Սումգաիթ. այս քաղաքի անվանումը հայերիս համար  դարձել է ոճրագործության, հանցագործության ու դաժանությունների հոմանիշ: Խորհրդային իշխանությունները իսկ նրանից հետո ադրբեջանական իշխանություններ ջանք ու եռանդ չխնայեցին, որպեսզի Սումգայիթում, իսկ նրանից հետո նաև Բաքվում, Կիրովաբադում, Հյուսիսային Արցախում և հայաբնակ այլ վայրերերում տեղի ունեցածը որակեն պարզապես խուլիգանություն: Սումգայիթյան հանցագործությունը դեռևս չի ստացել իրական իրավական որակավորումը և դեռևս անպատիժ է մանցել, իսկ անպատժելիությունը ծնում է ներանոր հանցագործություններ: Կատարվածի իրավական որակավորումը հետևևյալն է.

Այն ինչ տեղի է ունեցել Ադրբեջանում 1988-ին և շարունակվել 1990-1991 թ.թ. Բաքվում, Կիրովաբադում, Հյուսիսային Արցախում և Ադրբեջանի այլ հայաբնակ վայրերում անկասկած ցեղասպանություն է: Նրանց համար, ովքեր թերահավատորեն կընդունեն վերոնշված խոսքերս նշեմ, որ այն ինչ կատարվել է Ադրբեջանում 1988 թ-ից մինչև 1991 թ-ը հայ ազգաբնակչության նկատմամբ միջազգային իրավունքը որակում է որպես ցեղասպանություն՝ այսինքն կատարվել է մի ոճրագործություն, որը նպատակաուղղված էր Ադրբեջանում բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների բնաջնջմանը՝ սպանություններ, լուրջ մարմնական վնասվածքների և հոգեկան խանգարումների պատճառում, դիտավորյալ ստեղծվել է այնպիսի կենսական պայմաններ, որն ուղղված էր ազգությամբ հայ քաղաքացիների ոչնչացմանը:

Միջազգային իրավունքը ցեղասպանությունը դասում է ամենավտանգավոր միջազգային հանցագործությունների շարքին, որը վտանգում է ողջ միջազգային հանրությանը: 1988-ից առ այսօր Ադրբեջանը խախտել է և շարունակում է խախտել միջազգային իրավունքը՝ անտեսելով միջազգային իրավական համակարգը: Ադրբեջանը միանշանակորեն պետք է պատասխանատվություն կրի հայ ժողովրդի և ողջ միջազգային հանրության առջև՝ իր կատարած հանցագործությունների համար: Պետությունները միջազգային-իրավական պատասխանատվության ենթարկվում են միջազգային հանցագործություններ կատարելու համար: Միջազգային իրավունքը միջազգային հանրության համար առավել ծանր և վտանգավոր հանցագործությունների շարքին է դասում ցեղասպանությունը, ագրեսիան, ինքնիշխանության անօրեն սահմանափակումը, ռազմական միջամտությունը, պատերազմ հրահրելը, ինքնիշխանության նկատմամբ ոտնձգությունը, թերևս Ադրբեջանը 1988-ից առ այսօր չի շրջանցել վերոնշված ծանրագույն հանցագործություններից ոչ մեկը, ուստի Ադրբեջանը անհապաղ պետք է ենթարկվի պատժի՝ միջազգային իրավահամակարգով նախատեսված կարգով: Անպատիժ մնալով իր կատարած հանցագործությունների համար Ադրբեջանական իշխանությունները շարունակում են կատարել նորանոր միջազգային հանցագործություններ՝ հակահայկական հիստերիայի քարոզում, պատերազմական գործողությունների վերսկսման հրահրում և սպառնալիքների հնչեցում, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ կատարելու սպառնալիքներ և այլն: Անպատժելիությունը և միջազգային հանրության կողմից երկակի չափանիշների կիրառումը ծնում են նոր ոճրագործություններ, ինչպիսին եղավ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացումը, և թող պարոն Օբաման չզարմանա, թե ինչպես կարելի մարդասպանին հերոսացնել, քանի որ անպատժելիությունը ու ամենաթողությունը բերեց դրան և դեռևս կարող է առաջացնել ավելի ծանրագույն հանցագործություններ: Եվ փոխանակ միջազգային հանրությունն համապատասխան որակավորում տա այդ հանցագործությանը՝ անվանելով այն ցեղասպանություն, ինչի համար անհերքելի փաստեր կա, նանխընտրում է այն անվանել անհասկանալի մի բառով  pogroms, որը թերևս որևէ իրավական կամ այլ նշանակություն չունի: Միջազգային հանրությունը Ադրբեջանին իր կատարած հանցագործությունների համար չենթարկելով պատասխանատվության և չդատապարտելով սումգայիթյան ցեղասպանությունը նպաստեց, որպեսզի նման ոճրագործություններ կրկնվեն աշխարհի տարբեր վայրերում՝ Բոսնիայում, Ռուանդայում, Դարֆուրում և այլուր՝ ակամա մեղսակից դառնալով նաև աշխարհում կատարված և կատարվող նորանոր ցեղասպանություններին:

Ահա, թե ինչու կարևորում եմ սումգայիթյան ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը, ինչպես նաև Ադրբեջանին համապատասխան միջազգայի պատասխանատվության ենթարկելը՝ այն կարևորություն ունի ոչ միայն հայ ժողովրդի համար, այլև ողջ միջազգային հանրության համար:

Ցավոք մենք նույնպես հաճախակի անտարբերություն ենք ցուցաբերում այս հարցին ու մեր մամուլում խոսվում է ադրբեջանական ոճրագործությունների մասին միայն դրանց տարելիցների ժամանակ կամ դրանց հետ կապված ինչ-որ միջոցառումներ կազմակերպելու առնչությամբ, և, որ ավելի ցավալի է, չենք նշում այդ ոճրագործությունները իրենց անունով՝ ցեղասպանություն: Դա է պատճառը, որ ես անրդադառնում եմ այս խնդրին, ոչ թե փետրվարին, այլ հիմա և պարբերաբար  կանդրադառնամ այդ խնդրին:

Մի քանի նկարներ ադրբեջանական ոճրագործություններից, որոնք փաստում են, որ տեղի ունեցածը իսկական  ցեղասպանություն է: (որոշակի հանգամանքներ հաշվի առնելով՝ առավել դաժան տեսարաններ պատկերող լուսանկարներ չեմ հրապարակում այտեղ)

sumgait victems sumgait armenian man sumgait victems sumgait pagroms baku killed armenians january 1990 sumgait pagroms 1988 sumgait 1988 49522 sumgait armenian refugees sumgait 28.02.1988

Advertisements