Արցախի հիմնախնդրի հետ կապված հաճախակի ենք լսում Հելսինկյան եզրափակիչ ակտի մասին: Ու սովորաբար սիրում են կրկնել, որ Արցախյան հիմնահարցը պետք է կարգավորել Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկոզբունքների հիման վրա, հատկապես ազգերի ինքնորոշման իրավունքի, տարածքային ամբողջականության և ուժի չկիրառման սկզբունքների: Վերջերս այնքան շատ է կրկնվում դա, որ որոշեցի գրել դրա մասին, որպեսզի բոլորս կարողանանք հասկանանք, թե ընդհանրապես ինչ է այդ ակտը և ինչ սկզբունքների մասին է խոսքը: 

US_RU_FR

ԵԱՀԿ (ԵԱՀԽ)  Եզրափակիչ ակտն ընդունվել է 1975թ. Հելսինկիյում, այն անվանում է ննաև Հելսինկյան Եզրափակիչ ակտ, հիմնականում նրա  վրա  են  հիմնվում Եվրոպայում, այդ  թվում, նաև Հարավային Կովկասում, հակամարտությունների և վեճերի  կարգավորման ժամանակ:

Հելսինկյան Եզրափակիչ ակտում սահմանվում են  տարբեր սկզբունքներ, այդ թվում,նաև  տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Հելսինկյան եզրափակիչ ակտում, բացի վերը նշված սկզբունքներից, ընդգրկված են նաև այլ սկզբունքներ, որը պետք է դիտարկվի ամբողջությամբ, այլ ոչ թե մաս-մաս:

        Այսպիսով` փորձենք հասկանալ այդքան շատ թմբկահարվող Հելսինկյան Եզրափակիչ ակտի նշանակությունը:

Հելսինկյան եզրափակիչ ակտը ինքնին կարևոր միջազգային փաստաթուղթ է և կարելի է ասել` այն լրացնում է ՄԱԿ-ի Կանոնադրությամբ և այլ փաստաթղթերով սահմանված սկզբունքները, այն կազմված է 10 սկզբունքներից, որոնք այդ ակտը ստորագրած երկրները պարտավորվում են հարգել, կատարել և պաշտպանել:  Հելսինկյան եզրափակիչ ակտը հրապարակումէ, որ “….մասնակից երկրները  պայմանավորվում են  հարգել 10 սկզբունքները և գործել դրանց համաձայն, այդ սկզբունքները համակարգում են նրանց  միջև  հարաբերությունները”:  Ուշադրություն դարձրեք այս նախադասությանը, որն ինքնին շատ կարևոր է Արցախի համար, քանի որ Ադրբեջանը, ստորագրելով փաստաթուղթը, պարտավորվել է հարգել և պաշտպանել բոլոր 10 սկզբունքները՝ այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

            Ես կանդրադառնամ այդ սկզբունքներից մի քանիսին, որոնք առավել կարևոր են Արցախի համար, նամանավանդ այդքան շատ խոսվող երեք սկզբունքների` ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության մասին, ի դեպ, բոլոր 10 սկզբունքները հավասար կարևորություն ունեն:

            Այսպիսով` Արցախի համար ինչ կարևոր սկզբունքներ են ներառված Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ: Ուժի  կամ ուժի սպառնալիքի չ·ործածումը  (2-րդսկզբունք), սահմանների  անխախտելիությունը (3-րդսկզբունք), պետության տարածքային ամբողջականությունը (4-րդսկզբունք), վեճերի խաղաղ կարգավորումը (5-րդսկզբունք), մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների  հարգում` ներառյալ մտքի, խղճի, դավանանքի և համոզմունքի (8-րդսկզբունք), ժողովուրդների հավասարությունը և իր  ճակատագրի տնօրինման  իրավունքը (9-րդ սկզբունք),   միջազգային իրավունքով նախատեսված պարտականությունների բարեխիղճ կատարում (10-րդ սկզբունք):

            Այսպիսով` տեսնենք, թե ինչ կարևոր սկզբունքներ են ներառված այդ փաստաթղթում.

Ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման և վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքները կարելի է ասել, որOSCE and Artsakh համարժեք են և ունեն միևնույն բնույթ: Թերևս այս սկզբունքները մանրամասնորեն ներկայացնել հարկ չեմ համարում, քանի որ հենց սկզբունքների անվանումից պարզ է դառնում, որ պետությունները պարտավորվում են ուժ և ուժի սպառնալիք չկիրառել այլ պետությունների դեմ` ցանկացած իրավիճակում, և միմյանց միջև առաջացած վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով: Այս սկզբունքները կոպտորեն խախտվում է Ադրբեջանի կողմից և, չգիտես ինչու, այդ ամենը կատարվում է ԵԱՀԿ և միջազգային հանրության տարօրինակ լռության ներքո և միջազգային հանրության կողմից նման անփույթ և անթույլատրելի վերաբերմունքի արդյունքում է, որ ադրբեջանական իշխանությունների լկտիությունը հասել է այն աստիճանի, որ նախագահի մակարդակով հայտարարվում է, որ Ադրբեջանի թիվ մեկ թշնամին համարվում է աշխարհասփյուռ հայությունը: Այստեղ հարկ եմ համարում մեր եվրոպական բարեկամներին հիշեցնել, որ սկզբունքը ներառում է ոչ միայն ուժի կիրառման արգելքը, այլ նաև ուժի կիրառման սպառնալիքի արգելքը, իսկ Ադրբեջանը մեկ անգամ չէ, որ հայտարարում է իր իսկ անկատարելի երազանքի՝ Հայաստան պետությունը վերացնելու մասին: Իսկ վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի կատարման համար միջազգային իրավունքում նշված կարևորագույն պայմաններից է  բանակցությունները հակամարտող կողմերի միջև` առաց ուժի կիրառման սպառնալիքի: Թերևս տարօրինակ է թվում, թե ինչու Ադրբեջանը անհասկանալի պատճառներով հրաժարվում է բանակցել Արցախի Հանրապետության հետ, որը, ի դեպ, հենց նույն ԵԱՀԿ շատ փաստաթղթերում ճանաչված է` որպես հակամարտող կողմ, ու առավել տարօրինակ է ԵԱՀԿ կողմից լռությունը ու Ադրբեջանի քմահաճույքներով շարժվելը: Փաստացի տեսանք, որ ադրբեջանական կողմը լիովին խախտում է Հելսինկյան եզրափակիչ ակտի այս երկու հիմնարար սկզբունքները: Սակայն սրանով չի ավարտվում ամեն ինչ, անցնենք առաջ, տեսնենք այս տարօրինակ ու կարևոր փաստաթղթում` էլ ինչ  կա, որ խոսվում է, բայց չի արվում:

Անդրադանանք նաև մեծ հետաքրքրություն ներկայացնող 3-րդ և 4-րդ սկզբունքներին`սահմանների  անխախտելիությանը և պետության տարածքային ամբողջականությանը:

Երրորդ սկզբունքին` այսինքն`սահմանների անխախտելիությանը, վերաբերվող դրույթը  շարադրված է շատ  հստակ. “Մասնակից պետությունները միմյանց սահմանները   համարում են անխախտելի ….Նրանք  ձեռնպահ  կմնան այժմ և ապագայում  այդ  սահմանների  վրա   ցանկացած ոտնձգություններից: Ինչպես նաև նրանք  համապատասխանաբար ձեռնպահ կմնան  ցանկացած պահանջներից  կամ գործողություններից, որոնք  ուղղված կլինեն ցանկացած  մասնակից երկրի լրիվ տարածքի  կամ  նրա  մի մասի բռնազավթմանը”: Պարզից էլ պարզ է, որ երբեք հայկական կողմը, Ադրբեջանի կողմից հայկական պետությունների նկատմամբ սանձազերծված ագրեսիայի արդյունքում տեղի ունեցած պատերազմից հետո, Ադրբեջանի տարածքների նկատմամբ որևէ ոտնձգություն չի կատարել, ի տարբերություն ադրբեջանական կողմի, որ ամեն մակարդակով  ռազմական սպառնալիքներ է հնչեցնում ոչ միայն Արցախի Հանրապետության, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի և Արցախի սահմաններում սարդրանքներ է կատարում:  Ընդհանրապես սահմանների անխախտելիության սկզբունքը, այսպես ասած, կարծր բնույթ չունի, ինչը ապացուցվել է միջազգային պրակտիկայով, այսօր  Եվրոպայում փոխվել է այն սահմանները, որոնք գործում էին Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրման ժամանակ, և ներկայումս այլևս չկան այնպիսի երկրներ, ինչպիսիք են Հարավսլավիան, Չեխոսլովակիան, ԽՍՀՄ-ը, փոխարենը նրանց տեղը զբաղեցրել են նորանկախ երկրներ` իրենց նոր սահմաններով և սահմանների անձեռմխելիությամբ, իսկ ԳՖՀ-ն և ԳԴՀ-ն միավորվել են և ստեղծել միասցյալ Գերմանիա ` իր նոր սահմաններով:

            Իսկ ի՟նչ է տարածքային ամբողջականության սկզբունքը:  Այս սկզբունքի մասին կարելի է խոսել երկար, սակայն լակոնիկ լինելու համար մեջբերեմ միայն քննարկվող ակտում ներկայացված սահմանումը. “Մասնակից  երկրները  ձեռնպահկմնան ՄԱԿի Կանոնադրության նպատակներին և սկզբունքներին   հակասող  ցանկացած գործողություններից, այսինքնª ցանկացած  մասնակից  երկրների տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ  միասնականության դեմ, և մասնավորապես ցանկացած այնպիսի  գործողություններից, որոնք իրենցից  կներկայացնեն  ուժի կիրառում  կամ ուժի կիրառման սպառնալիք: Մասնակից  երկրները հավասարապես ձեռնպահ կմնան միմյանց  տարածքները  ռազմական բռնազավթման օբյեկտի  վերածելուց, կամ այլ  ուղղակի կամ անուղղակի ուժի  կիրառման գործողություններից և  միջազգային իրավունքի խախտմանն ուղղված այլ գործողություններից: Ոչ մի բռնազավթում  կամ նման   այլ  ձեռքբերումները  օրինական չեն  ճանաչվի”: Փաստացի երևում է, որ ադրբեջանական կողմին ներկայացվող տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման մասին, մեր դեպքում խոսք լինել չի կարող: Նախ ճշտենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին է խոսքը, այստեղ կա մի ուշագրավ փաստ, որը թերևս դուրս է մնացել հակամարտության կարգավորման շրջանակներից, Ադրբեջանի Հանրապետությունը Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրել է 1992թ. և  Արցախի Հանրապետությունը  չէր կարող մաս կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, քանի որ չէր գտնվում Ադրբեջանի իրավազորության ներքո, նամանավանդ, որ Ադրբեջանը, հռչակելով իր անկախությունը, ԽՍՀՄ-ից իրեն հայտարարել է որպես 1918թ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ, որն, ի դեպ, չէր ճանաչվել միջազգային հանրության կողմից, իսկ Արցախի Հանրապետությունն իր ներկայիս տարածքներով չէր մտնում 1918թ. Ադրբեջանի Հանրապետության մեջ:  Ուստի, նախ պետք է ճշտել, թե տվյալ դեպքում, ինչ պետության տարածքային ամբողջականության մասին է խոսքը` ԱդրԽՍՀ, թե Ադրբեջանական Դեմոկրատական Հանրապետության, երկուսն էլ չէին հանդիսանում միջազգային իրավունքի սուբյեկտ, ուստի նաև չունեին սուվերեն երկրին հատուկ հստակ սահմաններով պարփակված տարածքային ամբողջականության հատկություններ, ուստի ներկայիս Ադրբեջանի նկրտումները Արցախի Հանրապետության նկատմամբ իրավական որևէ հիմք չունեն: Ի դեպ, հենց Ադրբեջանի Հանրապետությունն է խախտել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, հիշենք, արդեն իսկ մոռացված Արծվաշենի մասին, որը օկուպացված է առ այսօր Ադրբեջանի կողմից, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը իրեն համարում է հայկական երկրորդ Հանրապետության իրավահաջորդը: Եվս մեկ ուշագրավ փաստ, քննարկվող ակտի մեջ հստակորեն նշված է տարածքային ամբողջականության սկզբունքի խախտման հատկանիշները և մասնավորապես նշվում է. “…Մասնակից  երկրները հավասարապես ձեռնպահ կմնան միմյանց  տարածքները  ռազմական բռնազավթման օբյեկտի  վերածելուց, կամ այլ  ուղղակի կամ անուղղակի ուժի  կիրառման և  միջազգային իրավունքի խախտմանն ուղղված այլ գործողություններից”: Վերը նշվածից հստակ երևում է, որ ոչ միայն Հայաստանը չի խախտել որևէ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ընդհակառակը, հենց Հայաստանի տարածքն էր դեռևս 1990-ականների սկզբներին բազմիցս ենթարկվել Ադրբեջանական զինված ուժերի հարձակումներին ու մինչև հիմա անընդհատ տեղի են ունենում սահմանային միջադեպեր, դրան ավելացնել կարելի է Հայաստանի, Արցախի և հայ ժողովուրդի հասցեին հարևան Ադրբեջանից անընդհատ հնչող հակահայկական, ռազմաշունչ և ֆաշիստական հայտարարությունները: Հարկ է նշել նաև այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունն երբեք չի ձգտել իր իրավազորության տակ առնել  Արցախի Հանրապետությանը, Հայաստանը ընդամենը աջակցել և աջակցում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքի իրագործմանը, ինչը ոչ միայն չի արգելվում միջազգային իրավունքում, այլ նաև ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների պարտականությունը: Ուստի ադրբեջանական կողմի ցանկացած փորձ, որն ուղղված է Հայաստանին ագրեսորի կերպար տալուն հանդիսանում է ոչ այլ ինչ, քան անհիմն հայտարարություններ: Ի դեպ, Հելսինկյան եզրափակիչ ակտում տալիս է բոլոր այն գործողությունների տեսակները, որոնք կարող են բնութագրվել որպես պետության տարածքային ամբողջականության խախտում:

Հաջորդ կարևոր սկզբունքը, որի մասին կուզենայի գրել արդեն իսկ քիչ թե շատ մեզ ծանոթ ազգերի01f9758e99f223f9a1b01dbb6ddf6fff ինքնորոշման իրավունքի սկզբունքն է: Քանզի այս սկզբունքն ունի շատ ծավալուն բնույթ կուզենայի հնարավորինս սեղմ անդրադառնալ այս սկզբունքին: Բազմիցս փորձում են ազգերի ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականության սկզբունքները հակասության մեջ դնել, սակայն դա հանդիսանում է քաղաքական դիրքորոշում, իրականում ոչ մի հակասություն չի կարող լինել այդ երկու սկզբունքների միջև: Հենց քննարկվող ակտի ազգերի ինքնորոշման իրավունքին վերաբերվող սկզբունքը վկայում է դա.Մասնակից պետությունները կհարգեն ժողովուրդների իրավահավասարությունը և ինքնորոշման իրավունքը` մշտապես գործելով ըստ ՄԱԿի Կանոնադրությանն նպատակների ու սկզբունքների և միջազգային իրավունքի համապատասխան նորմերի` ներառյալնրանք, որոնք վերաբերում են պետությունների տարածքային ամբողջականությանը: Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը: Մասնակից պետությունները վերահաստատում են ժողովուրդների իրավահավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի հարգման և արդյունավետ իրականացման համընդհանուր նշանակությունը` նրանց միջև, ինչպես նաև բոլոր պետությունների միջև բարեկամական հարաբերություններ զարգացնելու համար. նրանք նաև ընդգծում են այդ սկզբունքի խախտման ցանկացած ձևը վերացնելու կարևորությունը:”  Վերը նշվածը վկայում է ոչ միայն այն, որ ազգերի ինքնորոշման սկզբունքը պետք է իրականացվի պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքից, այն, որ իրականացնելով ՄԱԿ-ի Կանոնադրությամբ նախատեսված սկզբունքներին համաձայն` այդ թվում նաև տարածքային ամբողջականության սկզբունքի, հարկ է նշել, որ քննարկվող ակտը հստակ սահմանազատում է ազգերի ինքնորոշման իրավունքը տարածքային ամբողջականության սկզբունքից: Իսկ տարածքային ամբողջականության սկզբունքն ուղղված է ապահովվել պետություններին արտաքին ագրեսիայից և այն ոչ մի կերպ չի սահմանափակում ազգերի ինքնորոշման իրավունքին, ի դեպ Հելսինկյան եզրափակիչ ակտի ազգերի ինքնորոշման իրավունքի վերաբերյալ սկզբունքում նշվում է. “….Ելնելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի սկզբունքից` բոլոր ժողովուրդները միշտ իրավունք ունեն լիակատար ազատության պայմաններում, երբ և ինչպես նրանք ցանկանում են, որոշել իրենց ներքին ու արտաքին քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության, և սեփական հայեցողությամբ իրականացնել իրենց քաղաքական, տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը:Փաստորեն քննարկվող ակտը ազգերի ինքնորոշման իրավունքը միավորում է ժողովուրդների հավասարության  սկզբունքին, ինչը նշանակում է, որ բոլոր ազգերը հավասար իրավունքներ ունեն սեփական հայեցողությամբ որոշելու իրենց քաղաքական կարգավիճակը` առանց արտաքին միջամտության` այսինքն բացառապես տվյալ ազգի իրավասությունն է որոշել իր քաղաքական և այլ իրավունքների իրականացման ձևը և բնույթը, տնօրինել իր ապագան: Քննարկվող փաստաթուղթն որևէ ժամանակային, նպատակային կամ ձևային սահմանափակում չի դնում ինքնորոշման իրավունքի իրականացման համար: Վերը նշվածից հստակ երևում է, որ Արցախի ժողովուրդն իր ինքնորոշման իրավունքն իրականացրել է Հելսինկյան եզրափակիչ ակտում ազգերի ինքնորշման իրավունքին վերապահված բոլոր պայմաններն ապահովվմամբ և առնվազն տարօրինակ է թվում, թե ինչու՟ միջազգային հանրությունը, որ անընդհատ կոչ է անում պահպանել ՄԱԿ-ի, Հելսինկյան ակտի և այլ  փաստաթղթերով սահմանված սկզբունքները անտեսում է այն հանգամանքը, որ  Արցախի ժողովուրդն ընդամենը օգտվել է այդ  փաստաթղթերով սահմանված իր իրավունքից, ինչին հաջորդել է հարևան Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիան` այսինքն փորձ է կատարվել բռնի ուժով միջամտել ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացմանը: Ի դեպ տարածքային ամբողջականության սկզբունքը չի կիրառվում այն պետությունների նկատմամբ, որոնք բացահայտ ագրեսիա են կիրառում և խտրականության քաղաքականություն են վարում այլ ազգերի նկատմամբ, իսկ Ադրբեջանի հակահայ քաղաքականության մասին բոլորն էլ տեղյակ են, Ադրբեջանը մի երկիր է, որտեղ հայ սպանելը ոչ միայն հանցագործություն չի համարվում, այլև խրախուսվում է: Այսօր ադրբեջանական իշխանությունների համառ ջանքերի շնորհիվ ադրբեջանական հասարակությունը հիվանդ է արմենոֆոբիայի խոր և աճող հիվանդությամբ: Իսկ ութսունականներին և իննսունականներին Ադրբեջանում բնակվող հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության մասին և Արցախի բնակչությանը բնաջնջելու նպատակով սանձազերծված պատերազմի մասին բոլորն էլ տեղյակ են: Նման դեպքում անհնար է խոսել տարածքային ամբողջականության մասին, քանի որ համաձայն միջազգային իրավունքի նորմերին տարածքային ամբողջականության սկզբունքը չի օգտագործվում այն երկրների հանդեպ, որոնք  չեն ապահովում իրենց տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների հավասարությունը և չեն թույլատրում այդ ժողովուրդների ազատ ինքնորոշումը, բացահայտ ոտնահարում են այլ ազգերի իրավունքները և ռասիստական քարոզչություն է տարվում: Ուստի արցախյան հիմնահարցը լուծելու շուրջ, խոսել տարածքային ամբեղջականության սկզբունքի մասին անհեթեթություն է և Մինսկի խմբի համանախագահ երկրները այս ամենին կարծում եմ տեղյակ են, ուղղակի ժամանակ առ ժամանակ պետք է նրանց հիշեցնել որոշակի կարևոր բաների մասին ու թույլ չտալ Արցախի նկատմամբ երկակի ստանդարտներով մոտենան, քանի որ միջազգային փաստաթղթերում ամրագրված դրույթները վերաբերվում են բոլորին և որևէ ժողովուրդ որևէ առավելություն չունեն, եթե Կոսովոյի կամ նման իրավիճակում հայտնված այլ ժողովուրդների նկատմամբ մոտեցումներում հաշվի են առնվել վերը նշված հանգամանքները, ապա նման մոտեցուում պետք է կիրառվի բոլոր ազգերի նկատմամբ` առանց որևէ խտրականության` անկախ նրանից թե ինքնորոշման ինչ ձև և բնույթ է ընտրել տվյալ ազգը:

            Հաշվի առնելով այս ամենը` հստակ երևում է, որ Հելսինկյան եզրափակիչ ակտի ոչ մի դրույթ ոչ միայն չի պահպանվում Ադրբեջանի Հանրապետության կողմից առաջ քաշվող պայմաններին, այլև Ադրբեջանը որևէ իրավական կամ բարոյական իրավունք չունի Հելսինկյան ակտի հիման վրա որևէ պահանջ ներկայացնի Արցախի Հանրապետությանը կամ Հայաստանի Հանրապետությանը:

Advertisements