Shushi liberation celebration                                                                                                   Այսօր մայիսի 9-ն է, հայ ժողովուրդի պատմության մեջ ամենանշանավոր օրերից մեկը: Համայն հայությունը նշումէ եռատոնը՝ Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Պաշտպանության բանակի տոնը:

21 տարի առաջ ազատագրվեց Շուշին՝ հայոց բերդաքաղաքը: Շուշիի ազատգրումը հայ ժողովրդի համար լոկ միայն ռազմական նշանակություն չուներ: Ինչպես մայիսյան հերոսամարտերը 20-րդ դարասկզբին կանխեց հայ ժողովորդի ոչնչացումը և փրկեց արևելահայությանը թուրքական յաթաղանից և կանխեց հայ ժողովրդի լիովին ոչնչացոմը, այնպես էլ Շուշիի ազատագրումը 20-րդ դարավերջին փրկեց հայ ժողովուրդին իր բնորանում ոչնչացվելու վտանգից: Հիշում եմ այդ օրերը, Արցախը շրջափակված էր ու արցախահայությունը դատապարտված էր սովի ու ոչնչացման, Ստեփանակերտը գնդակոծվում էր մեկ տասնյակից ավելի կրակակետերից, Արցախի բոլոր բնակավայրերի վրա ազերիների կողմից մահ ու սարսափ էր թափվում,  ու եթե չլիներ Շուշին 20-րդ դարասկզբին տեղի ունեցած Հայոց Մեծ Եղեռնը կկրկնվեր Արցախում, Արցախը ոչ միայն կհայաթափվեր այլև ողջ արցախահայությունը կոչնչացվեր իր բնօրանում, իսկ այնուհետև հերթը կհասնի հայաստանաբնակ հայությանը և աշխարհը կնայեր կողքից և ոչինչ չի անի: Սա չափազանցում չի, սա իրականությունն է: Ուստի հազար փառք բոլոր նրանց ովքեր իրենց կյանքի գնով կանխեցին այդ ամենը: Շուշին ոչ միայն հաղթանակի, այլև փրկության, կյանքի և ազատության խորհրդանիշն է:

Ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում և երկրորդ աշխարհամարտում, այնպես էլ Շուշին արցախյան ազատամարտում առանձին կարևորություն ունեն: Ստալինգրադը բեկում մտցրեց Հայրենական պատերազմում, իսկ Շուշին՝ արցախյան ազատամարտում  բեկում ոչ միայն պատերազմում, այլև մարդկանց մեջ՝ հաղթանակի հույս ներշնչելով նրանց, հույս տալով, որ ագրեսորն կպատժվի, որ իրենց տառապանքների վերջը մի օր կգա, ինչպես Ստալինգրադը Հայրենական պատերազմում կանխեց հրեա, սլավոն և այլ ժողովուրդների լիովին ոչնչացումը, այնպես էլ Շուշին կանխեց հայ ժողովուրդի ոչնրացումը: Ստալինգրադը սկիզբ դրենց Հայրենական պատերազմի հաղթանաիկին, իսկ Շուշին՝ արցախյան պատերազմի հաղթանաիկին:

azaramartikner

Հազար փառք բոլոր նրանց, ովքեր պարգևեցին մեզ հաղթանակ ու խաղաղություն:

Հազար փառք կենդանի և ողջ հերոսներին, ովքեր պարգևեցին մեզ կյանք, ազատություն և խաղաղություն:

Հազար փառք արցախահայությանը, ովքեր ոտքի կանգնեցին և մեծ տառապանքների ու  կյանքի գնով ազատագրեցին իրենց բնօրանը:

Նրարնց սխրանքները անգնահատելի են ու երբեք չպետք է մոռանանք այդ մասին:

 

Advertisements