THE-WORLD-FLAG           Ազգերի ինքնորոշման կամ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին բոլորս շատ թե քիչ գիտենք: Դրա մասին շատ է խոսվել, և նպատակահարմար չեմ գտնում կրկին անգամ մանրամասնորեն անդրադառնալ այդ հարցին, և ուզուոմ եմ ներկայացնեմ այնպիսի հարցեր և խնդիրներ, որոնց մասին քիչ է խոսվում կամ ընդհանրապես չի անդրադառնվում և ուստի կներկայացնեմ ազգերի ինքնորոշման իրավունքը մարդու հիմնարար իրավունքների տեսանկյունից և մասնավորապես կանդրադառնամ մարդու իրավունքների միջազգային դաշնագրերին: Այն ներառում է երեք փաստաթուղթ, որոնք ընդունել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների միջազգային դաշնագիրը, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների  մասին միջազգային համաձայնագիրը և դրա Կամընտրական (ֆակուլտատիվ) արձանագրությունը: Ազգերի ինքնորոշման իրավունքը միջազգային իրավունքի մասնագետների կողմից կարևորվում է նրանով, որ այն հանդիսանում է կարևոր երաշխիք և հիմնաքար մարդու հիմնարար իրավունքների իրականացման համար: Այս տեսակետին փորձ է արվում հակադարձել նրանով, որ միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները համահավասար են և հավասար արժեքներ ունեն և մասնավորապես նշվում է տարածքային ամբողջականության և պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքները, ու հաճախակի ազգերի ինքնորոշման իրավունքը դիտարկվում է այդ հակասության համատեքստում, այս հակասության պատասխանը տրվում է մարդու իրավունքների միջազգային դաշնագրերում: Ամբողջական լինելու համար սկսեմ հենց սկզբից՝այդ դաշնագրերի ընդունումից: Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ ժողովուրդնորի կամ ազգերի ինքնորոշման իրավունքի ներառումը վիճաբանությունների առարկա էր դարձել, քանի որ միջազգային իրավունքի մասնագետների մի մասը գտնում էր, որ սխալ է այն ընդգրկելը մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ, քանի որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է կոլեկտիվ իրավունք, իսկ մարդու իրավունքների միջազգային դաշնագրերը ընդգրկում է մարդու անհատական իրավունքները: Սակայն, երկար բանավեճների արդյունքում, ժողովուրդների ինքնորոշման իրավունքն որոշվեց ներառել մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ, ելնելով հետևյալից`

1. Այն հանդիսանում է աղբյուր կամ անհրաժեշտ պայման մարդու մյուս իրավունքների համար, քանի որ չի կարող ճշգրիտ և պատշաճ իրականացվել մարդու անձնական իրավունքները, առաց ինքնորոշման իրավունքի իրագործման.

2. Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի իրագործման համր պիտի հաշվի առնվի ՄԱԿ-ի Կանոնադրության իրագործումը և սկզբունքների պաշտպանումը, այդ թվում նաև համահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքները.

3. Մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի որոշ դրույթներ անքակտելիորեն կապված են ինքնորոշման իրավունքի հետ.

4. Եթե այդ իրավունքը չընդգրկվի մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ, ապա այն կլինի ոչ լրիվ և անգործունակ: Վերը նշվածից հստակորեն երևում է, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ոչ միայն սկզբունք է, այլև կարևոր երաշխիք մարդու հիմնարար իրավունքների իրագործման համար և առանց ազգորի ինքնորոշման իրավունքի անհնար կլինի մարդու հիմնարար իրավունքների պատշաճ իրագործումը և այդ իրավունքները, ինչպես նաև դրանք երաշխավորող ցանկացած փաստաթուղթ, պարզապես չի կարող ի կատար ածվել:

      1951 թ.-ին ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 6-րդ նստաշրջանում քննարկումների ժամանակ ինքնորոշման իրավունքը մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ ընդգրկելու համար կողմնակիցները հայտարարեցին, որ ինքնորոշման իրավունքի կենսագործումը կարևոր պայման է հանդիսանում խաղաղության, անվտանգության և բարեհաջող միջազգային համագործակցության համար, և ուստի առանց ինքնորոշման իրավունքի ընդունվող դաշնագրերն իմաստ չեն ունենա: ՄԱԿ-ի Գլախավոր Վեհաժողովի 1955 թ.-ի X նստաշրջանում հակասական քննարկումներ էին ընթանում, որի ժամանակ ազգերի ինքնորոշման իրավունքը մարդու իրավունքների միջազգային դաշնագրերի մեջ ընդգրկոլու հակառակորդները գտնում էին, որ ազգերի ինքնորոշման իրավունքը ՄԱԿ-ի Կանոնադրությունում ընդունվում է որպես սկզբունք, այլ ոչ, թե իրավունք, բացի դրանից ազգերի ինքնորոշման իրավունքը կոլեկտիվ իրավունք է և նպատակահարմար չէ այն ընդգրկել ՄարUnited-Nationsդու իրավունքների դաշնագրերի մեջ, քանի, որ այն վերաբերվում է մարդու անհատական իրավունքներին: Սակայն հաղթեց այն տեսակետը համաձայն, որի չնայած ինքնորոշման իրավունքը կոլեկտիվ իրավունք է հանդիսանում, բայց այն վերաբերվում է յուրաքանչյուր մարդու և նրա դուրս թողումը Դաշնագրերից մարդու իրավունքների սահմանափակման համար հղում կլինի: Բոլոր այն պետությունները, որոնք ընդունել են ՄԱԿ-ի Կանոնադրությունը պետք է հարգեն ՚ինքնորոշման սկզբունքը  և դրանից ելնող ՚իրավունքներըՙ, որոնք ունեն համընդհանուր և անքակտելի բնույթ: ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածում նշվում է. “Զարգացնել ազգերի բարեկամական հարաբերություններ՝ հիմնված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել հանուն համընդհանուր խաղաղության ամրապնդման:” Չնայած ՄԱԿ-ի Կանոնադրությունում ինքնորոշման իրավունքը ներառված է որպես սկզբունք և հավասարապես է դիտարկվում բոլոր մնացած սկզբունքների հետ, սակայն վերը նշվածից հստակորեն երևում, որ ազգերի ինքնորոշման իրավունքին տրվում է երաշխավորի դերակատարություն` մասնավորապես բոլոր ազգերի միջև բարեկամական հարաբերությունների ապահովման համար:

        Միջազգային հեղինակավոր փաստաթղթերից կարելի է շատ օրինակներ բերել, որը փաստում է և կարևորում է ազգերի ինքորոշման իրավունքը, որպես միջազգային իրավունքի հիմնաքար հանդիսացող մարդու իրավունքների համար կարևոր երաշխավորի հանգամանքը: Իսկ ըստ ինձ ազգերի ինքնորոշման իրավունքը չի կարող համահավասար լինի տարածքային ամբողջականության կամ սահամանների անխախտելության սկզբունքների հետ, քանի որ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքը, իր իսկ անվանումից փաստում , որ այն իրավունք է` այսինքն ուղղակիորեն կապված է մարդու հետ, բացի դրանից միջազգային իրավահարաբերությունների փորձը փաստում , որ սահմաննեն այդքան էլ անխախտելի չեն, իսկ տարածքներն էլ փոփոխվում են, այնինչ մարդը ու նրա իրավունքների բնույթը երբեք չի կարող փոփոխության ենթարկվել:

Advertisements