:

Միջազգային իրավունքը ցեղասպանությունը դասում է ամենավտանգավոր միջազգային հանցագործությունների շարքին, որը վտանգում է ողջ միջազգային հանրությանը: 1988-ից առ այսօր Ադրբեջանը խախտել է և շարունակում է խախտել միջազգային իրավունքը՝ անտեսելով միջազգային իրավական համակարգը: Ադրբեջանը միանշանակորեն պետք է պատասխանատվություն կրի հայ ժողովրդի և ողջ միջազգային հանրության առջև՝ իր կատարած հանցագործությունների համար: Պետությունները միջազգային-իրավական պատասխանատվության ենթարկվում են միջազգային հանցագործություններ կատարելու համար: Միջազգային իրավունքը միջազգային հանրության համար առավել ծանր և վտանգավոր հանցագործությունների շարքին է դասում ցեղասպանությունը, ագրեսիան, ինքնիշխանության անօրեն սահմանափակումը, ռազմական միջամտությունը, պատերազմ հրահրելը, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունը, թերևս Ադրբեջանը 1988-ից առ այսօր չի շրջանցել վերոնշված ծանրագույն հանցագործություններից ոչ մեկը, ուստի Ադրբեջանը անհապաղ պետք է ենթարկվի պատժի՝ միջազգային իրավահամակարգով նախատեսված կարգով: Անպատիժ մնալով իր կատարած հանցագործությունների համար Ադրբեջանական իշխանությունները շարունակում են կատարել նորանոր միջազգային հանցագործություններ՝ հակահայկական հիստերիայի քարոզում, պատերազմական գործողությունների վերսկսման հրահրում և սպառնալիքների հնչեցում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու սպառնալիքներ և այլն: Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից երկակի չափանիշների կիրառումը ծնում են նոր ոճրագործություններ, ինչպիսին եղավ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, և թող պարոն Օբաման չզարմանա, թե ինչպես կարելի մարդասպանին հերոսացնել, քանի որ անպատժելիությունը ու ամենաթողությունը բերեց դրան և դեռևս կարող է առաջացնել ավելի ծանրագույն հանցագործություններ: Եվ փոխանակ միջազգային հանրությունն համապատասխան որակավորում տա այդ հանցագործությանը՝ անվանելով այն ցեղասպանություն, ինչի համար անհերքելի փաստեր կա, նանխընտրում է այն անվանել անհասկանալի մի բառով  pogroms, որը թերևս որևէ իրավական կամ այլ նշանակություն չունի: Միջազգային հանրությունը Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների համար չենթարկելով պատասխանատվության և չդատապարտելով սումգայիթյան ցեղասպանությունը նպաստեց, որպեսզի նման ոճրագործություններ կրկնվեն աշխարհի տարբեր վայրերում՝ Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում և այլուր՝ ակամա մեղսակից դառնալով նաև աշխարհում կատարված և կատարվող նորանոր ցեղասպանություններին:

Ահա, թե ինչու կարևորում եմ սումգայիթյան ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Ադրբեջանին համապատասխան միջազգայի պատասխանատվության ենթարկելը՝ այն կարևորություն ունի ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ողջ միջազգային հանրության համար:

Ցավոք մենք նույնպես հաճախակի անտարբերություն ենք ցուցաբերում այս հարցին ու մեր մամուլում խոսվում է ադրբեջանական ոճրագործությունների մասին միայն դրանց տարելիցների ժամանակ կամ դրանց հետ կապված ինչ-որ միջոցառումներ կազմակերպելու առնչությամբ, և, որ ավելի ցավալի է, չենք նշում այդ ոճրագործությունները իրենց անունով՝ ցեղասպանություն: Դա է պատճառը, որ ես անրդադառնում եմ այս խնդրին, ոչ թե փետրվարին, այլ հիմա և պարբերաբար  կանդրադառնամ այդ խնդրին:

Մի քանի նկարներ ադրբեջանական ոճրագործություններից, որոնք փաստում են, որ տեղի ունեցածը իսկական  ցեղասպանություն է: (որոշակի հանգամանքներ հաշվի առնելով՝ առավել դաժան տեսարաններ պատկերող լուսանկարներ չեմ հրապարակում այտեղ)

sumgait victems sumgait armenian man sumgait victems sumgait pagroms baku killed armenians january 1990 sumgait pagroms 1988 sumgait 1988 49522 sumgait armenian refugees sumgait 28.02.1988

Ռոումինգ Հայաստանում կամ ՄԻԱՑՄԱՆ արհեստական ջրբաժանի մասին

Թողնել մեկնաբանություն

Artsakh-Hayastan      Վերջերս նկատեցի Ստեփանակերտի փողոցներում և երթուղայինների վրա Ղարաբաղ Տելեկոմի նոր գովազի պաստառները: Սկզբից, երբ կարդացի այդ գովազդի վրա մեծ-մեծ տառերով գրված <<Ռումինգ Հայաստանում>> բառակաբակցությունը մի տեսակ տարակուսանքի մեջ ընկա, ու ակամա մտածեցի միթե՟ Արցախը Հայաստանի մի մասնիկը չէ, ի՟նչ  Հայաստանի մասինէ խոսքը, մի պահ իրոք ինձ օտար զգացի, քանի որ ես համարում եմ, որ ես ծնվել ու մեծացել եմ Հայաստանում, ու այսօր, որ  իմ Հայաստանի մի մասնիկ Արցախում հանդիպում եմ նման գրառումների ես իրոք ցավ եմ զգում: 1988թ. մեր ժողովուրդը ՄԻԱՑՈՒՄ էր կանչում պայքարում էր Մայր Հայաստանի համար, պայքարում էր, որ աղջատված, մաս-մաս եղած Հայաստան աշխարհի մի մասնիկը վերադարձնի Հայաստանի գիրկը ու մեծ զրկանքների ու տառապանքների գնով դա հաջողվեց: Ու այսօր իրոք ցավալի է, որ մեծ պայքարի գնով ձեռք բերվածը, մեր  ՄԻԱՑՈՒՄԸ աղավաղվում է նման կերպ, ինչո՟ւ պիտի մեր հայրենիքի երկու հատվածների միջև գործի ռումինգ՝ այդ արհեստական ջրբաժանը, ինչու՟ պետք է Արցախի հայը գտնվելով իր հայրենիքում՝ Հայաստանում, հեռազանգի ռումինքի միջոցով, ինչպես օրինակ դա կարվեր Ֆրանսիայում կամ Ճապոնիայում գտնվելու դեպքում: Երևի սա շատերիդ կթվա երկրորդական խնդիր, բայց միթե՟ իմ մտորումները ճիշտ չեն ու նվազ կարևորություն ունի:

Հ. Գ.

Աշխարհում դժվար թե գտնվի մի երկիր, որտեղ միևնուն միջազգային կոդ ունեցող տարածքում գուրծեր ռումինգ: Զավեշտտալի է իրոք, և Հայաստանի Հանրապետությունում, և Արցախում գործում է +374 միջազգային կոդը, փաստորեն այս դեպքում Հայաստանի Հանրապետությունը և Արցախը համարվում են մի երկիր՝ մեկ կոդով , բայց արի ու տես Հայաստանում հնարավոր է, որ նույն երկրում խոսել ռումինգով:

Արցախի դատական համակարգի և նրա որոշ կարևոր հանգամանքների մասին

Թողնել մեկնաբանություն

         Հունվարի 20-ը Արցախում նimagesշվում է որպես դատական համակարգի աշխատողների օր: 1918թ. այդ օրն է Արցախի Ազգային խորհուրդը որոշում ընդունել Արցախում հաշտարար դատարաններ ստեղծելու մասին, որոնք գործել են մինչև Արցախի խորհրդայնացումը: Այդ իսկ պատճառով կցանկանայի համառոտ անդրադառնալ Արցախի դատական համակարգին և նրա կարևոր առանձնահատկություններին:
Արցախի Հանրապետության դատական համակարգը փոքր ինչ տարբերվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգիվ: Արցախում գործում է երաստիճան դատական համակարգ` ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նստավայրեր ունի ԼՂՀ բոլոր շրջաններում, ԼՂՀ վերաքննիչ դատարանք՝ նստավայարը քաղաք Ստեփանակերտ, և ԼՂՀ Գերագույն դատարան՝ նստավայրը քաղաք Ստեփանակերտ: ԼՂՀ Գերագույն դատարանը բաղկացած է վճռաբեկ պալատից և սահմանադրական պալատից: Գերագույն դատարանը հանդիսանում է ԼՂՀ Գերագույն դատական մարմինը: Այն իրականացնում է սահմանադրական արդարադատություն եւ իր իրավասության սահմաններում վերանայում է ստորադաս դատարանների դատական ակտերը: Գերագույն դատարանն ապահովում է Սահմանադրության գերակայությունը եւ օրենքի միատեսակ կիրառումը: Ի տարբերություն Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետությունում չկան առանձնացված վարչական դատարաններ:
Արցախի Հանրապետությունում իրականացված դատաիրավական բարեփոխումնները երկրում ստեցծեցին միջազգային բոլորfemida-artsakh չափոչոշիչներին համապատասխան դատական համակարգ և Արցախի Հանրապետության քաղաքացին, ինչպես և  ցանկացած երկրի քաղաքացի, կարող է օգտվել միջազգային չափորոշիճներին համապատասխան դատաիրավական մեխանիզմներից՝ իրենց խախտված իրավունքները դատական կարգով պաշտպանելու համար: Հիրավի ողջունելի է, որ Արցախում կարողացան ինքնուրույն՝ առանց որևէ այսպես ասած եվրաօգնության կառուցել և զարգացնել միջազգային բոլոր չափորոշիչներին համապատասխան դատաիրավական համակարգ և արդեն փաստ է, որ Արցախում գործող դատաիրավական մեխանիզմները ոչնչով չի զիջում որոշ ճանաչված երկրերին և միանգամայն համապատասխանում է այսպես ասած եվրաչափանիշներին: Սա ինքնին դժվարին գործ է, քանի որ ոչ բոլոր ճանաչված և նամանավանդ չճանաչված երկրներին է հաջողվում դա կատարել: Վերցնենք հենց Կոսովոյի օրինակը, մինչ այժմ այնտեղ դատական իշխանությունը իրականացվում է Եվրոպական Միության ուղղակի օգնությամբ: Համոզված եմ, որ այդ ջանքերը կգնհատվեն միջազգային հանրության կողմից, չնայած, որ ներկայումս մեր “եվրաբարեկամները” համառորեն չեն ուզում տեսնել դա:

Ինքնին դատական համակարգի և դատական իշխանության կառաուցումը և ամրապնդումը շատ կարևոր քայլ է Արցախի միջազգային ճանաչման ուղիում, քանի որ պետության գոյության կարևոր տարրերից է համարվում պետական իշխանությունը, որի բաղկացուցիչ մասն է կազմում դատական իշխանությունը: Հենց դատական իշխանության ամուր հիմքերը թույլ են տալիս կառուցել իրավական պետություն և քաղաքացիական հասարակություն: Այդ հիմքերը արդեն դրված են ու համոզված եմ, որ ապագայում մենք կունենանք բարեկեցիկ և ամուր երկիր: Միանգամայն ողջունելի է, որ ներկայումս պետական իշխանությունները չեն բավարարվում ձեռք բերվածով և կատարվում է նորանոր բարեփոխումներ դատական համակարգը ավելի ամրապնդելու և զարգացնելու համար:

ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի իրական բնույթը և Արցախյան հիմնահարցը

Թողնել մեկնաբանություն

Արցախի հիմնախնդրի հետ կապված հաճախակի ենք լսում Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին: Ու սովորաբար սիրում են կրկնել, որ Արցախյան հիմնահարցը պետք է կարգավորել Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկոզբունքների հիման վրա, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների: Վերջերս այնքան շատ է կրկնվում դա, որ որոշեցի գրել դրա մասին, որպեսզի բոլորս կարողանանք հասկանանք, թե ընդհանրապես ինչ է այդ ակտը և ինչ սկզբունքների մասին է խոսքը: 

US_RU_FR

ԵԱՀԿ (ԵԱՀԽ)  Եզրափակիչ ակտն ընդունվել է 1975թ. Հելսինկիյում, այն անվանում է ննաև Հելսինկյան Եզրափակիչ ակտ, հիմնականում նրա  վրա  են  հիմնվում Եվրոպայում, այդ  թվում, նաև Հարավային Կովկասում, հակամարտությունների և վեճերի  կարգավորման ժամանակ:

Հելսինկյան Եզրափակիչ ակտում սահմանվում են  տարբեր սկզբունքներ, այդ թվում,նաև  տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Հելսինկյան եզրափակիչ ակտում, բացի վերը նշված սկզբունքներից, ընդգրկված են նաև այլ սկզբունքներ, որը պետք է դիտարկվի ամբողջությամբ, այլ ոչ թե մաս-մաս:

        Այսպիսով` փորձենք հասկանալ այդքան շատ թմբկահարվող Հելսինկյան Եզրափակիչ ակտի նշանակությունը:

Հելսինկյան եզրափակիչ ակտը ինքնին կարևոր միջազգային փաստաթուղթ է և կարելի է ասել` այն լրացնում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով սահմանված սկզբունքները, այն կազմված է 10 սկզբունքներից, որոնք այդ ակտը ստորագրած երկրները պարտավորվում են հարգել, կատարել և պաշտպանել:  Հելսինկյան եզրափակիչ ակտը հրապարակումէ, որ “….մասնակից երկրները  պայմանավորվում են  հարգել 10 սկզբունքները և գործել դրանց համաձայն, այդ սկզբունքները համակարգում են նրանց  միջև  հարաբերությունները”:  Ուշադրություն դարձրեք այս նախադասությանը, որն ինքնին շատ կարևոր է Արցախի համար, քանի որ Ադրբեջանը, ստորագրելով փաստաթուղթը, պարտավորվել է հարգել և պաշտպանել բոլոր 10 սկզբունքները՝ այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

            Ես կանդրադառնամ այդ սկզբունքներից մի քանիսին, որոնք առավել կարևոր են Արցախի համար, նամանավանդ այդքան շատ խոսվող երեք սկզբունքների` ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին, ի դեպ, բոլոր 10 սկզբունքները հավասար կարևորություն ունեն:

            Այսպիսով` Արցախի համար ինչ կարևոր սկզբունքներ են ներառված Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ: Ուժի  կամ ուժի սպառնալիքի չ·ործածումը  (2-րդսկզբունք), սահմանների  անխախտելիությունը (3-րդսկզբունք), պետության տարածքային ամբողջականությունը (4-րդսկզբունք), վեճերի խաղաղ կարգավորումը (5-րդսկզբունք), մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  հարգում` ներառյալ մտքի, խղճի, դավանանքի և համոզմունքի (8-րդսկզբունք), ժողովուրդների հավասարությունը և իր  ճակատագրի տնօրինման  իրավունքը (9-րդ սկզբունք),   միջազգային իրավունքով նախատեսված պարտականությունների բարեխիղճ կատարում (10-րդ սկզբունք):

            Այսպիսով` տեսնենք, թե ինչ կարևոր սկզբունքներ են ներառված այդ փաստաթղթում.

Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները կարելի է ասել, որOSCE and Artsakh համարժեք են և ունեն միևնույն բնույթ: Թերևս այս սկզբունքները մանրամասնորեն ներկայացնել հարկ չեմ համարում, քանի որ հենց սկզբունքների անվանումից պարզ է դառնում, որ պետությունները պարտավորվում են ուժ և ուժի սպառնալիք չկիրառել այլ պետությունների դեմ` ցանկացած իրավիճակում, և միմյանց միջև առաջացած վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այս սկզբունքները կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից և, չգիտես ինչու, այդ ամենը կատարվում է ԵԱՀԿ և միջազգային հանրության տարօրինակ լռության ներքո և միջազգային հանրության կողմից նման անփույթ և անթույլատրելի վերաբերմունքի արդյունքում է, որ ադրբեջանական իշխանությունների լկտիությունը հասել է այն աստիճանի, որ նախագահի մակարդակով հայտարարվում է, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին համարվում է աշխարհասփյուռ հայությունը: Այստեղ հարկ եմ համարում մեր եվրոպական բարեկամներին հիշեցնել, որ սկզբունքը ներառում է ոչ միայն ուժի կիրառման արգելքը, այլ նաև ուժի կիրառման սպառնալիքի արգելքը, իսկ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարում է իր իսկ անկատարելի երազանքի՝ Հայաստան պետությունը վերացնելու մասին: Իսկ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի կատարման համար միջազգային իրավունքում նշված կարևորագույն պայմաններից է  բանակցությունները հակամարտող կողմերի միջև` առաց ուժի կիրառման սպառնալիքի: Թերևս տարօրինակ է թվում, թե ինչու Ադրբեջանը անհասկանալի պատճառներով հրաժարվում է բանակցել Արցախի Հանրապետության հետ, որը, ի դեպ, հենց նույն ԵԱՀԿ շատ փաստաթղթերում ճանաչված է` որպես հակամարտող կողմ, ու առավել տարօրինակ է ԵԱՀԿ կողմից լռությունը ու Ադրբեջանի քմահաճույքներով շարժվելը: Փաստացի տեսանք, որ ադրբեջանական կողմը լիովին խախտում է Հելսինկյան եզրափակիչ ակտի այս երկու հիմնարար սկզբունքները: Սակայն սրանով չի ավարտվում ամեն ինչ, անցնենք առաջ, տեսնենք այս տարօրինակ ու կարևոր փաստաթղթում` էլ ինչ  կա, որ խոսվում է, բայց չի արվում:

Անդրադանանք նաև մեծ հետաքրքրություն ներկայացնող 3-րդ և 4-րդ սկզբունքներին`սահմանների  անխախտելիությանը և պետության տարածքային ամբողջականությանը:

Երրորդ սկզբունքին` այսինքն`սահմանների անխախտելիությանը, վերաբերվող դրույթը  շարադրված է շատ  հստակ. “Մասնակից պետությունները միմյանց սահմանները   համարում են անխախտելի ….Նրանք  ձեռնպահ  կմնան այժմ և ապագայում  այդ  սահմանների  վրա   ցանկացած ոտնձգություններից: Ինչպես նաև նրանք  համապատասխանաբար ձեռնպահ կմնան  ցանկացած պահանջներից  կամ գործողություններից, որոնք  ուղղված կլինեն ցանկացած  մասնակից երկրի լրիվ տարածքի  կամ  նրա  մի մասի բռնազավթմանը”: Պարզից էլ պարզ է, որ երբեք հայկական կողմը, Ադրբեջանի կողմից հայկական պետությունների նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում տեղի ունեցած պատերազմից հետո, Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարել, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ամեն մակարդակով  ռազմական սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմաններում սարդրանքներ է կատարում:  Ընդհանրապես սահմանների անխախտելիության սկզբունքը, այսպես ասած, կարծր բնույթ չունի, ինչը ապացուցվել է միջազգային պրակտիկայով, այսօր  Եվրոպայում փոխվել է այն սահմանները, որոնք գործում էին Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրման ժամանակ, և ներկայումս այլևս չկան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավսլավիան, Չեխոսլովակիան, ԽՍՀՄ-ը, փոխարենը նրանց տեղը զբաղեցրել են նորանկախ երկրներ` իրենց նոր սահմաններով և սահմանների անձեռմխելիությամբ, իսկ ԳՖՀ-ն և ԳԴՀ-ն միավորվել են և ստեղծել միասցյալ Գերմանիա ` իր նոր սահմաններով:

            Իսկ ի՟նչ է տարածքային ամբողջականության սկզբունքը:  Այս սկզբունքի մասին կարելի է խոսել երկար, սակայն լակոնիկ լինելու համար մեջբերեմ միայն քննարկվող ակտում ներկայացված սահմանումը. “Մասնակից  երկրները  ձեռնպահկմնան ՄԱԿի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին   հակասող  ցանկացած գործողություններից, այսինքնª ցանկացած  մասնակից  երկրների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ  միասնականության դեմ, և մասնավորապես ցանկացած այնպիսի  գործողություններից, որոնք իրենցից  կներկայացնեն  ուժի կիրառում  կամ ուժի կիրառման սպառնալիք: Մասնակից  երկրները հավասարապես ձեռնպահ կմնան միմյանց  տարածքները  ռազմական բռնազավթման օբյեկտի  վերածելուց, կամ այլ  ուղղակի կամ անուղղակի ուժի  կիրառման գործողություններից և  միջազգային իրավունքի խախտմանն ուղղված այլ գործողություններից: Ոչ մի բռնազավթում  կամ նման   այլ  ձեռքբերումները  օրինական չեն  ճանաչվի”: Փաստացի երևում է, որ ադրբեջանական կողմին ներկայացվող տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման մասին, մեր դեպքում խոսք լինել չի կարող: Նախ ճշտենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին է խոսքը, այստեղ կա մի ուշագրավ փաստ, որը թերևս դուրս է մնացել հակամարտության կարգավորման շրջանակներից, Ադրբեջանի Հանրապետությունը Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրել է 1992թ. և  Արցախի Հանրապետությունը  չէր կարող մաս կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քանի որ չէր գտնվում Ադրբեջանի իրավազորության ներքո, նամանավանդ, որ Ադրբեջանը, հռչակելով իր անկախությունը, ԽՍՀՄ-ից իրեն հայտարարել է որպես 1918թ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, որն, ի դեպ, չէր ճանաչվել միջազգային հանրության կողմից, իսկ Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքներով չէր մտնում 1918թ. Ադրբեջանի Հանրապետության մեջ:  Ուստի, նախ պետք է ճշտել, թե տվյալ դեպքում, ինչ պետության տարածքային ամբողջականության մասին է խոսքը` ԱդրԽՍՀ, թե Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության, երկուսն էլ չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուստի նաև չունեին սուվերեն երկրին հատուկ հստակ սահմաններով պարփակված տարածքային ամբողջականության հատկություններ, ուստի ներկայիս Ադրբեջանի նկրտումները Արցախի Հանրապետության նկատմամբ իրավական որևէ հիմք չունեն: Ի դեպ, հենց Ադրբեջանի Հանրապետությունն է խախտել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հիշենք, արդեն իսկ մոռացված Արծվաշենի մասին, որը օկուպացված է առ այսօր Ադրբեջանի կողմից, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը իրեն համարում է հայկական երկրորդ Հանրապետության իրավահաջորդը: Եվս մեկ ուշագրավ փաստ, քննարկվող ակտի մեջ հստակորեն նշված է տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման հատկանիշները և մասնավորապես նշվում է. “…Մասնակից  երկրները հավասարապես ձեռնպահ կմնան միմյանց  տարածքները  ռազմական բռնազավթման օբյեկտի  վերածելուց, կամ այլ  ուղղակի կամ անուղղակի ուժի  կիրառման և  միջազգային իրավունքի խախտմանն ուղղված այլ գործողություններից”: Վերը նշվածից հստակ երևում է, որ ոչ միայն Հայաստանը չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ընդհակառակը, հենց Հայաստանի տարածքն էր դեռևս 1990-ականների սկզբներին բազմիցս ենթարկվել Ադրբեջանական զինված ուժերի հարձակումներին ու մինչև հիմա անընդհատ տեղի են ունենում սահմանային միջադեպեր, դրան ավելացնել կարելի է Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի հասցեին հարևան Ադրբեջանից անընդհատ հնչող հակահայկական, ռազմաշունչ և ֆաշիստական հայտարարությունները: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն երբեք չի ձգտել իր իրավազորության տակ առնել  Արցախի Հանրապետությանը, Հայաստանը ընդամենը աջակցել և աջակցում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործմանը, ինչը ոչ միայն չի արգելվում միջազգային իրավունքում, այլ նաև ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների պարտականությունը: Ուստի ադրբեջանական կողմի ցանկացած փորձ, որն ուղղված է Հայաստանին ագրեսորի կերպար տալուն հանդիսանում է ոչ այլ ինչ, քան անհիմն հայտարարություններ: Ի դեպ, Հելսինկյան եզրափակիչ ակտում տալիս է բոլոր այն գործողությունների տեսակները, որոնք կարող են բնութագրվել որպես պետության տարածքային ամբողջականության խախտում:

Հաջորդ կարևոր սկզբունքը, որի մասին կուզենայի գրել արդեն իսկ քիչ թե շատ մեզ ծանոթ ազգերի01f9758e99f223f9a1b01dbb6ddf6fff ինքնորոշման իրավունքի սկզբունքն է: Քանզի այս սկզբունքն ունի շատ ծավալուն բնույթ կուզենայի հնարավորինս սեղմ անդրադառնալ այս սկզբունքին: Բազմիցս փորձում են ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքները հակասության մեջ դնել, սակայն դա հանդիսանում է քաղաքական դիրքորոշում, իրականում ոչ մի հակասություն չի կարող լինել այդ երկու սկզբունքների միջև: Հենց քննարկվող ակտի ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերվող սկզբունքը վկայում է դա.Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը` մշտապես գործելով ըստ ՄԱԿի Կանոնադրությանն նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի` ներառյալնրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը: Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Մասնակից պետությունները վերահաստատում են ժողովուրդների իրավահավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի հարգման և արդյունավետ իրականացման համընդհանուր նշանակությունը` նրանց միջև, ինչպես նաև բոլոր պետությունների միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար. նրանք նաև ընդգծում են այդ սկզբունքի խախտման ցանկացած ձևը վերացնելու կարևորությունը:”  Վերը նշվածը վկայում է ոչ միայն այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը պետք է իրականացվի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից, այն, որ իրականացնելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված սկզբունքներին համաձայն` այդ թվում նաև տարածքային ամբողջականության սկզբունքի, հարկ է նշել, որ քննարկվող ակտը հստակ սահմանազատում է ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքից: Իսկ տարածքային ամբողջականության սկզբունքն ուղղված է ապահովվել պետություններին արտաքին ագրեսիայից և այն ոչ մի կերպ չի սահմանափակում ազգերի ինքնորոշման իրավունքին, ի դեպ Հելսինկյան եզրափակիչ ակտի ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքում նշվում է. “….Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:Փաստորեն քննարկվող ակտը ազգերի ինքնորոշման իրավունքը միավորում է ժողովուրդների հավասարության  սկզբունքին, ինչը նշանակում է, որ բոլոր ազգերը հավասար իրավունքներ ունեն սեփական հայեցողությամբ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության` այսինքն բացառապես տվյալ ազգի իրավասությունն է որոշել իր քաղաքական և այլ իրավունքների իրականացման ձևը և բնույթը, տնօրինել իր ապագան: Քննարկվող փաստաթուղթն որևէ ժամանակային, նպատակային կամ ձևային սահմանափակում չի դնում ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Վերը նշվածից հստակ երևում է, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է Հելսինկյան եզրափակիչ ակտում ազգերի ինքնորշման իրավունքին վերապահված բոլոր պայմաններն ապահովվմամբ և առնվազն տարօրինակ է թվում, թե ինչու՟ միջազգային հանրությունը, որ անընդհատ կոչ է անում պահպանել ՄԱԿ-ի, Հելսինկյան ակտի և այլ  փաստաթղթերով սահմանված սկզբունքները անտեսում է այն հանգամանքը, որ  Արցախի ժողովուրդն ընդամենը օգտվել է այդ  փաստաթղթերով սահմանված իր իրավունքից, ինչին հաջորդել է հարևան Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան` այսինքն փորձ է կատարվել բռնի ուժով միջամտել ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Ի դեպ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կիրառվում այն պետությունների նկատմամբ, որոնք բացահայտ ագրեսիա են կիրառում և խտրականության քաղաքականություն են վարում այլ ազգերի նկատմամբ, իսկ Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին բոլորն էլ տեղյակ են, Ադրբեջանը մի երկիր է, որտեղ հայ սպանելը ոչ միայն հանցագործություն չի համարվում, այլև խրախուսվում է: Այսօր ադրբեջանական իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ ադրբեջանական հասարակությունը հիվանդ է արմենոֆոբիայի խոր և աճող հիվանդությամբ: Իսկ ութսունականներին և իննսունականներին Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին և Արցախի բնակչությանը բնաջնջելու նպատակով սանձազերծված պատերազմի մասին բոլորն էլ տեղյակ են: Նման դեպքում անհնար է խոսել տարածքային ամբողջականության մասին, քանի որ համաձայն միջազգային իրավունքի նորմերին տարածքային ամբողջականության սկզբունքը չի օգտագործվում այն երկրների հանդեպ, որոնք  չեն ապահովում իրենց տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների հավասարությունը և չեն թույլատրում այդ ժողովուրդների ազատ ինքնորոշումը, բացահայտ ոտնահարում են այլ ազգերի իրավունքները և ռասիստական քարոզչություն է տարվում: Ուստի արցախյան հիմնահարցը լուծելու շուրջ, խոսել տարածքային ամբեղջականության սկզբունքի մասին անհեթեթություն է և Մինսկի խմբի համանախագահ երկրները այս ամենին կարծում եմ տեղյակ են, ուղղակի ժամանակ առ ժամանակ պետք է նրանց հիշեցնել որոշակի կարևոր բաների մասին ու թույլ չտալ Արցախի նկատմամբ երկակի ստանդարտներով մոտենան, քանի որ միջազգային փաստաթղթերում ամրագրված դրույթները վերաբերվում են բոլորին և որևէ ժողովուրդ որևէ առավելություն չունեն, եթե Կոսովոյի կամ նման իրավիճակում հայտնված այլ ժողովուրդների նկատմամբ մոտեցումներում հաշվի են առնվել վերը նշված հանգամանքները, ապա նման մոտեցուում պետք է կիրառվի բոլոր ազգերի նկատմամբ` առանց որևէ խտրականության` անկախ նրանից թե ինքնորոշման ինչ ձև և բնույթ է ընտրել տվյալ ազգը:

            Հաշվի առնելով այս ամենը` հստակ երևում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ոչ մի դրույթ ոչ միայն չի պահպանվում Ադրբեջանի Հանրապետության կողմից առաջ քաշվող պայմաններին, այլև Ադրբեջանը որևէ իրավական կամ բարոյական իրավունք չունի Հելսինկյան ակտի հիման վրա որևէ պահանջ ներկայացնի Արցախի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետությանը:

Older Entries Newer Entries