Գլխավոր

Միջազգային իրավունք

Արցախի համար կարևորություն ունեցող մի շարք միջազգային փաստաթղթեր

 1. ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ  ՀՌՉԱԿԱԳԻՐ /հայերեն, անգլերեն/

 2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ /հայերեն/

1. ՄԱՐԴՈՒ  ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ  ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ  ՀՌՉԱԿԱԳԻՐ

(ընդունված 1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեաի  կողմից)

Հռչակագիրն ընդունելուց հետո ՄԱԿ-ի ընդհանուր Ժողովը բոլոր անդամ պետություններին կոչ արեց հրապարակել Հռչակագրի տեքստը և անել ամեն ինչ փաստաթղթի «տարածման, հրապարակման ու մեկնաբանման համար, գլխավորապես դպրոցներում և այլ ուսումնական հաստատություններում, առանց երկրների կամ տարա ծքների քաղաքական կարգավիճակի տարբերակման։

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Խավիեր Պերես դե Կուելյարի ուղերձն է Հռչակագրի ընդունման կապակցությամբ.

Բոլոր մարդիկ ծնվում են հավասար ու անօտարելի իրավունքներով և հիմնական ազատություններով։
Միավորված ազգերը պարտավորություն է ստանձնել պահպանել, խրախուսել ու պաշտպանել յուրաքանչյուր անհատ մարդու իրավունքները։ Այս պարտավորությունը բխում է Միավորված ազգերի կանոնադրությունից, որը վերահաստատում է աշխարհի
ժողովուրդների հավատը մարդու հիմնական իրավունքների, անձի արժանապատվության ու արժեքի նկատմամբ։ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում Միավորված ազգերի կազմակերպութ յունը պարզ ու հասկանալի ձևով ներկայացրել է այն իրավունքները, որոնք հավասարապես պատկանում են յուրաքանչյուր մարդու։ Այս իրա վունքները պա տկա նում են ձեզ։ Սրանք ձեր իրա վունքներն են։ Ծանոթացեք դրանց։ Աջակցեք այդ իրա վունքներին, պաշտպանեք դրանք հանուն ձեզ և ձեր եղբայրակիցների։

ՆԱԽԱԲԱՆ  

Նկատի առնելով, որ մարդկության ընտանիքի բոլոր անդամներին հատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապտելի իրավունքների ճանաչումը հանդիսանում է ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքը, և նկատի առնելով, որ մարդու իրավունքների ոտնահարումն ու արհամարհումը հանգեցրել են բարբարոսական, մարդկային խիղճը վրդովող գործողությունների, և որ մարդկության վեհ նպատակն է հռչակված այնպիսի մի աշխարհի ստեղծումը, որտեղ մարդիկ կունենան խոսքի ու համոզմունքների ազատություն և զերծ կլինեն վախից ու կարիքից, և նկատի առնելով, որ անհրաժեշտ է, որպեսզի մարդու իրավունքները պաշտպանվեն օրենքի ուժով, նպատակ ունենալով ապահովել, որպեսզի մարդը հարկադրված չլինի դիմելու բռնության ու ճնշման դեմ ուղղված ապստամբության` որպես վերջին միջոցի, և նկատի առնելով, որ անհրաժեշտ է նպաստել ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, և նկատի առնելով, որ Միավորված ազգերի ժողովուրդները կանոնադրության մեջ վավերացրել են իրենց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդու ու կնոջ իրավահավասարության նկատմամբ և վճռել են աջակցել սոցիալական առաջադիմությանն ու կենսապայմանների բարելավմանը, առավել ազատության պայմաններում, և նկատի առնելով, որ անդամ պետությունները պարտավորվել են Միավորված Ազգերի Կազմակերպության հետ համագործակցելով նպաստել մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը, և նկատի առնելով, որ այդ իրավունքների ու ազատությունների բնույթի համընդհանուր ըմբռնումը վիթխարի նշանակություն ունի այս պարտավորության լիակատար իրականացման համար, Գլխավոր Ասամբլեան հռչակում է մարդու իրավունքների սույն համընդհանուր Հռչակագիրը որպես մի խնդիր, որի կատարմանը պիտի ձգտեն բոլոր ժողովուրդներն ու պետությունները, այն առումով, որպեսզի յուրաքանչյուր մարդ ու հասարակության ամեն մի մարմին, մշտապես նկատի առնելով սույն Հռչակագիրը, ձգտի լուսավորության ու կրթության միջոցով օժանդակել այդ իրավունքների ու ազատությունների հարգմանը և ազգային ու միջազգային առաջադիմական միջոցառումների միջոցով դրանց համընդհանուր և արդյունավետ ճանաչման ու իրականացման ապահովմանը` ինչպես Կազմակերպության անդամ պետությունների, այնպես էլ նրանց իրավասության տակ գտնվող տարածքներում ապրող ժողովուրդների միջև:

Հոդված 1.

Բոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ և իրավունքներով: Նրանք օժտված են բանականությամբ ու խղճով և պարտավոր են միմյանց նկատմամբ վարվել եղբայրության ոգով:

Հոդված 2.

Յուրաքանչյուր մարդ պետք է ունենա սույն Հռչակագրում հռչակված բոլոր իրավունքներն ու ազատություններն առանց որևէ տարբերության, անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, լեզվից, կրոնից, քաղաքական և այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, գույքային, դասային և այլ վիճակից: Բացի այդ, չպետք է դրվի որևէ տարբերություն այն հիմունքով, թե ինչպիսին է այն երկրի կամ տարածքի, որին պատկանում է մարդը, քաղաքական, իրավական կամ միջազգային կարգավիճակը, անկախ, խնամարկյալ, ոչ ինքնավար, թեև ինքնավարության մեջ որևէ այլ ձևով սահմանափակ:

Հոդված 3.

Յուրաքանչյուր մարդ ունի կյանքի, ազատության, անձի անձեռնմխելիության իրավունք:

Հոդված 4.

Ոչ ոք չպետք է մնա ստրկության կամ անազատ վիճակում, ստրկությունը և ստրկավաճառությունը իրենց բոլոր տարատեսակներով արգելվում են:

Հոդված 5.

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգման կամ դաժան, անմարդկային, իր արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքի ու պատժի:

Հոդված 6.

Յուրաքանչյուր մարդ, որտեղ էլ գտնվելու լինի, իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք ունի:

Հոդված 7.

Օրենքի առաջ բոլոր մարդիկ հավասար են և առանց որևէ խտրության ունեն օրենքի հավասար պաշտպանության իրավունք: Բոլոր մարդիկ ունեն սույն Հռչակագիրը խախտող որևէ խտրականությունից և նման խտրականության սադրանքից պաշտպանվելու հավասար իրավունք:

Հոդված 8.

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սահմանադրությամբ կամ օրենքով իրեն տրված հիմնական իրավունքները ոտնահարելու դեպքում իրավասու ազգային դատարանների միջոցով արդյունավետ վերականգնելու այդ իրավունքները:

Հոդված 9.

Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական կալանքի, ձերբակալման կամ արտաքսման:

Հոդված 10.

Յուրաքանչյուր ոք իր իրավունքներն ու պարտականությունները ճշտելու և իրեն ներկայացված քրեական մեղադրանքի հիմնավորվածությունը պարզելու համար լիակատար հավասարության հիմունքով իրավունք ունի այն բանի, որ իր գործը քննվի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից հրապարակայնորեն և արդարության բոլոր պահանջների պահպանմամբ:

Հոդված 11.

1. Հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմեղ համարվելու մինչև այն պահը, քանի դեռ նրա մեղքը օրինական կարգով չի հաստատվի հրապարակային դատական քննության միջոցով, որի ժամանակ նրան տրվում են պաշտպանության բոլոր հնարավորությունները:

2. Ոչ ոք չի կարող հանցագործության մեջ մեղադրվել որևէ արարք կատարելու կամ անգործության համար, որոնք կատարվելու պահին ազգային օրենքներով կամ միջազգային իրավունքով հանցագործություն չեն համարվել: Չի կարող նաև ավելի ծանր պատիժ տրվել, քան այն, որը կարող էր սահմանվել հանցանքը կատարելու ժամանակ:

Հոդված 12.

Ոչ ոք չի կարող ենթարկվել իր անձնական ու ընտանեկան կյանքում կամայական միջամտության, իր տան, իր նամակագրության կամ իր պատվի ու հեղինակության նկատմամբ կամայական ոտնձգությունների: Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգությո

ւնից օրենքի պաշտպանության իրավունք:

Հոդված 13.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատորեն տեղից տեղ փոխադրվելու և բնակավայր ընտրելու ամեն մի պետության սահմաններում:

2. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի լքելու ցանկացած երկիր, ներառյալ նաև սեփականը, և վերադառնալու իր երկիրը:

Հոդված 14.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի հետապնդումից ապաստան որոնելու ուրիշ երկրներում և օգտվելու այդ ապաստանից:

2. Այդ իրավունքը չի կարող կիրառվել, եթե հետապնդումն իրականում հիմնավորված է ոչ քաղաքական հանցագործություն կամ Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին հակասող արարքներ կատարելով:

Հոդված 15.

1.  Յուրաքանչյուր ոք ունի քաղաքացիության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր քաղաքացիությունից կամ իր         քաղաքացիությունը փոխելու իրավունքից:

Հոդված 16.

1. Չափահաս դարձած տղամարդիկ ու կանայք իրավունք ունեն, առանց ռասայական, ազգային ու կրոնական պատկանելության հատկանիշների որևէ սահմանափակման, ամուսնանալու և ընտանիք կազմելու: Նրանք օգտվում են նույն իրավունքներից ամուսնանալու պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծության դեպքում:

2. Ամուսնությունը կարող է կայանալ միայն ամուսնացող երկու կողմերի ազատ ու լիակատար համաձայնության դեպքում:

3. Ընտանիքը հանդիսանում է հասարակության բնական ու հիմնական բջիջը և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանության իրավունք:

Հոդված 17.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի ունեցվածք ունենալու ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ համատեղ:

2. Ոչ ոք կամայականորեն չպետք է զրկվի իր ունեցվածքից:

Հոդված 18.

Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի ու հավատի ազատության իրավունք, այդ իրավունքը ներառում է իր կրոնը կամ համոզմունքը փոխելու ազատությունը, իր հավատը և համոզմունքը ինչպես միանձնյա, այնպես էլ ուրիշների հետ մեկտեղ դավանելու, հրապարակավ կամ մասնավոր կարգով ուսմունք քարոզելու, ծիսակատարություն, կրոնական պաշտամունք և արարողություններ կատարելու ազատություն:

Հոդված 19.

Յուրաքանչյուր ոք ունի համոզմունքների ազատության և դրանք անկաշկանդ արտահայտելու իրավունք, այդ իրավունքը ներառում է իր համոզմունքներին հավատարիմ մնալու ազատությունը և ցանկացած միջոցներով ու պետական սահմաններից անկախ իրազեկում և գաղափարներ որոնելու, ստանալու և տարածելու ազատությունը:

Հոդված 20.

1. Յուրաքանչյուր ոք ունի խաղաղ ժողովների ու միախմբությունների ազատության իրավունք:

2. Ոչ ոք չի կարող հարկադրվել որևէ միության մեջ մտնելու:

Հոդված 21.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի անմիջականորեն կամ ազատ ընտրված ներկայացուցիչների միջոցով մասնակցելու իր երկրի կառավարմանը:

2. Յուրաքանչյուր ոք իր երկրում ունի պետական ծառայության մտնելու հավասար հնարավորության իրավունք:

3. Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը: Այդ կամքն իր արտահայտությունը պիտի գտնի պարբերական և չկեղծված ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքի պայմաններում, փակ քվեարկության և կամ քվեարկության ազատությունն ապահովող այլ հավասարարժեք ձևերի միջոցով:

Հոդված 22.

Յուրաքանչյուր մարդ, որպես հասարակության անդամ իրավունք ունի սոցիալական ապահովության և տնտեսական, սոցիալական ու մշակութային բնագավառներում իր արժանապատվությունը պահպանելու և իր անձի ազատ զարգացման համար անհրաժեշտ իրավունքներ իրագործելու` ազգային ջանքերի ու միջազգային համագործակցության միջոցով և յուրաքանչյուր պետության կառուցվածքին ու ռեսուրսներին համապատասխան:

Հոդված 23.

1. Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի, աշխատանքի ազատ ընտրության, աշխատանքի արդար ու բարենպաստ պայմանների և գործազրկությունից պաշտպանվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք, առանց որևէ խտրականության, ունի հավասար աշխատանքի համար հավասար վարձատրության իրավունք:

3. Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի արդար ու գոհացուցիչ վարձատրության, որը ապահովի մարդավայել գոյություն իր և իր ընտանիքի համար և անհրաժեշտության դեպքում լրացվի սոցիալական ապահովության այլ միջոցներով:

4. Յուրաքանչյուր ոք ունի արհեստակցական միություններ ստեղծելու և իր շահերը պաշտպանելու համար արհեստակցական միություններ ընդունվելու իրավունք:

Հոդված 24.

Յուրաքանչյուր ոք ունի հանգստի ու ժամանցի իրավունք, ներառյալ` աշխատանքային օրվա խելամիտ սահմանափակման և պարբերական վճարովի արձակուրդի իրավունքը:

Հոդված 25.

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի այնպիսի կենսամակարդակի, ներառյալ սնունդը, հագուստը, բնակարանը, բժշկական խնամքը և սոցիալական անհրաժեշտ սպասարկումը, որն անհրաժեշտ է իր և իր ընտանիքի առողջությունն ու բարեկեցությունը պահպանելու համար, և գործազրկության, հիվանդության, հաշմանդամության, այրիանալու, ծերության կամ իր կամքից անկախ ապրուստի միջոցներից զրկվելու դեպքում` ապահովելու իրավունք:

2. Մայրությունն ու մանկությունը տալիս են առանձնահատուկ խնամքի և օգնության իրավունք: Ամուսնությունից կամ արտաամուսնական կապից ծնված բոլոր երեխաները պետք է օգտվեն սոցիալական միանման պաշտպանությունից:

Հոդված 26.

1. Յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Առնվազն տարրական և ընդհանուր կրթությունը պետք է լինի անվճար: Տարրական կրթությունը պիտի լինի պարտադիր: Տեխնիկական և մասնագիտական կրթությունը պետք է հանրամատչելի լինի, և բարձրագույն կրթությունը` հավասարապես մատչելի բոլորի համար` յուրաքանչյուրի ընդունակությունների հիմունքով:

2. Կրթությունը պետք է ուղղված լինի մարդկային անհատականության լիակատար զարգացմանը և մարդու իրավունքների ու հիմնական ազատությունների նկատմամբ հարգանքի մեծացմանը: Կրթությունը պետք է նպաստի փոխըմբռնմանը, հանդուրժողականությանը և բոլոր ժողովուրդների, ռասայական և կրոնական խմբերի միջև բարեկամությանը և պիտի նպաստի Միավորված ազգերի` խաղաղության պահպանմանն ուղղված գործունեությանը:

3. Ծնողներն իրենց մանկահասակ երեխաների համար կրթատեսակ ընտրելու գործում ունեն առաջնության իրավունք:

Հոդված 27.

1. Յուրաքանչյուր ոք ունի հասարակության մշակութային կյանքին մասնակցելու, արվեստից բավականություն ստանալու, գիտական առաջընթացին մասնակցելու և նրա բարիքներից օգտվելու իրավունք:

2. Յուրաքանչյուր ոք ունի հեղինակած գիտական, գրական կամ գեղարվեստական աշխատանքի արդյունքը հանդիսացող իր բարոյական և նյութական շահերի պաշտպանության իրավունք:

Հոդված 28.

Յուրաքանչյուր ոք իրավունք ունի սոցիալական ու միջազգային այնպիսի կարգի, որի առկայությամբ սույն Հռչակագրում շարադրված իրավունքները և ազատությունները կարող են լիակատար կերպով իրականացվել:

Հոդված 29.

1. Յուրաքանչյուր ոք հասարակության առաջ ունի պարտականություններ, միայն հասարակության մեջ է հնարավոր նրա անհատականության ազատ ու անկաշկանդ զարգացումը:

2. Իր իրավունքներն ու ազատություններն իրականացնելիս յուրաքանչյուր ոք պարտավոր է ենթարկվել միայն այնպիսի սահմանափակումների, որոնք օրենքով սահմանված են բացառապես մյուսների իրավունքների ու ազատությունների պատշաճ ճանաչումն ու հարգումն ապահովելու և դեմոկրատական հասարակարգում բարոյականության արդարացի պահանջները, հասարակական կարգը և ընդհանուր բարեկեցությունը բավարարելու նպատակով:

3. Այդ իրավունքների ու ազատությունների իրականացումը երբեք չպետք է հակասի Միավորված Ազգերի Կազմակերպության նպատակներին ու սկզբունքներին:

Հոդված 30.

Սույն Հռչակագրի մեջ ոչինչ չի կարող մեկնաբանվել իբրև որևէ պետության, մարդկանց խմբի կամ առանձին անհատների ընձեռված իրավունք` զբաղվելու այնպիսի գործունեությամբ ու արարքներ կատարելով, որոնք ուղղված լինեն Հռչակագրում շարադրված իրավունքների և ազատությունների ոչնչացմանը:

UNIVERSAL
DECLARATION OF HUMAN RIGHTS

PREAMBLE

Whereas recognition of the inherent dignity and of the equal and inalienable rights of  all members of the human family is the foundation of freedom, justice and peace in the world:

Whereas disregard and contempt for human rights have resulted in barbarous acts  which have outraged the conscience of mankind, and the advent of a world in which human beings shall enjoy freedom of speech and belief and freedom from fear and want has been proclaimed as the highest aspiration of the common people,

Whereas it is essential, if man is not to be compelled to have recourse, as a last resort,  to rebellion against tyranny and oppression, that human rights should be protected by  the rule of law,

Whereas it is essential to promote the development of friendly relations between nations,

Whereas the peoples of the United Nations have in the Charter reaffirmed their faith in fundamental human rights, in the dignity and worth of the human person and in the equal rights of men and women and have determined to promote social progress
and better standards of life in larger freedom, Whereas Member States have pledged themselves to achieve, in co-operation with the
United Nations, the promotion of universal respect for and observance of human rights and fundamental freedoms,

Whereas a common understanding of these rights and freedoms is of the greatest importance for the full realization of this pledge.

Now, Therefore THE GENERAL ASSEMBLY proclaims THIS UNIVERSAL  DECLARATION OF HUMAN RIGHTS as a common standard of achievement for all peoples and all nations, to the end that every individual and every organ of society, keeping this
Declaration constantly in mind, shall strive by teaching and education to promote respect for these rights and freedoms and by progressive measures, national and international, to secure their universal and effective recognition and observance, both among the peoples of Member States themselves and among the peoples of territories under their jurisdiction.
Article 1.

All human beings are born free and equal in dignity and rights.They are endowed with reason and conscience and should act towards one another in a spirit of brotherhood.

Article 2.

Everyone is entitled to all the rights and freedoms set forth in this Declaration, without distinction of any kind, such as race, colour, sex, language, religion, political or other opinion, national or social origin, property, birth or other status.
Furthermore, no distinction shall be made on the basis of the political, jurisdictional or international status of the country or territory to which a person belongs, whether it be independent, trust, non-self-governing or under any other limitation of sovereignty.

Article 3.

Everyone has the right to life, liberty and security of person.

Article 4.

No one shall be held in slavery or servitude; slavery and the slave trade shall be prohibited in all their forms.

Article 5.

No one shall be subjected to torture or to cruel, inhuman or degrading treatment or punishment.

Article 6.

Everyone has the right to recognition everywhere as a person before the law.

Article 7.

All are equal before the law and are entitled without any discrimination to equal protection of the law. All are entitled to equal protection against any discrimination in violation of this Declaration and against any incitement to such discrimination.

Article 8.

Everyone has the right to an effective remedy by the competent national tribunals for acts violating the fundamental rights granted him by the constitution or by law.

Article 9.

No one shall be subjected to arbitrary arrest, detention or exile.

Article 10.

Everyone is entitled in full equality to a fair and public hearing by an independent and impartial tribunal, in the determination of his rights and obligations and of any criminal charge against him.

Article 11.
1. Everyone charged with a penal offence has the right to be presumed innocent until proved guilty according to law in a public trial at which he has had all the guarantees necessary for his defence.
2.  No one shall be held guilty of any penal offence on account of any act or omission which did not constitute a penal offence, under national or international law, at the time when it was committed. Nor shall a heavier penalty be imposed than the one that
was applicable at the time the penal offence was committed.

Article 12.

No one shall be subjected to arbitrary interference with his privacy, family, home or correspondence, nor to attacks upon his honour and reputation. Everyone has the right to the protection of the law against such interference or attacks.

Article 13.

1. Everyone has the right to freedom of movement and residence within the borders of each state.
2. Everyone has the right to leave any country, including his own, and to return to his country.

Article 14.

1. Everyone has the right to seek and to enjoy in other countries asylum from persecution.
2. This right may not be invoked in the case of prosecutions genuinely arising from non-political crimes or from acts contrary to the purposes and principles of the United Nations.

Article 15.

1. Everyone has the right to a nationality.
2. No one shall be arbitrarily deprived of his nationality nor denied the right to change his nationality.

Article 16.

1. Men and women of full age, without any limitation due to race, nationality or religion, have the right to marry and to found a family. They are entitled to equal rights as to marriage, during marriage and at its dissolution.
2. Marriage shall be entered into only with the free and full consent of the intending spouses.
3. The family is the natural and fundamental group unit of society and is entitled to protection by society and the State.

Article 17.

1. Everyone has the right to own property alone as well as in association with others.
2. No one shall be arbitrarily deprived of his property.Hrchakagir 12

Article 18.

Everyone has the right to freedom of thought, conscience and religion; this right includes freedom to change his religion or belief, and freedom, either alone or in community with others and in public or private, to manifest his religion or belief in
teaching, practice, worship and observance.

Article 19.

Everyone has the right to freedom of opinion and expression; this right includes freedom to hold opinions without interference and to seek, receive and impart information and ideas through any media and regardless of frontiers.

Article 20.

1. Everyone has the right to freedom of peaceful assembly and association.
2. No one may be compelled to belong to an association.

Article 21.

1. Everyone has the right to take part in the government of his country, directly or through freely chosen representatives.
2. Everyone has the right of equal access to public service in his country.
3. The will of the people shall be the basis of the authority of government; this will shall be expressed in periodic and genuine elections which shall be by universal and equal suffrage and shall be held by secret vote or by equivalent free voting procedures.

Article 22.

Everyone, as a member of society, has the right to social security and is entitled to realization, through national effort and international co-operation and in accordance with the organization and resources of each State, of the economic, social and cultural
rights indispensable for his dignity and the free development of his personality.

Article 23.

1. Everyone has the right to work, to free choice of employment, to just and favourable conditions of work and to protection against unemployment.
2. Everyone, without any discrimination, has the right to equal pay for equal work.
3. Everyone who works has the right to just and favourable remuneration ensuring  for himself and his family an existence worthy of human dignity, and supplemented, if necessary, by other means of social protection.Hrchakagir 13
4. Everyone has the right to form and to join trade unions for the protection of his interests.

Article 24.

Everyone has the right to rest and leisure, including reasonable limitation of working hours and periodic holidays with pay.

Article 25.

1. Everyone has the right to a standard of living adequate for the health and wellbeing of himself and of his family, including food, clothing, housing and medical care and necessary social services, and the right to security in the event of unemployment,
sickness, disability, widowhood, old age or other lack of livelihood in circumstances beyond his control.
2. Motherhood and childhood are entitled to special care and assistance. All children, whether born in or out of wedlock, shall enjoy the same social protection.

Article 26.

1. Everyone has the right to education. Education shall be free, at least in the elementary and fundamental stages. Elementary education shall be compulsory. Technical and professional education shall be made generally available and higher education shall be equally accessible to all on the basis of merit.
2. Education shall be directed to the full development of the human personality and to the strengthening of respect for human rights and fundamental freedoms. It shall promote understanding, tolerance and friendship among all nations, racial or religious groups, andshall further the activities of the United Nations for the maintenance of peace.
3. Parents have a prior right to choose the kind of education that shall be given to their children.

Article 27.

1. Everyone has the right freely to participate in the cultural life of the community, to enjoy the arts and to share in scientific advancement and its benefits.
2. Everyone has the right to the protection of the moral and material interests resulting from any scientific, literary or artistic production of which he is the author.

Article 28.

Everyone is entitled to a social and international order in which the rights and freedoms set forth in this Declaration can be fully realized.

Article 29.

1. Everyone has duties to the community in which alone the free and full development of his personality is possible.
2. In the exercise of his rights and freedoms, everyone shall be subject only to such limitations as are determined by law solely for the purpose of securing due recognition and respect for the rights and freedoms of others and of meeting the just requirements
of morality, public order and the general welfare in a democratic society.
3. These rights and freedoms may in no case be exercised contrary to the purposes and principles of the United Nations.

Article 30.

Nothing in this Declaration may be interpreted as implying for any State, group or person any right to engage in any activity or to perform any act aimed at the destruction of any of the rights and freedoms set forth herein.

2. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՇՆԱԳԻՐ

(ընդունված 16 դեկտեմբերի 1966թ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեաի կողմից) 

Նախաբան

Սույն Դաշնագրի մասնակից պետությունները, հաշվի առնելով, որ, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքներին համապատասխան, մարդկային ընտանիքի բոլոր անդամներին ներհատուկ արժանապատվության և նրանց հավասար ու անկապ տելի իրավունքների ճանաչումն աշխարհում ազատության, արդարության և համընդհանուր խաղաղության հիմքն է, ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատին ներհատուկ արժանապատվությունից, ընդունելով, որ, Մարդու իրավունքների նդհանուր հռչակագրին համապատասխան, քաղաքացիական և քաղաքական ազատությունից օգտվող և վախից ու կարիքից ձերբազատված արդկային ազատ անհատի իդեալը կարող է միայն իրականանալ, եթե ստեղծվեն այնպիսի պայմաններ, երբ յուրաքանչյուրը կարող է օգտվել իր քաղա-քացիական ու քաղաքական իրավունքներից, ինչպեսնաև՝ տնտեսական, սոցիալական ու մշակութային իրավունքներից, հաշվի առնելով Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ պետությունների ստանձնած պարտավորությունը՝ խրախուսելու մարդու իրավունքների և ազատությունների նկատմամբ համընդհանուր հարգանքն ուդրանց պահպանումը, գիտակցելով, որ անհատը, պարտավորություններ ունենալով այլ անձանց և այն հանրության հանդեպ, որին ինքը պատկանում է, պետք է հետամուտ լինի սույն Դաշնագրում ճանաչվող իրավունքների խրախուսմանն ու պահպանմանը, համաձայնում են ներքոհիշյալ հոդվածների շուրջ.

Մաս 1

Հոդված 1
1. Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք։ Այդ իրավունքի ուժով նրանք ազատորեն սահմանում են իրենց քաղաքական կարգավիճակը և ազատորեն ապահովում իրենց տնտեսական, սոցիալական ու մշակութային զարգացումը։
2. Բոլոր ժողովուրդներն իրենց նպատակներին հասնելու համար կարող են ազատորեն տնօրինել իրենց բնական հարստություններն ու ռեսուրսները՝ առանց խոչընդոտելու փոխշահավետության սկզբունքի վրա հիմնված միջազգային տնտեսական համագործակցությունից բխող որևէ պարտավորության և միջազգային իրավունքին։ Ոչ մի ժողովուրդ ոչ մի դեպքում չի կարող զրկվել գոյության՝ սեփական միջոց-ներից
3. Սույն Դաշնագրի մասնակից բոլոր պետությունները, այդ թվում և նրանք, ովքեր պատասխանատու են ինքնակառավարում չունեցող և խնամարկյալ տարածքների կառավարման համար, Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության դրույթներին համապատասխան, խրախուսում են ինքնորոշման իրավունքի իրականացումը և հարգում այդ իրավունքը։

Մաս 2

Հոդված 2
1. Սույն Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է հարգել իր տարածքի սահմաններում և իր իրավազորության ներքո գտնվող բոլոր անձանց՝ սույն Դաշնագրով ճանաչված իրավունքները և ապահովել դրանք առանց որևէ խտրականության, այն է՝ անկախ ռասայից, մաշկի գույնից, սեռից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքներից, ազգային կամ սոցիալական ծագումից, ծննդից, գույքային կամ այլ դրությունից։
2. Եթե դա դեռևս նախատեսված չէ գոյություն ունեցող օրենսդրական կամ այլ միջոցներով, սույն Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվում է իր սահմանադրական ընթացակարգերին և սույն Դաշնագրի դրույթներին համապատասխան անհրաժեշտ քայլեր ձեռնարկել այնպիսի օրենքներ կամ այլ միջոցառումներ ընդունելու համար, որոնք կարող են անհրաժեշտ լինել սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքների իրականացման համար։
3. Սույն Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն պարտավորվումէ.
ա) ցանկացած անձի համար, որի՝ սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքները կամ ազատությունները խախտված են, ապահովել արդյունավետ իրավական պաշտպանություն, անգամ եթե այդ խախտումը կատարած լինեն պաշտոնապեսգործող անձինք,
բ) ապահովել, որպեսզի իրավական պաշտպանություն հայցող ցանկացած անձի համար այդպիսի պաշտպանության իրավունք սահմանվի դատական, վարչական կամ օրենսդրական իրավասու իշխանությունների կամ պետության իրավական համակարգով նախատեսված այլ իրավասու մարմնի կողմից, և զարգացնել դատական պաշտպանության հնարավորությունները,
գ) ապահովել իրավասու իշխանությունների կողմից իրավական պաշտպանության միջոցների կիրառումը՝ դրանք տրամադրելու դեպքում։

Հոդված 3

Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են տղամարդկանց ու կանանց համար ապահովել սույն Դաշնագրով նախատեսված քաղաքացիական ու քաղաքական բոլոր իրավունքներից օգտվելու հավասար իրավունք։

Հոդված 4

1. Արտակարգ դրության ժամանակ, որի դեպքում վտանգված է ժողովրդի կյանքը, և որը հայտարարված է պաշտոնապես, սույն Դաշնագրի մասնակից պետությունները կարող են միջոցներ ձեռնարկել ի շեղումն սույն Դաշնագրով ստանձնած իրենց պարտավորությունների՝ միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակի լրջությունը, պայմանով, որ այդ միջոցներն անհամատեղելի չեն միջազգային իրավունքի համաձայն իրենց մյուս պարտավորությունների հետ և չեն հանդիսանում խտրականություն բացառապես ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի կամ սոցիալական ծագման հիմքով։
2. Այս դրույթը չի կարող հիմք ընդունվել 6, 7, 8 (1-ին և 2-րդ կետեր), 11, 15, 16 և 18-րդ հոդվածներից որևէ շեղում կատարելու համար։
3. Սույն Դաշնագրի մասնակից ցանկացած պետություն, որն օգտվում է շեղվելու իրավունքից, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարության միջնորդությամբ սույն Դաշնագրի մասնակից մյուս պետություններին անհապաղ տեղեկացնում է այն դրույթների մասին, որոնցից ինքը շեղվել է, և այդպիսի որոշում կայացնելու դրդապատճառների մասին։ Նույն միջնորդի միջոցով հետագայում հաղորդում է նաև այդ շեղումը դադարեցնելու ամսաթվի մասին։

Հոդված 5

1. Սույն Դաշնագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել այն նշանակությամբ, թե որևէ պետություն, խումբ կամ անձ իրավունք ունի զբաղվելու այնպիսի գործունեությամբ կամ կատարելու այնպիսի գործողություն, որն ուղղված լինի սույն Դաշնագրով ճանաչված ցանկացած իրավունքի կամ ազատության վերացմանը կամ սահմանափակմանն ավելի մեծ չափով, քան նախատեսված է սույն Դաշնագրով։
2. Սույն Դաշնագրի մասնակից որևէ պետությունում չի թույլատրվում մարդու՝ օրենքի, կոնվենցիաների, ենթաօրենսդրական ակտերի կամ սովորույթների համաձայն ճանաչվող կամ գոյություն ունեցող որևէ հիմնարար իրավունքի ոչ մի
սահմանափակում կամ նվազեցում այն հիմնավորմամբ, թե սույն Դաշնագրում նման իրավունք չի ճանաչվում կամ ճանաչվում է նվազ ծավալով։

Մաս 3

Հոդված 6
1. Յուրաքանչյուր ոք ունի կյանքի անօտարելի իրավունք։ Այդ իրավունքը պաշտպանվում է օրենքով։ Ոչ ոքի չի կարելի կամայականորեն զրկել կյանքից։
2. Այն երկրներում, որոնք չեն վերացրել մահապատիժը, մահվան դատավճիռները կարող են կայացվել միայն ամենածանր հանցագործությունների համար, հանցագործության կատարման պահին գործող օրենքին համապատասխան, որը չի հակասում սույն Դաշնագրի և Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթներին։ Այդ պատիժը կարող է
իրականացվել միայն ի կատարումն իրավասու դատարանի կայացրած վերջնական դատավճռի։
3. Այն դեպքում, երբ կյանքից զրկելը ցեղասպանության հանցագործություն է, պետք է նկատի ունենալ, որ սույն Դաշնագրի մասնակից պետություններին սույն հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս որևէ կերպ շեղվել Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի դրույթների համաձայն ստանձնած ցանկացած պարտավորությունից։
4. Մահապատժի դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի հայցելու ներում կամ դատավճռի մեղմացում։ Համաներումը, ներումը կամ դատավճռի մեղմացումը կարող են շնորհվել բոլոր դեպքերում։
5. Մահապատիժ չի նշանակվում տասնութ տարեկանից ցածր անձանց՝ կատարած հանցագործությունների համար և ի կատար չի ածվում հղի կանանցnնկատմամբ։
6. Սույն հոդվածում ոչինչ չի կարող հիմք ծառայել սույն Դաշնագրի մասնակից որևէ պետության կողմից մահապատժի վերացումը հետաձգելու կամ թույլ չտալու համար։

Հոդված 7

Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Մասնավորապես, ոչ ոք չի կարող առանց իր ազատ արտահայտված համաձայնության ենթարկվել բժշկական կամ գիտական փորձերի։

Հոդված 8

1. Ոչ ոք չպետք է պահվի ստրկության մեջ. ստրկությունը և ստրկավաճառությունն արգելվում են բոլոր դրսևորումներով։
2. Ոչ ոք չպետք է պահվի անազատ վիճակում։
3. ա) Մարդուն չի կարելի պարտադրել կատարելու ստիպողական կամ հարկադիր աշխատանք.
բ) այն երկրներում, ուր հանցագործության համար որպես պատիժ կարող է նշանակվել ազատազրկում՝ զուգակցված տաժանակիր աշխատանքի հետ, 3-րդ կետի (ա) ենթակետը խոչընդոտ չի հանդիսանում իրավասու դատարանի կողմից նման պատիժ սահմանող դատավճռի հիման վրա տաժանակիր աշխատանքի իրականացմանը,
գ) սույն կետի նպատակի համար «ստիպողական կամ հարկադիր աշխատանք» հասկացությունը չի ներառում.
(i) (բ) ենթակետում չհիշատակված ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որը, որպես կանոն, պետք է կատարի դատարանի օրինական կարգադրության հիման վրա կալանքի տակ գտնվող անձը կամ այդպիսի կալանքից պայմանական ազատված անձը,
(ii) ռազմական բնույթի ցանկացած ծառայություն և այն երկրներում, որտեղ ճանաչվում է զինվորական ծառայությունից քաղաքական ու կրոնական շարժառիթներով հրաժարումը, զինվորական ծառայությունից հրաժարվող անձանց հա-մար օրենքով նախատեսված ցանկացած ծառայություն,
(iii) ցանկացած ծառայություն, որը պարտադիր է բնակչության կյանքին կամ բարեկեցությանն սպառնացող արտակարգ դրության կամ աղետի դեպքում,
(iv) ցանկացած աշխատանք կամ ծառայություն, որը սովորական քաղաքացիական պարտականությունների մաս է կազմում։

Հոդված 9

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք։
Ոչ ոք չի կարող ենթարկվել կամայական ձերբակալման կամ կալանավորման։ Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով։
2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդում նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք։
3. Քրեական մեղադրանքով ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ օրենքով՝ դատական իշխանություն իրականացնելու համար լիազորված պաշտոնատար անձի մոտ և ունի ողջամիտ ժամկետում դատական քննության կամ ազատ արձակվելու իրավունք։ Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելն ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատ արձակվելը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց։
4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով իր ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք ունի դատարանում իր գործի քննության իրավունք, որպեսզի դատարանն անհապաղ կարողանա որոշել կալանավորման օրինականությունը և կարգադրել նրան ազատ արձակելու, եթե կալանավորումն անօրինական է։
5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանավորման զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման։

Հոդված 10

1. Ազատությունից զրկված բոլոր անձինք ունեն մարդասիրական վերաբերմունքի և մարդկային անհատին ներհատուկ արժանապատվության հարգման իրավունք։
2. ա) Այն դեպքերում, երբ չկան բացառիկ հանգամանքներ, մեղադրյալները տեղավորվում են դատապարտյալներից առանձին, և նրանց առանձին ռեժիմը համապատասխանում է չդատապարտված անձի կարգավիճակին,
բ) անչափահաս մեղադրյալներն առանձնացվում են չափահասներից և հնարավորինս կարճ ժամկետում հասցվում դատարան՝ որոշում կայացնելու համար։
3. Պատժի համակարգով բանտարկյալների համար նախատեսվում է այնպիսի ռեժիմ, որի էական նպատակը նրանց բարեփոխումն է և սոցիալական վերականգնումը։ Անչափահաս օրինախախտներն առանձնացվում են չափահասներից, և նրանց ռեժիմը համապատասխանում է իրենց տարիքին ու իրավական կարգավիճակին։

Հոդված 116

Ոչ ոք չի կարող ազատազրկվել միայն այն հիմքով, որ ի վիճակի չէ կատարելու պայմանագրային պարտավորությունը։

Հոդված 12

1. Որևէ պետության տարածքում օրինականորեն գտնվող յուրաքանչյուր ոք ունի այդ տարածքի սահմաններում ազատ տեղաշարժվելու իրավունք և բնակության վայր ընտրելու ազատություն։
2. Յուրաքանչյուր ոք ունի ցանկացած, ներառյալ իր սեփական, երկրից մեկնելու իրավունք։
3. Վերը նշված իրավունքները չեն կարող ենթարկվել որևէ սահմանափակման, բացի օրենքով նախատեսված այն սահմանափակումներից, որոնք անհրաժեշտ են պետական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության կամ էլ այլոց իրավունքների և ազատությունների պաշտպանության համար, և համատեղելի են սույն Դաշնագրով ճանաչվող այլ իրավունքների հետ։
4. Ոչ ոք չի կարող կամայականորեն զրկվել իր սեփական երկիրը մուտք գործելու իրավունքից։

Հոդված 13

Սույն Դաշնագրի մասնակից որևէ պետության տարածքում օրինականորենգտնվող օտարերկրացին կարող է արտաքսվել միայն ի կատարումն օրենքին համապատասխան կայացված որոշման, և եթե պետական անվտանգության հրամայական նկատառումները չեն պահանջում այլ բան, ունի իր արտաքսման դեմ փաստարկներ ներկայացնելու, իրավասու իշխանության կամ իրավասու իշխանության
նշանակած անձի կամ անձանց կողմից իր գործը վերանայելու իրավունք և այդ նպատակով այդ իշխանության, անձի կամ անձանց առջև ներկայացվելու իրավունք։

Հոդված 14

1. Բոլոր անձինք հավասար են դատարանների և տրիբունալների առջև։ Յու-րաքանչյուր ոք իր դեմ ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության կամ որևէ քաղաքացիական դատավարությունում իր իրավունքների ու պարտականությունների որոշման ընթացքում ունի օրենքի հիման վրա ստեղծված իրավասու, անկախ ու անկողմնակալ դատարանի կողմից գործի արդարացի ու հրապա-րակային քննության իրավունք։ Մամուլին ու հասարակայնությանը կարող է արգելվել մասնակցելու ողջ դատաքննությանը կամ դրա որևէ փուլի՝ ժողովրդավարական հասարակության մեջ բարոյականության, հասարակական կարգի կամ պետական անվտանգության նկատառումներով, կամ երբ այդ պահան- ջում են կողմերի մասնավոր կյանքի շահերը, կամ էլ հատուկ հանգամանքների դեպքում, երբ հրապարակայնությունը կխախտի արդարադատության շահերը.  նման արգելումը կատարվում է այն չափով, որչափ, դատարանի կարծիքով, այն խիստ անհրաժեշտ է, սակայն քրեական կամ քաղաքացիական գործի վերաբերյալ դատական ցանկացած որոշում պետք է լինի հրապարակային, բացառությամբ այն դեպքերի, երբ անչափահասների շահերը պահանջում են այլ բան, կամ գործը վերաբերում է ամուսնական վեճերին կամ երեխաների խնամակալությանը։
2. Քրեական հանցագործության մեջ մեղադրվող յուրաքանչյուր անձ իրավունք ունի համարվելու անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ օրենքին համապատասխան։
3. Յուրաքանչյուր ոք իրեն ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի քննության ժամանակ ունի առնվազն հետևյալ երաշխիքների իրավունքը՝ լիակատար հավասարության հիման վրա.
ա) շտապ կարգով և մանրամասն, այն լեզվով, որը նա հասկանում է, տեղեկացվել իրեն ներկայացված մեղադրանքի բնույթի ու հիմքի մասին,
բ) բավարար ժամանակ ու հնարավորություններ ունենալ իր պաշտպանությունը նախապատրաստելու և իր ընտրած պաշտպանի հետ հաղորդակցվելու համար,
գ) դատվել առանց չարդարացված հապաղման,
դ) դատվել իր ներկայությամբ և իրեն պաշտպանել անձամբ կամ իր ընտրած պաշտպանի միջոցով. պաշտպան չունենալու դեպքում տեղեկացվել այդ իրավունքի մասին և, ցանկացած դեպքում, ելնելով արդարադատության շահերից, ունենաիր համար նշանակված պաշտպան՝ նրա համար անվճար բոլոր այն դեպքերում, եթե նա բավարար միջոցներ չունի դրա դիմաց վճարելու,
ե) հարցաքննել կամ հարցաքննել տալ իր դեմ ցուցմունք տվող վկաներին և ապահովել իր օգտին ցուցմունք տվող վկաների ներկայանալը և հարցաքննումը՝ նույն պայմաններով, ինչով և իր դեմ ցուցմունք տվող վկաներինը,
զ) օգտվել թարգմանչի անվճար օգնությունից, եթե նա չի հասկանում դատարանում օգտագործվող լեզուն կամ չի խոսում այդ լեզվով,
է) պարտադրված չլինել իր դեմ ցուցմունքներ տալու կամ իրեն մեղավոր ճանաչելու։
4. Անչափահասների դեպքում դատավարությունը պետք է լինի այնպիսին, որպեսզի հաշվի առնվի նրանց տարիքը և նպաստի նրանց վերականգնմանը։
5. Հանցագործության համար դատապարտված յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որ իր դատապարտումը և դատավճիռը վերանայվեն վերադաս դատական ատյանի կողմից, օրենքի համաձայն։
6. Եթե որևէ անձ վերջնական որոշմամբ դատապարտվել է քրեական հանցագործության համար և եթե նրա նկատմամբ կայացված դատավճիռը հետագայում բեկանվել է կամ նրան ներում է շնորհվել այն հիմքով, որ նոր կամ նոր բացահայտված որևէ փաստ անվիճելիորեն ապացուցում է դատական սխալի առկայությունը, ապա նման դատապարտման հետևանքով պատիժ կրած անձն օրենքի
համաձայն ստանում է փոխհատուցում, եթե չապացուցվի, որ հիշյալ անհայտ հանգամանքը ժամանակին չի բացահայտվել բացառապես կամ մասամբ նրա մեղքով։
7. Ոչ ոք չպետք է կրկին դատվի կամ պատժվի այն հանցագործության համար, որի համար նա արդեն վերջնականապես դատապարտվել է կամ արդարացվել՝ յուրաքանչյուր երկրի օրենքին և քրեական դատավարությանը համապատասխան։

Հոդված 158

1. Ոչ ոք չի կարող հանցագործության համար մեղավոր ճանաչվել, եթե գործողության կամ անգործության պահին գործող ներպետական կամ միջազգային իրավունքի համաձայն դա հանցագործություն չի համարվել։ Նմանապես, չի կարող նշանակվել ավելի ծանր պատիժ, քան այն, որը կիրառման էր ենթակա քրեական հանցագործության կատարման պահին։ Եթե հանցագործության կատարվելուց հե-
տո օրենքով ավելի մեղմ պատիժ է սահմանվում, այդ օրենքի գործողությունը տարածվում է տվյալ հանցագործի վրա։
2. Սույն հոդվածում ոչինչ չի խոչընդոտում ցանկացած անձի դատի տալուն և պատժելուն ցանկացած գործողության կամ անգործության համար, որը կատարվելու պահին, ըստ միջազգային հանրության կողմից ճանաչված իրավունքի ընդհանուր սկզբունքների, հանդիսացել է քրեական հանցագործություն։

Հոդված 16

Յուրաքանչյուր ոք, որտեղ էլ գտնվելիս լինի, ունի իր իրավասուբյեկտության ճանաչման իրավունք։

Հոդված 17
1. Արգելվում է կամայական կամ անօրինական միջամտությունն անձի անձնական, ընտանեկան կյանքին, բնակարանի կամ նամակագրության անձեռնմխելիությանը, ինչպես նաև անօրինական ոտնձգությունը նրա պատվի ու հեղինակության դեմ։
2. Յուրաքանչյուր ոք ունի նման միջամտությունից կամ ոտնձգություններից օրենքով պաշտպանվածության իրավունք։

Հոդված 18

1. Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Այդ իրավունքն ընդգրկում է իր ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը և միանձնյա կամ այլոց հետ համատեղ և հրապարակավ, կամ մասնավոր կարգով, իր կրոնը կամ համոզմունքը պաշտամունքի, արարողությունների, ծեսերի և քարոզչության միջոցով արտահայտելու ազատությունը։
2. Ոչ ոք չպետք է ենթարկվի այնպիսի հարկադրանքի, որը նսեմացնում է սեփական ընտրությամբ կրոն կամ համոզմունք ունենալու կամ ընդունելու ազատությունը։
3. Կրոնի կամ համոզմունքի արտահայտման ազատությունը ենթարկվում է միայն օրենքով սահմանված և հասարակական անվտանգության, կարգի, առողջության ու բարոյականության, ինչպես և այլ անձանց հիմնարար իրավունքների ու ազատությունների պահպանման համար անհրաժեշտ սահմանափակումների։
4. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են հարգել ծնողների և, համապատասխան դեպքերում, օրինական խնամակալների ազատությունը՝ ապահովելու իրենց երեխաների կրոնական ու բարոյական դաստիարակությունը սեփական համոզմունքներին համապատասխան։

Հոդված 19

1. Յուրաքանչյուր ոք իրավունք ունի առանց միջամտության սեփական կարծիք ունենալ։
2. Յուրաքանչյուր ոք ունի ազատ արտահայտվելու իրավունք. այդ իրավունքն ընդգրկում է, անկախ պետական սահմաններից, ցանկացած տեսակի տեղեկատվություն և գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը, լինեն դրանք բանավոր, գրավոր, թե՝ տպագիր, լինի արվեստի, թե իր ընտրած ցանկացած այլ միջոցով։
3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված իրավունքների իրականացումը հանգեցնում է հատուկ պարտավորությունների և պատասխանատվության։ Ուստի այն ենթակա է որոշ սահմանափակումների, որոնք, սակայն, պետք է միայն սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ.
ա) այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար,
բ) պետական անվտանգության կամ հասարակական կարգի, կամ բնակչության առողջության, կամ բարոյականության պաշտպանության համար։

Հոդված 20

1. Պատերազմի ցանկացած քարոզչություն արգելվում է օրենքով։
2. Ազգային, ռասայական կամ կրոնական ատելության ցանկացած քարոզչություն, որն իրենից ներկայացնում է խտրականության, թշնամանքի կամ բռնության հրահրում, արգելվում է օրենքով։

Հոդված 21

Ճանաչվում է խաղաղ հավաքների իրավունքը։ Այդ իրավունքի իրականացումը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք կիրառվում են օրենքին համապատասխան և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ պետական կամ հանրային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ
բարոյականության պահպանության, կամ այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության։

Հոդված 22

1. Յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու ազատության իրավունք, ներառյալ՝ արհմիություններ ստեղծելու և իր շահերի պաշտպանության նպատակով դրանց անդամակցելու իրավունքը։
2. Այդ իրավունքի իրականացումը ենթակա չէ ոչ մի սահմանափակման, բացի այն սահմանափակումներից, որոնք նախատեսվում են օրենքով, և որոնք անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակության մեջ՝ ի շահ պետական կամ հանրային անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության կամ բարոյականության պահպանության, կամ այլոց իրավունքների ու ազա-տությունների պաշտպանության։ Սույն հոդվածը չի խոչընդոտում այդ իրավունքի իրականացման օրինական սահմանափակումների կիրառումն այն անձանց համար, ովքեր մտնում են զինված ուժերի և ոստիկանության կազմի մեջ։
3. Սույն հոդվածում ոչինչ իրավունք չի տալիս միավորումներ կազմելու ազատության և կազմակերպվելու իրավունքի պաշտպանության վերաբերյալ Աշխատանքի միջազգային կազմակերպության 1948թ. կոնվենցիայի մասնակից պետություններին՝ ընդունելու Կոնվենցիայով նախատեսվող երաշխիքներին ի վնաս օրենսդրական ակտեր կամ օրենքը կիրառելու ի վնաս այդ երաշխիքների։

Հոդված 23

1. Ընտանիքը հասարակության բնական ու հիմնարար խմբային միավորն է և ունի հասարակության ու պետության կողմից պաշտպանվելու իրավունք։
2. Ամուսնության տարիքի հասած տղամարդկանց և կանանց համար ճանաչվում է ամուսնանալու և ընտանիք կազմելու իրավունքը։
3. Ոչ մի ամուսնություն չի կարող կայանալ առանց ամուսնացողների ազատ ու լիակատար համաձայնության։
4. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները ձեռնարկում են պատշաճ միջոցներ՝ ապահովելու ամուսինների իրավունքների և պարտականությունների հավասարությունն ամուսնության պահին, ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս։ Ամուսնալուծության դեպքում պետք է նախատեսվի երեխայի անհրաժեշտ պաշտպանություն։

Հոդված 24

1. Յուրաքանչյուր երեխա, առանց ռասայի, մաշկի գույնի, սեռի, լեզվի, կրոնի, ազգային կամ սոցիալական ծագման, գույքային դրության կամ ծննդի հատկանիշով որևէ խտրականության, իրավունք ունի իր ընտանիքի, հասարակության և պետության կողմից պաշտպանվածության այնպիսի միջոցների, որոնք անհրաժեշտ են նրան որպես անչափահասի։
2. Յուրաքանչյուր երեխա ծնվելուց անմիջապես հետո պետք է գրանցվի և ունենա անուն։
3. Յուրաքանչյուր երեխա ունի քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք։

Հոդված 25

Յուրաքանչյուր քաղաքացի, առանց 2-րդ հոդվածում հիշատակվող որևէ խտրականության ու անհիմն սահմանափակումների, իրավունք և հնարավորություն ունի.
ա) մասնակցելու պետական գործերը վարելուն՝ ինչպես անմիջականորեն, այնպես էլ ազատորեն ընտրված ներկայացուցիչների միջոցով,
բ) ընտրելու և ընտրվելու իրական պարբերական ընտրություններում, որոնք անցկացվում են համընդհանուր ու հավասար ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ և երաշխավորում են ընտրողների կամքի ազատ արտահայտումը,
գ) իր երկրում հավասարության ընդհանուր պայմաններով մտնելու պետական ծառայության։

Հոդված 2611

Բոլորը հավասար են օրենքի առջև և, առանց որևէ խտրականության, ունեն օրենքով հավասար պաշտպանվածության իրավունք։ Այդ կապակցությամբ օրենքով պետք է արգելվի ցանկացած խտրականություն և բոլորի համար երաշխավորվի հավասար ու արդյունավետ պաշտպանություն խտրականությունից այնպիսի հիմքերով, ինչպիսին են ռասան, մաշկի գույնը, սեռը, լեզուն, կրոնը, քաղաքական կամ այլ համոզմունքը, ազգային կամ սոցիալական ծագումը, գույքային դրությունը, ծնունդը կամ այլ կարգավիճակը։

Հոդված 27

Այն պետություններում, որտեղ գոյություն ունեն ազգային, կրոնական կամ լեզվական փոքրամասնություններ, դրանց պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվելու, իրենց կրոնը դավանելու և դրա ծեսերը կատարելու, ինչպես նաև մայրենի լեզուն օգտագործելու իրավունքը։

Մաս 4

Հոդված 28

1. Ստեղծվում է Մարդու իրավունքների կոմիտե (այսուհետ սույն Դաշնագրում անվանվում է Կոմիտե)։ Այն կազմված է տասնութ անդամներից և կատարում է ստորև նախատեսվող գործառույթները։
2. Կոմիտեի կազմի մեջ մտնում են այն անձինք, ովքեր սույն Դաշնագրի մասնակից պետությունների քաղաքացիներ են և օժտված են բարոյական բարձր հատկանիշներով ու մարդու իրավունքների բնագավառում ունեն ճանաչված իրազեկություն, ընդ որում, նկատի է առնվում իրավաբանական փորձ ունեցող մի քանի անձանց մասնակցության օգտակարությունը։
3. Կոմիտեի անդամներն ընտրվում և աշխատում են անձնապես։

Հոդված 29

1. Կոմիտեի անդամներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ՝ այն անձանց ցուցակից, ովքեր բավարարում են 28-րդ հոդվածում նախատեսված պահանջները և այդ նպատակով առաջադրվել են սույն Դաշնագրի մասնակից պետությունների կողմից։
2. Սույն Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետություն կարող է առաջադրել երկու թեկնածությունից ոչ ավելի։ Այդ անձինք պետք է լինեն իրենց առաջադրող պետության քաղաքացիներ։
3. Յուրաքանչյուր անձ ունի կրկնակի առաջադրման իրավունք։

Հոդված 30

1. Նախնական ընտրություններն անցկացվում են սույն Դաշնագրի ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան վեց ամիս անց։
2. Կոմիտեի յուրաքանչյուր ընտրության օրվանից առնվազն չորս ամիս առաջ, բացի 34-րդ հոդվածին համապատասխան թափուր հայտարարված տեղերի համալրման ընտրություններից, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը գրավոր հրավերով դիմում է սույն Դաշնագրի մասնակից պետություններին՝ երեք ամսվա ընթացքում ներկայացնելու Կոմիտեի անդամության
թեկնածություններ։
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում է նման ձևով առաջադրված բոլոր անձանց այբբենական ցուցակ՝ նշելով սույն Դաշնագրի մասնակից այն պետությունները, որոնք առաջադրել են այդ անձանց, և հիշյալ ցուցակը ներկայացնում է սույն Դաշնագրի մասնակից պետություններին ոչ ուշ, քան յուրաքանչյուր ընտրության անցկացման օրվանից մեկ ամիս առաջ։
4. Կոմիտեի անդամների ընտրությունն անցկացվում է սույն Դաշնագրի մասնակից պետությունների նիստում, որը հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում։ Այդ նիստում, որի համար քվորում է կազմում սույն Դաշնագրի մասնակից պետությունների երկու երրորդը, Կոմիտեի կազմում ընտրված են համարվում այն անձինք, որոնց թեկնածություններն ստանում են առավելագույն թվով ձայներ և մասնակից պետությունների՝ ներկա գտնվող ու քվեարկող ներկայացուցիչների ձայների բացարձակ մեծամասնությունը։

Հոդված 31

1. Կոմիտեի կազմի մեջ չի կարող ընդգրկվել նույն պետության մեկից ավելի քաղաքացի։
2. Կոմիտեի ընտրությունների ժամանակ հաշվի է առնվում անդամության աշխարհագրական հավասար բաշխումը և քաղաքակրթության տարբեր ձևերի ու իրավական հիմնական համակարգերի ներկայացուցչությունը։

Հոդված 32

1. Կոմիտեի անդամներն ընտրվում են չորսամյա ժամկետով։ Նրանք իրավունք ունեն վերընտրվելու իրենց թեկնածությունների կրկնակի առաջադրման դեպքում։ Սակայն, առաջին ընտրություններում ընտրված անդամներից իննի լիազորության ժամկետն ավարտվում է երկամյա ժամանակահատվածի վերջում. առաջին ընտրություններից անմիջապես հետո այդ ինն անդամների անունները որոշվում են վիճակահանությամբ՝ 30-րդ հոդվածի 4-րդ կետում հիշատակված նիստի նախագահողի կողմից։
2. Լիազորությունների լրանալուց հետո ընտրություններն անց են կացվում սույն Դաշնագրի սույն մասի նախորդ հոդվածներին համապատասխան։

Հոդված 33

1. Եթե Կոմիտեի որևէ անդամի լիազորությունները դադարեցվել են մյուս անդամների միաձայն կարծիքով, ժամանակավոր բնույթի բացակայությունից բացի որևէ այլ պատճառով, Կոմիտեի նախագահը տեղյակ է պահում Միավորված ազգե-13 րի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այնուհետև այդ անդամի տեղը հայտարարում է թափուր։
2. Կոմիտեի որևէ անդամի մահվան կամ պաշտոնաթողության դեպքում նախագահն անհապաղ տեղյակ է պահում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որն այդ տեղը հայտարարում է թափուր մահվան կամ այն օրվանից, երբ պաշտոնաթողությունն ուժի մեջ է մտնում։

Հոդված 34

1. Եթե 33-րդ հոդվածին համապատասխան տեղը թափուր է հայտարարվումև եթե փոխարինման ենթակա անդամի լիազորությունների ժամկետը չի լրանում տեղը թափուր հայտարարելուց հետո վեց ամսվա ընթացքում, Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը տեղյակ է պահում սույն Դաշնագրի մասնակից յուրաքանչյուր պետության, որը կարող է երկու ամսվա ընթացքում, 29-րդ հոդվածին համապատասխան, թեկնածություն ներկայացնել այդ թափուր տեղի համար։
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կազմում է նման ձևով առաջադրված անձանց այբբենական ցուցակ և ներկայացնում սույն Դաշնագրի մասնակից պետություններին։ Թափուր տեղի համար ընտրություններն այնուհետև անցկացվում են սույն Դաշնագրի սույն մասի համապատասխան դրույթների համաձայն։
3. Կոմիտեի այն անդամը, որն ընտրվում է 33-րդ հոդվածին համապատասխան հայտարարված թափուր տեղի համար, պաշտոնն զբաղեցնում է այն անդամիլիազորությունների ժամկետի մնացյալ մասի ընթացքում, որի տեղը Կոմիտեում ազատվել է հիշյալ հոդվածի դրույթների համաձայն։

Հոդված 35

Կոմիտեի անդամներն ստանում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից հաստատվող վարձատրություն՝ Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից, Գլխավոր ասամբլեայի կողմից սահմանվող կարգով ու պայմաններով՝ հաշվի առնելով Կոմիտեի պարտականությունների կարևորությունը։

Հոդված 36

Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն անհրաժեշտ անձնակազմ ու նյութական միջոցներ է տրամադրում Կոմիտեի կողմից իր գործառույթներն արդյունավետ, սույն Դաշնագրին համապատասխան իրականացնելու համար։

Հոդված 37

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը Կոմիտեի առաջին նիստը հրավիրում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում։
2. Իր առաջին նիստից հետո Կոմիտեն հավաքվում է սեփական Ընթացակարգի կանոններով նախատեսված ժամանակ։
3. Կոմիտեն, սովորաբար, հավաքվում է Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում կամ Միավորված ազգերի կազմակերպության՝ Ժնևի գրասենյակում։

Հոդված 38

Կոմիտեի յուրաքանչյուր անդամ, նախքան իր պարտականություններն ստանձնելը, Կոմիտեի դռնբաց նիստում հանդիսավոր հայտարարություն է անում իր գործառույթներն անաչառ ու բարեխիղճ կատարելու վերաբերյալ։

Հոդված 39

1. Կոմիտեն իր պաշտոնատար անձանց ընտրում է երկամյա ժամկետով։ Նրանք կարող են վերընտրվել։
2. Կոմիտեն ընդունում է իր Ընթացակարգի կանոնները, սակայն դրանք պետք է, մասնավորապես, նախատեսեն, որ.
ա) քվորում կազմում են Կոմիտեի տասներկու անդամները,
բ) Կոմիտեի որոշումներն ընդունվում են ներկա անդամների ձայների մեծամասնությամբ։

Հոդված 40

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները պարտավորվում են զեկույցներ ներկայացնել սույն Դաշնագրով ճանաչվող իրավունքների իրականացման ուղղությամբ իրենց ձեռնարկած միջոցների և այդ իրավունքների օգտագործման ասպարեզում ձեռք բերած առաջընթացի մասին.
ա) համապատասխան մասնակից պետության համար սույն Դաշնագրի ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում,
բ) դրանից հետո՝ բոլոր այն դեպքերում, երբ դա կպահանջի Կոմիտեն։
2. Բոլոր զեկույցները ներկայացվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանք ուղարկում է Կոմիտեին՝ քննության առնելու համար։ Զեկույցներում նշվում են, եթե կան այն գործոններն ու դժվարությունները, որոնք ազդում են սույն Դաշնագրի կենսագործման վրա։
3. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը, Կոմիտեի հետ խորհրդակցելուց հետո, կարող է շահագրգիռ մասնագիտացված հաստատություններին ուղարկել զեկույցների այն հատվածների պատճենները, որոնք կարող են վերաբերել նրանց իրավասության ոլորտին։
4. Կոմիտեն ուսումնասիրում է սույն Դաշնագրի մասնակից պետությունների ներկայացրած զեկույցները։ Նա մասնակից պետություններին է ուղարկում իր զեկույցները և ընդհանուր կարգի այնպիսի դիտողություններ, որոնք ինքը նպատակահարմար կհամարի։ Կոմիտեն կարող է նաև այդ դիտողությունները, սույն Դաշնագրի մասնակից պետություններից ստացված զեկույցների պատճենների հետ միասին, ուղարկել Տնտեսական և սոցիալական խորհրդին։
5. Սույն Դաշնագրի մասնակից պետությունները կարող են Կոմիտեին ներկայացնել իրենց նկատառումները բոլոր այն դիտողությունների վերաբերյալ, որոնք կարող են արվել սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան։

Հոդված 41

1. Սույն Դաշնագրի մասնակից պետությունը, սույն հոդվածին համապատասխան, կարող է ցանկացած ժամանակ հայտարարել, թե ինքը ճանաչում է Կոմիտեի իրավասությունը՝ ստանալու և քննարկելու հաղորդումներ այն մասին, որ որևէ մասնակից պետություն հաստատում է, թե մյուս մասնակից պետությունը չի կատարում սույն Դաշնագրով նախատեսված իր պարտավորությունները։ Սույն հոդվածով նախատեսվող հաղորդումները կարող են ընդունվել և քննարկվել միայն այն դեպքում, եթե դրանք ներկայացրել է այն մասնակից պետությունը, որը հայտարարություն է արել, թե ինքը ճանաչում է Կոմիտեի այդ իրավասությունը։ Կոմիտեն չի ընդունում ոչ մի հաղորդում, եթե այն պատկանում է նման հայտարարություն չարած մասնակից պետությանը։ Սույն հոդվածին համապատասխան ստացված հաղորդումները քննության են առնվում հետևյալ ընթացակարգով.
ա) եթե սույն Դաշնագրի մասնակից որևէ պետություն գտնում է, որ մյուս մասնակից պետությունը չի կենսագործում սույն Դաշնագրի դրույթները, ապա նա կարող է գրավոր հաղորդմամբ այդ հարցի մասին տեղեկացնել հիշյալ մասնակից պետությանը։ Այդ հաղորդումն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում հաղորդումն ստացած պետությունը նման հաղորդում հղած պետությանը ներկայացնում է հիշյալ հարցը պարզաբանող գրավոր բացատրություն կամ ցանկացած այլ հայտարարություն, որը պետք է բովանդակի, որքանով դա հնարավոր ու նպատակահարմար է, ներպետական այն ընթացակարգերն ու պաշտպանության միջոցները, որոնք կիրառվել են, կիրառվելու են կամ կարող են կիրառվել տվյալ հարցի առնչությամբ,
բ) եթե ստացող պետության կողմից նախնական հաղորդումն ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում հարցը չի լուծվում ի բավարարումն երկու շահագրգիռ մասնակից պետությունների, այդ պետություններից յուրաքանչյուրն իրավունք ունի հարցը հանձնել Կոմիտեին՝ այդ մասին տեղեկացնելով Կոմիտեին և մյուս պետությանը,
գ) Կոմիտեն իրեն հանձնված հարցը քննության է առնում միայն այն բանից հետո, երբ հավաստիանում է, որ տվյալ դեպքում միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին համապատասխան օգտագործվել և սպառվել են ներպետական պաշտպանության բոլոր մատչելի միջոցները։ Տվյալ կանոնը չի գործում, երբ այդ միջոցների կիրառումը չարդարացված կերպով ձգձգվում է,
դ) սույն հոդվածում նախատեսվող հաղորդումները քննության առնելիս Կոմիտեն անցկացնում է դռնփակ նիստեր,
ե) Կոմիտեն, (գ) ենթակետի դրույթները պահպանելով, իր բարի ծառայություններն է մատուցում շահագրգիռ մասնակից պետություններին՝ սույն Դաշնագրով ճանաչվող մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքի հիման վրա հարցը բարեկամաբար լուծելու նպատակով, 
զ) իր քննարկմանը հանձնված ցանկացած հարցով Կոմիտեն կարող է դիմել
(բ) ենթակետում հիշատակված շահագրգիռ մասնակից պետություններին՝ գործին վերաբերող ցանկացած տեղեկատվություն տրամադրելու խնդրանքով,
է) (բ) ենթակետում հիշատակված շահագրգիռ մասնակից պետություններն իրավունք ունեն ներկա գտնվելու Կոմիտեում հարցի քննարկման ժամանակ և առաջարկություններ անելու բանավոր և (կամ) գրավոր,
ը) Կոմիտեն (բ) ենթակետին համապատասխան ծանուցում ստանալու օրվանից հետո տասներկու ամսվա ընթացքում ներկայացնում է զեկույց՝
(i) եթե (ե) ենթակետի դրույթների շրջանակներում կարգավորում է ձեռք բերվում, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերն ու ձեռք բերված կարգավորումը հակիրճ շարադրելով,
(ii) եթե (ե) ենթակետի դրույթների շրջանակներում կարգավորում ձեռք չի բերվում, ապա Կոմիտեն իր զեկույցում սահմանափակվում է փաստերի հակիրճ շարադրանքով. շահագրգիռ մասնակից պետությունների գրավոր միջնորդությունները և բանավոր միջնորդությունների գրառումը կցվում են զեկույցին։ Յուրաքանչյուր հարցի կապակցությամբ զեկույցն ուղարկվում է շահագրգիռ մասնակից պետություններին։
2. Սույն հոդվածի դրույթներն ուժի մեջ են մտնում, երբ սույն Դաշնագրի տասը մասնակից պետություններ հանդես են գալիս հայտարարությամբ՝ սույն հոդվածի առաջին կետին համապատասխան։ Այդ հայտարարությունները մասնակից պե-
տություններն ի պահ են հանձնում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին, որը դրանց պատճեններն ուղարկում է մնացած մասնակից պետություններին։ Հայտարարությունը ցանկացած ժամանակ կարող է հետ վերցվել Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով։ Նման գործողությունը չի խոչըն դոտում ցանկացած հարցի քննարկմանը, որը, սույն հոդվածին համապատասխան,
արդեն ուղարկված հաղորդման առարկա է. այն բանից հետո, երբ Գլխավոր քարտուղարը ծանուցում է ստացել հայտարարությունը հետ վերցնելու մասին, ցանկացած մասնակից պետության հետագա ոչ մի հաղորդում չի ընդունվում, եթե շահագրգիռ մասնակից պետությունը հանդես չի եկել նոր հայտարարությամբ։

Հոդված 42

1. ա) Եթե 41-րդ հոդվածին համապատասխան Կոմիտեին հանձնված որևէ հարց չի լուծվել ի բավարարումն շահագրգիռ մասնակից պետությունների, Կոմիտեն կարող է շահագրգիռ մասնակից պետությունների նախնական համաձայնությամբ նշանակել հատուկ հաշտարար հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)։ Հանձնաժողովի բարի ծառայությունները շահագրգիռ մասնակից պետություննե-
րին են մատուցվում սույն Դաշնագրի դրույթների պահպանման հիման վրա, տվյալ հարցի փոխհամաձայնեցված լուծման նպատակով,
բ) Հանձնաժողովը կազմվում է շահագրգիռ մասնակից պետությունների համար ընդունելի հինգ անդամից։ Եթե շահագրգիռ մասնակից պետությունները երեք ամսվա ընթացքում համաձայնության չեն գալիս Հանձնաժողովի ամբողջ կազմի
կամ նրա մի մասի վերաբերյալ, ապա Հանձնաժողովի՝ նշանակման հարցում ընդհանուր համաձայնության չարժանացած անդամներն ընտրվում են Կոմիտեի կազմից, գաղտնի քվեարկությամբ, Կոմիտեի ձայների երկու երրորդի մեծամասնությամբ
2. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են անձնապես։ Նրանք չպետք է լինեն շահագրգիռ մասնակից պետությունների կամ սույն Դաշնագրի ոչ մասնակից պետության կամ այն մասնակից պետության
քաղաքացիներ, որը հանդես չի եկել 41-րդ հոդվածին համապատասխան հայտարարությամբ։
3. Հանձնաժողովն ընտրում է իր նախագահին և ընդունում իր Ընթացակարգի կանոնները։
4. Հանձնաժողովի նիստերը սովորաբար գումարվում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում կամ Միավորված ազգերի կազմակերպության Ժնևի գրասենյակում։ Սակայն Հանձնաժողովն, իր որոշմամբ, խորհրդակցելով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի և շահագրգիռ մասնակից պետությունների հետ, դրանք կարող է գումարել այլ հարմար վայ-
րերում։
5. Քարտուղարությունը 36-րդ հոդվածին համապատասխան սպասարկում է նաև սույն հոդվածի հիման վրա նշանակված հանձնաժողովներին։
6. Կոմիտեի ստացած և ուսումնասիրած տեղեկատվությունը հանձնվում է հանձնաժողովի տնօրինությանը, և վերջինս շահագրգիռ մասնակից պետություններին կարող է դիմել գործին առնչվող ցանկացած այլ տեղեկատվություն ներկայացնելու խնդրանքով։
7. Հանձնաժողովի կողմից հարցի ամբողջական քննարկումից հետո, սակայն, համենայն դեպս, ոչ ուշ, քան տվյալ հարցը հանձնաժողովին հանձնելուց ամիս անց, այն Կոմիտեի նախագահին ներկայացնում է զեկույց՝ շահագրգիռ մաս-
նակից պետություններին ուղարկելու համար՝
ա) եթե հանձնաժողովը չի կարող տվյալ հարցի քննարկումն ավարտել տասներկու ամսվա ընթացքում, ապա այն իր զեկույցը սահմանափակում է իր կողմից տվյալ հարցի քննարկման վիճակի հակիրճ շարադրանքով,
բ) եթե տվյալ հարցի փոխհամաձայնեցված կարգավորում ձեռք է բերվում սույն Դաշնագրով ճանաչվող մարդու իրավունքների նկատմամբ հարգանքի հիման վրա, Հանձնաժողովն իր զեկույցը սահմանափակում է փաստերի ու ձեռք բերված կարգավորման հակիրճ շարադրանքով,
գ) եթե (բ) ենթակետի դրույթների շրջանակում կարգավորում ձեռք չի բերվում, Հանձնաժողովի զեկույցը պարունակում է նրա փաստացի եզրակացությունները շահագրգիռ մասնակից պետությունների վեճին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ և Հանձնաժողովի նկատառումները՝ այդ հարցի փոխհամաձայնեցված կարգավորման հնարավորությունների մասին։ Այդ զեկույցը պարունակում է նաև
շահագրգիռ մասնակից պետությունների ներկայացրած գրավոր միջնորդությունները և բանավոր միջնորդությունների գրառումը,
դ) եթե Հանձնաժողովի զեկույցը ներկայացվում է (գ) ենթակետի համաձայն, ապա շահագրգիռ մասնակից պետություններն այդ զեկույցն ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում Կոմիտեի նախագահին տեղեկացնում են այն մասին, թե իրենք համաձայն են արդյոք Հանձնաժողովի զեկույցի բովանդակությանը։
8. Սույն հոդվածի դրույթները չեն նվազեցնում Կոմիտեի՝ 41-րդ հոդվածով նախատեսված պարտականությունները։
9. Շահագրգիռ մասնակից պետությունները հավասարապես կրում են Հանձնաժողովի անդամների բոլոր ծախսերը՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից ներկայացվող նախահաշվին համապատասխան։
10. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը կարող է, անհրաժեշտության դեպքում, վճարել Հանձնաժողովի անդամների ծախսերը՝ մինչև, սույն հոդվածի 9-րդ կետին համապատասխան, դրանց հատուցումը շահագրգիռ մասնակից պետությունների կողմից։

Հոդված 43

Կոմիտեի և հատուկ հաշտարար հանձնաժողովների անդամները, որոնք կարող են նշանակվել 42-րդ հոդվածի համաձայն, օժտված են Միավորված ազգերի կազմակերպության առաքելությունների փորձագետների այն արտոնություններով, առավելություններով և անձեռնմխելիությամբ, որոնք նախատեսված են Միավորված ազգերի կազմակերպության Արտոնությունների և անձեռնմխելիության մասին կոնվենցիայի համապատասխան բաժիններով։

Հոդված 44

Սույն Դաշնագրի իրականացմանը վերաբերող դրույթները կիրառվում են՝ առանց վնասելու մարդու իրավունքների ոլորտում Միավորված ազգերի կազմակերպության և դրա մասնագիտացված հաստատությունների հիմնարար փաստաթղթերով ու կոնվենցիաներով սահմանված կամ դրանց համաձայն գործող ընթացակարգերին, և սույն Դաշնագրի մասնակից պետություններին չեն խոչընդոտում օգտագործելու վեճերի լուծման այլ ընթացակարգեր՝ իրենց միջև գործող ընդհանուր կամ հատուկ միջազգային համաձայնագրերի հիման վրա։

Հոդված 45

Կոմիտեն Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեային Տնտեսական և սոցիալական խորհրդի միջոցով ներկայացնում է իր գործունեության մասին ամենամյա զեկույց։

Մաս 5

Հոդված 46

Սույն Դաշնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի՝ որպես Միավորված ազգերի կազմակերպության և նրա մասնագիտացված հաստատությունների կանոնադրությունների այն դրույթների նշանակության նվազեցում, որոնք սահմանում են Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված հաստատությունների տարբեր մարմինների համապատասխան պարտականություններն այն հարցերի կապակցությամբ, որոնց վերաբերում է սույն Դաշնագիրը։

Հոդված 47

Սույն Դաշնագրում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես իրենց բնական հարստությունից ու ռեսուրսներից լիարժեքորեն և ազատորեն օգտվելու և դրանք օգտագործելու՝ բոլոր ժողովուրդների անկապտելի իրավունքի սահմանափակում։19

Մաս 6

Հոդված 48

1. Սույն Դաշնագիրը բաց է ստորագրման Միավորված ազգերի կազմակերպության ցանկացած անդամ պետության կամ նրա ցանկացած մասնագիտացված հաստատության անդամի, Միջազգային դատարանի ստատուտի մասնակից ցանկացած պետության և սույն Դաշնագրին մասնակցելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հրավիրած ցանկացած այլ պե-
տության համար։
2. Սույն Դաշնագիրը ենթակա է վավերացման։ Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։
3. Սույն Դաշնագիրը միանալու համար բաց է սույն հոդվածի 1-ին կետում նշված ցանկացած պետության համար։
4. Միանալը կատարվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելով։
5. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Դաշնագիրն ստորագրած կամ Դաշնագրին միացած բոլոր պետություններին տեղեկացնում է յուրաքանչյուր վավերագիրը կամ միանալու վերաբերյալ փաստաթուղթն ի պահ հանձնելու մասին։

Հոդված 49

1. Սույն Դաշնագիրն ուժի մեջ է մտնում երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց։
2. Յուրաքանչյուր պետության համար, որը վավերացնում է սույն Դաշնագիրը կամ միանում նրան երեսունհինգերորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելուց հետո, սույն Դաշնագիրն ուժի մեջ է մտնում իր վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվանից երեք ամիս անց։
Հոդված 50
Սույն Դաշնագրի դրույթները տարածվում են դաշնային պետությունների
բոլոր մասերի վրա՝ առանց որևէ սահմանափակման կամ բացառության։

Հոդված 51

1. Սույն Դաշնագրի մասնակից ցանկացած պետություն կարող է առաջարկել լրացումներ ու փոփոխություններ և դրանք ներկայացնել Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին։ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարն, այնուհետև առաջարկված ցանկացած լրացում ու փոփոխություն ուղարկում է սույն Դաշնագրի մասնակից պետություններին՝
խնդրելով հայտնել, թե իրենք համաձայն են արդյոք հրավիրելու մասնակից պետությունների խորհրդաժողով՝ այդ առաջարկությունները քննարկելու և դրանց վերաբերյալ քվեարկություն անցկացնելու նպատակով։ Եթե մասնակից պետությունների առնվազն մեկ երրորդն արտահայտվում է խորհրդաժողովի անցկացման օգտին, Գլխավոր քարտուղարը հրավիրում է այն Միավորված ազգերի կազմակեր-
պության հովանու ներքո։ Խորհրդաժողովին ներկա գտնված և քվեարկությանը մասնակցած մասնակից պետությունների մեծամասնության ընդունած ցանկացած լրացում կամ փոփոխություն ներկայացվում է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի հաստատմանը։
2. Լրացումներն ու փոփոխություններն ուժի մեջ են մտնում, երբ հաստատվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից և ընդունվում սույն Դաշնագրի մասնակից պետությունների երկու երրորդի մեծամասնությամբ՝ իրենց սահմանադրական գործընթացների համաձայն։
3. Ուժի մեջ մտնելուց հետո լրացումներն ու փոփոխությունները պարտադիր են դառնում այն մասնակից պետությունների համար, որոնք ընդունել են դրանք, իսկ մյուս մասնակից պետությունների համար պարտադիր են մնում սույն Դաշնագրի դրույթները և նրանց կողմից նախկինում ընդունված ցանկացած լրացում ու փոփոխություն։

Հոդված 52

48-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն արված ծանուցումներից անկախ՝ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նույն հոդվածի 1-ին կետում նշված բոլոր պետություններին ծանուցում է՝
ա) 48-րդ հոդվածի համաձայն կատարված ստորագրումների, վավերացումների և միանալու մասին,
բ) 49-րդ հոդվածի համաձայն՝ սույն Դաշնագրի ուժի մեջ մտնելու ամսաթվի և 51-րդ հոդվածի համաձայն կատարված ցանկացած լրացման ու փոփոխության ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին։

Հոդված 53

1. Սույն Դաշնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարազոր են, ի պահ է հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության արխիվ։
2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Դաշնագրի վավերացված պատճեններն ուղարկում է 48-րդ հոդվածում նշված բոլոր պետություններին։

*Դաշնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի սեպտեմբերի 23-ից։

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s

%d bloggers like this: