Ինչ է պետության ճանաչումն ու ինչ նշանակություն ունի այն: Կարծում եմ շատերիդ կհետաքրքրի սա: Փորձեմ համառոտ ներկայացնեմ, թե ինչ է միջազգային իրավական ճանաչմը և ինչ նշանակություն ունի այն պետության համար:

Միջազգային կարևորագույն փաստաթղթերից որևէ մեկում ճանաչումը ներգրավված չէ որպես միջազգային իրավահարաբերություները կարգավորող դրույթ կամ միջազգային իրավունքի սկզբունք: Դրանով իսկ կարելի է ասել, որ միջազգային իրավունքը միջազգային իրավական ճանաչման դրույթը, այսպես ասած, երկրորդական պլանում է դնում՝ ավելի կարևորելով ազգերի ինքնորոշման և հավասարության, պետությունների ինքնիշխանության, միջազգային իրավունքի սուբեկտների հավասարության և այլ սկզբունքներ:

Միջազգային իրավունքում ճանչումը ներկայացվում է ոպես որևէ պետության ակտ, որով նա պատրաստակամություն է հայտնում և համարում է նպատակուղղված ճանաչվող պետության հետ մտնել իրավական հարաբերությունների մեջ: Միջազգային իրավաունքում միջազգային իրավական ճանաչման նշանակության վերաբերյալ գոյություն ունի երկու տեսություն՝  հռչակագրային (դեկլարատիվ) և սահմանադիր (կոնստիտուտիվ):

Հռչակագրային տեսության համաձայն, ճանաչումը միայն ամրագրում է նոր պետության (միջազգային իրավունքի նոր սուբեկտի) առաջացումը, և ճանաչվող պետության համար մեծ իրավական նշանակություն չունի, քանի որ պետության՝ որպես միջազգային իրավունքի սուբեկտի, գոյությունը կախված չէ նրանց այլ պետությունների կեղմից ճանաչումից:
Սահմանադիր տեսությունը ասում է, որ պետությունը՝ որպես միջազգային իրավունքի սուբեկտ կարող է հանդես գալ միայն այլ պետությունների կողմից նրա ճանաչումից հետո, իսկ մինչև նոր պետության ճանաչումը այն փաստորեն իրավաբանորեն գոյություն չունի:

Վերոնշված տեսություններից միջազգային իրավունքի մասնագտները մեծամասամբ նախապատվությունը տալիս են հռչակագրային տեսությանը: Քանզի սահմանադիր տեսությունը պետության իրավաբանուրեն գույության փաստը կապում է նրա այլ պետության կողմից ճանաչվելու հետ, ինչը հակասում է միջազգային իրավունքի որոշակի հիմնարար սկզբունքներին,  ինչպիսիք են բոլոր պետությունների հավասարության, պետության ներքին գործերին չմիջամտելու, ինչպես նաև հակասում է միջազգային իրավունքի կողմից ինքնիշխանության սկզբունքին տրված բնութագրմանը և էությանը: Բացի դրանից միջազգային հարբերությունների փորձը ցույց է տալիս, որ պետությունները կարող են գոյություն ունենալ երկար ժամանակ առանց նրաց իրավական ճանաչման այլ պետությունների կողմից: Սակայն պետք է նշել նաև, որ պետության ճանաչումը ունի նաև որոշակի իրավական և քաղաքական նշանակություն: Ճանաչումը հեշտացնում է նոր պետության գոյությունը, բարելավում է քաղաքական և տնտեսական հարաբերությունները այլ պետությունների հետ, նորանանկախ պետությանը դուրս է բերում միջազգային մեկուսացումից: Ճանաչված պետությունը հեշտությամբ է իրականացնում ինքնորոշվոլու արդյունքում առաջացած իր մրջազգային իրավասուբեկտությունը: Նոր պետությունը միջազգային ճանաչման իրավունք ունի, դա բխում է ՄԱԿ-ի Կանոնադրությունից, որի համաձայն բոլոր պետությունները պարտավոր են միմյանց միջև բարեկամական հարաբերությունները զարգացնել, հարգել ինքնիշխանության և ինքնիշխան պետությունների հավասարությունը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Advertisements