Haappy New Year ArtsakhԱրցախում Ամանորը տարվա ամենասպասված և կարևոր տոներից է: Ամանորին հատուկ են պատրաստվում՝ նախորեին նվերներ են գնում, կանայք ու աղջիկները սկսում են ամբողջովին մաքրել  տները և իհարկե Նոր  Տարվա սեղանի պատրաստությունը, որը պիտի ճոխ լինի, որպեսզի տարին ճոխ լինի: Արցախում, ինչպես և Հայաստանում ու նախկին ԽՍՀՄ տարածքի երկրներում երեխաները նվերների են սպասում ոչ թե Սուրբ Ծննդին, այլ Նոր Տարուն,  իսկ նվերներ բերողն էլ Ձմեռ Պապն է:  Սրա պատճառն այն է, որ ԽՍՀՄ-ում կրոնը կալանքի տակ էր և ամեն կրոնական տոներ փորձվում էր վերացվեր, դրա համար Նոր Տարին սկսեցին ճոխ նշել, որպեսզի դրանից հետո եկեղ Սուրբ Ծննդի վրա ստվեր գցվեր և դա հաջողվեց ու Նոր Տարին դարձավ ժողովրդի համար շատ կարևոր տոն: Անկախությունից հետո Արցախում նույնպես վերսկսեցին տոնել Սուրբ Ծնունդը, սակայն Նոր Տարին մնաց ավելի կարևոր տոն՝ իր ճոխ սեղաններով ու նվերների ու շնորհավորանքների առատությամբ: Ուրախալի է, որ տարեց տարի  Սուրբ Ծնուդը վերգտնում է իր կարևորությունը: Ինչևէ Արցախում Նոր Տարին մեծ տոն է ու նշվում է համատարած ուրախությամբ ու շնորհավորանքների առատությամբ: Ժամը 12-ը սովորաբար մարդիկ անցենկացնում իրենց տներում, իրենց ընտանիքի հետ նշում նոր տարին: Իսկ հաջորդ օրերին արդեն մարդիկ սկսում են այցելել բարեկամներին ու մտերիմներին   ու շնորհավորում ու նվերներ տալիս: Այդ ամենը տևում է մի քանի օր: Իսկ Հունվարի 6-ին տոնում են Սուրբ Ծնունդ: Իսկ ամանորյա արձակուրդները տևում են մինչև հունվարի 8-ը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Advertisements