Ադրբեջանական մարզմի հերթական գլուխգործոցը տեղ գտավ նոյեմբերի 7-ին, երբ  Հայաստանի Հանրապետութ-յան Տավուշի մարզում անցկացվեց հայ-ադրբեջա-նական սահմանի ԵԱՀԿ հերթական դիտարկում: Այդ առնչությամբ ադրբեջանական մամումուլը հանդես եկավ հերթական ցնդաբանությամբ՝ գրելով հետևյալը «Հայ-ադրբեջանական զորքերի շփման գծի հակադիր կողմում, որը միջազգային մակարդակով Ադրբեջանի տարածք է ճանաչվել», սակայն այդ մասին չթ, որ կցանկանայի հիմա գրել, արդեն բնական է դարձել ադրբեջանական նման  ցնդաբանությունները՝ ուրիշի գույքին տիրանալու նկրտումներով: Առավել մտահոգիչ է հայկական լրատվամիջոցների և լրագրողների կողմից թույլ տրվող կոպիտ սխալները, հենց այս ցնդաբանությունը մեկնաբանող  հայկական առաջատար լրատվական կայքերից մեկում՝ News.am-ում, տեղ գտած մեկնաբանությունը արդեն ամեն ինչ վկայում է՝ փորձելով հակադարձել ադրբեջանական այդ ցինիկ նկրտումներին, կայքը նշում է. «Այդկերպ, Հայաստանի Տավուշի մարզը, որը երբեւէ ոչ միայն ադրբեջանական, այլեւ վիճելի տարածք չի եղել,  «ներկայացվում է» որպես  «միջազգային մակարդակով ճանաչված Ադրբեջանի տարածք»: Առաջին հայացքից թվում է, թե մտահոգիչ ոչինչ չկա: Սակայն արդեն իսկ նշված “վիճելի տարածք” հասկացողությունը, մտահոգության տեղիք է տալիս, հաշվի առնելով տրամադրվող տեղեկատվության էությունը, ամենայն հավանականությամբ և առաջին իսկ հայացքից ակամա պարզ է դառնում, որ կայքը “վիճելի տարածք” ասելով նկատի է ունեցել Արցախը, որը երբևէ չի կարող լինել վիճելի, քանի որ նախ Արցախը ընդմիշտ եղել ու կմնա հայկական, որը հայկական լինելու իր իրավունքը արյան գնով պաշտպանել է : Ցավոք սրտի նմանատիպ մեկնաբանություններ տեղ են գտել ոչ միայն News.am-ում, այլև  հայկական այլ լրատվական կայքերում և զանգվածային լրատվական միջոցներում:

Իսկ միջազգային իրավունքում ընդհանրապես վիճելի տարածք հասկացողությունը մեկնաբանվում է որպես մի տարածք, որի պետական պատկանելիությունը վեճի առարկա է հանդիսանում երկու կամ ավելի երկրների միջև: Երևի արդեն հասկանալի դարաձավ, թե որքան մտահոգիչ և վտանգավոր է մեր մամուլում ու տեղեկատվական դաշտում “վիճելի տարածք” եզրույթի առաջացումը, քանի որ այն արդեն իսկ ջուր է լցնում ադրբեջանական հերհյուրանքներ արտադրող քարոզչամեքենային: Արցախը անկախ երկիր է, ազատ անկախ ու հայկական երկիր: Արցախը երբեք չի հանդիսացել վիճելի տարածք Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Հակառակ Ադրբեջանի անհիմն պնդումների, որը ամեն կերպ փորձում է Հայաստանին ագրեսորի կերպարանք տալ, Հայաստանը չի հավակնում իր իրավազորությունը հաստատել Արցախում, Հայաստանը ընդամենը աջակցում է Արցախի հայ բնակչության ինքնորոշման իրավունքին, ինչը,  ի դեպ, ՄԱԿ-ի Կանոնադրության համաձայն հանդիսանում է ՄԱԿ-ի անդամ բոլոր պետությունների պարտականությունը:

Պետք է առավելագույնս զգույշ լինել նման ձևակերպումներ անելիս, որպեսզի առավել լուրջ խնդիրներ չառաջանան:

Մտահոգման տեղիք է տալիս նաև արդեն իսկ հայկական ԶԼՄ-ներում սովորական դարձած, այսպես ասած, “հայ-ադրբեջանական շփման գիծ” կամ “ղարաբաղա-ադրբեջանական շձման գիծ” արտահայտությունները, ու հատկապես տարօրինակ է հնչում, երբ միևնույն նյութի մեջ կարդում ես “Հայաստանի և Ադրբեջանի սահմանին” ու “ղարաբաղա-ադրբեջանական շփման գծին” արտահայտությունները: Ի դեպ միրնույն  արտահայտությամբ է հանդես գալիս նաև ադրբեջանական մամուլը: Ինչու մեր լրատվամիջոցնեը չեն հարգում Արցախի Հանրապետության պետականությունը և նրա սահմանները: Հարգելի լրագրողներ ու լրատվամիջոցներ ցանկանում եմ նշեմ, որ Արցախի Հանրապետությունն ինքնիշխան, լիիրավ պետություն է, որն օժտված է միջազգային իրավունքով սահմանված պետության համար անհրաժեշտ բոլոր տարրերով` տարածք, բնակչություն և պետական իշխանություն, և ըստ այդմ Արցախն ունի պետական սահմաններ, այլ ոչ թե այսպես կոչված “շփման գիծ”:

Ժամանակն է արդեն ուշադրություն դարձնել այս կարևոր հարցին և ընդունել ու հարգել Արցախի արյան գնով ձեռք բերված անկախությունը ու նրա պետական սահմանները:

Հ. Գ.  Հարգելի լրագրողներ նախքան որևէ նյութ գրելը, գոնե առնվազն ընթեցեք Վիքիպեդիա՝ ձեր նյութում քննարկվող հարցի վերաբերյալ գոնե մինիմալ տեղեկություն ու գիտելիք ստանալու համար:

Advertisements